Այն, որ Բեթհովենը լսողության հետ խնդիրներ ուներ, բայց դեռ շարունակում էր
ստեղծագործել, բոլորին զարմացնում էր: Բայց Ջոն Բրամլիթի տաղանդի կողքին մեծ
երգահանի արածը փոքր-ինչ մղվում է հետին
պլան, քանի որ վերջինս հիշում էր դաշնամուրի ստեղների դասավորվածությունը և գիտեր
բոլոր նոտաների հնչողությունը: Ջոն Բրամլիթը Ամերիկայի ժամանակակից արվեստի ներկայացուցիչներից մեկն է, բայց տարբերվում է բոլորից, քանի որ կույր է, բայց
շարունակում է նկարել: Նկարիչը կուրացել է 30 տարեկան հասակում: Նա կարողանում է միայն զանազանել լույսը խավարից, բայց
առարկաների գույները, դրանց ձևերը, ստվերները չի տեսնում: Ներկերը Ջոնը տարբերում է դրանց բաղադրությամբ: Նա շոշափում է դրանք ու տարորոշում գույները: Ջոնի գունեղ ու հետաքրքիր աշխատանքները ցուցադրվել ու վաճառվել են աշխարհի ավելի քան 20 երկրներում: Նկարչի կարծիքով` արվեստը միակ ուղին է, որի միջոցով հնարավոր է հաղորդակցվել մարդկանց հետ:
Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը
Комментариев нет:
Отправить комментарий