Նկարիչ-ձևավորող Մարիա Արիստիդոուն ներկերի կամ մատիտների փոխարեն որպես
նկարներ ստեղծելու միջոց է օգտագործում հասարակ սուրճը: Նկարելու այս տեխնիկան
նկարչուհին փորձել է բոլորովին պատահաբար: Իր նկարները Մարիան նկարում է ակվարելի
համար նախատեսված թղթերի վրա, քանի որ ինչպես ջրաներկը, սուրճը ևս թղթի մեջ
ներծծվելու կարիք ունի: Նկարները ստացվում են
բավականին հետաքրքիր: Գունային ու տոնային անցումների համար նկարչուհին օգտագործում
է սուրճի մրուրը` տարբեր հաստության ու տարբեր տոներով: Որոշ հատվածներ նկարչուհին պարզապես սպիտակ է թողնում: Իհարկե, այս տեխնիկայով նկարներ ստեղծելու համար ևս պետք են լուրջ նկարչական հմտություններ: Մարիան տիրապետում է դրանց և այդ փաստի վառ ապացույցն էլ այն է, որ առաջին հայացքից այս նկարները բոլորովին էլ նման չեն սուրճի նստվածքով
նկարած պատկերների: Թվում է` ուղղակի շագանակագույնի երանգներով ջրաներկ է օգտագործված: Համոզվեք ինքներդ.
Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը
Комментариев нет:
Отправить комментарий