Ռիչարդ Ջոնսոնն ամերիկացի ժամանակակից նկարիչ է: Նա ծնվել է Չիկագոյում արվեստագետի ընտանիքում: Ավարտելով Ամերիկայի Արվեստների ակադեմիան` Ջոնսոնը իր կարիերան սկսում է որպես ձևավորող: Միջազգային նկարիչների ամսագրի մրցույթում հաղթելուց հետո Ռիչարդը հրավիրվում է Ճապոնիա: Այստեղ որոշ ժամանակ գործունեություն ծավալելուց հետո նա վերադառնում է Ամերիկա ու Միացյալ Նահանգներում անցկացված մի քանի մրցույթների մասնակցության համար արժանանում պարգևների: Սրանց թվում ամերիկացի այն նկարիչներին տրվող մրցանակն էր, որը հատկացվում է յուղաներկով աշխատող արվեստագետներին /2003թ./:
Կանայք Ջոնսոնի կտավներում
պատկերված են իրենց ողջ գեղեցկությամբ ու հմայքով: Նկարիչը վառ գունաշարի, նուրբ
լուսային անցումների ու տոների միջոցով կարողանում է պատկերել կնոջ ինչպես
առօրյան, ամենօրյա կենցաղը, այնպես էլ հանգիստն ու նախասիրությունները: Հեղինակի մոտ կինն ու կանացի գեղեցկությունն ասես ասոցացվում են բնության կամ պարզապես ծաղիկների հետ: Նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում կինն ու ծաղիկներն անբաժան են: Դա չնկատելն անհնար է.
Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը
Комментариев нет:
Отправить комментарий