Հայելին ստեղծված է առարկաներն արտացոլելու համար: Հայելիներ եղել են դեռևս քարե դարում: Թվագրված առաջին հայելին պատկանում է Չինաստանին: Այն հայտնաբերվել է Ք.ա. 2090թ.: Ժամանակակից հայելու պատմությունը սկսվում է 13-րդ դարից` 1240թվականից, երբ Եվրոպայում սկսեցին ապակե ամանեղեն պատրաստել: Առաջին հայելիները սկսեցին օգտագործել արտաքինին հետևելու համար: Այժմ նրանց ֆունկցիան չի փոփոխվել, սակայն փոխվել է ձևը, դիզայնը: Ժամանակակից դիզայներները ինտերիերում հայելիները օգտագործում են առավելապես տարածության պատրանք ստեղծելու ակնկալիքով:
|
Էդ. Մանե-Ֆոլի Բերժերի սրճարանը |
|
Մ. Կարավաջո-Մարթան և Մարիամ Մագթաղինացին |
|
Էդ. Դեգա-Հայելու դիմաց |
Նախկինում կարծում էին, որ հայելու մեջ արտացոլվող կերպարը դիվային ուժ ունի և կարող է մարդուն <<ներս քաշել>> հայելուց այն կողմ:
Նոստրադամուսը գտնում էր, որ հայելին գուշակություններ անելու համար ամենահարմար միջոցն է: Այն կապ է հաստատում ապագայի հետ: Մինչդեռ <<Գրականագիտական հայելիներ>> գրքի հեղինակ Ա. Վուլլիսը կարծում է, որ հայելին միայն ու միայն ներկան է, այն կապ չունի ոչ անցյալի, ոչ ապագայի հետ: Հին Եգիպտոսում հայելին ուներ արևի խորհուրդը: Հռոմեացիների մոտ հայելին թալիսման էր:
|
Դ. Վելասկես-Մենիններ |
|
Դ. Վելասկես-Վեներան հայելու դիմաց |
|
Յ. Տինտորետտո-Վեներան, Վուլկանը և Մարսը |
Հայելին բնակելի տան ինտերիերի բաղկացուցիչ մաս է դեռևս միջնադարից:
Տրամաբանական է, որ ինտերիերի այս դետալը տեղ է գտել նաև արվեստի մի շարք
գործերում: Հայելին արվեստում ունի որոշակի սիմվոլիկա: Նկարիչն այն հաճախ օգտագործում է տարածությունը ցույց տալու, սենյակի այլ կողմում գտնվող մարդկանց տեսանելի դարձնելու համար:
|
Պ. Կրիստուս-Սբ Էլիգիյը իր արվեստանոցում |
|
Ֆրանս վան Միերիս-Տիկինը հայելու առաջ |
|
Յ. Էյկ-ԱՌնոլֆին ամուսինների դիմանկարը |
Ահա այսպիսի այլաբանական նկարագիր է տալիս հայելուն Պլատոնը. <<Վերցրու հայելին և պտտեցրու այն. հենց հիմա դու կտեսնես արև, երկիր, երկինք, ամեն ինչ... քեզ...բայց այդ ամենը ուղղակի տեսանելի առարկաներ են, ոչ թե իրական գոյեր...>>:
Հայելի իրենց կտավներում պատկերել են տարբեր դարաշրջանների վարպետներ: Այն մեծ տեղ է գրավել վերածննդի արվեստում: Հյուսիսային վերածննդում հայելիներ պատկերող նկարիչ է Յան վան Էյկը:Արևմտյան Եվրոպայում իրենց կտավների մեջ հայելու մոտիվ էին օգտագործում Վելասկեսը, Տինտորետտոն, Ռուբենսը, Կարավաջոն...
|
Տիցիան-Վեներան հայելու դիմաց |
|
Բեռնարդո Ստրոցցի-Ծեր կոկետուհին |
|
Զ. Սերեբրիկովա-Ինքնանկար սպիտակ բլուզով |
|
Իվ. Շիշկին-Հայելու դիմաց |
Դե եսիմ` Գ.Ն.
Комментариев нет:
Отправить комментарий