вторник, 19 марта 2013 г.

Գորկու 4 կտավները` 3.588.000 դոլարով

2012թ. մայիսի 8-ին և 9-ին  Sotheby’s և Christie’s աճուրդի տներում վաճառվեցին հայազգի հայտնի նկարիչ Արշիլ Գորկու 4 նկար: Գորկին համարվում է XX դարի ամերիկյան ամենազդեցիկ նկարիչներից մեկը, նրա նկարները ցուցադրվում են ԱՄՆ բոլոր խոշորագույն պատկերասրահներում, ինչպես նաև Լոնդոնի «Թեյթ» պատկերասրահում:4 նկարները միասին կազմել են 3.588.000 ընդհանուր գումար, որոնցից ամենաթանկը վաճառվել է «Խորգոմ» կտավը` 2.770.500 ԱՄՆ դոլարով: Այն իրենից ներկայացնում է նկարչի ծննդավայրն իր ինքնատիպ, վերացական պատկերացմամբ:

Արշիլ Գորկի- <<Խորգոմ>>
  
Թղթի վրա փափուկ մատիտով և գրաֆիտով արված «Հոգեվարք» նկարը վաճառվել է 542.500 դոլարով, փոքրիկ, անանուն մատիտանկարը` 206.500, իսկ թանաքով արված անանուն նկարը` 68.500 դոլարով: Առհասարակ Գորկին դասվում է այն նկարիչների շարքին, որոնք աշխատանքները վաճառվում են բավականին մեծ արժեքով:

Комментариев нет:

Отправить комментарий