среда, 20 марта 2013 г.

Այվազովսկու ծովանկարը գնեցին շվեդ անտառահատից

2011թ. հունիսին Շվեդական Ուպսալա քաղաքում աճուրդով վաճառվեց   աշխարհռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Բոմարզունդի համար մարտը» կտավը:
1858 թվականին ստեղծված կտավի տերը եղել է տարեց մի շվեդ, ով որոշել է ազատվել իր հին իրերից: Չիմանալով նկարի ծագման մասին` նա այն հանձնել է «Մետրոպոլ» աճուրդին` հույս ունենալով «գոնե մի փոքր գումար աշխատել»: 

Հովհաննես Այվազովսկի- «Բոմարզունդի համար մարտը»
«Մետրոպոլում» սկզբում նույնպես չեն հասկացել, թե ինչ կտավի հետ գործ ունեն և որոշել են աճուրդի հանել` նախնական գին սահմանելով 1500 ԱՄՆ դոլարը: Նկարն աճուրդում հայտնվելուց հետո մեծ աղմուկ է բարձրացրել, ինչը ստիպել է աճուրդի աշխատակիցներին ստուգել դրա ծագումը: Մասնագետները պարզել են, որ կտավն իրոք պատկանում է Այվազովսկու գրչին:
Կտավը նորից աճուրդի է հանվել և այս անգամ վաճառվել 1,2 մլն դոլարով: Նկարը գնել է մի ռուս կոլեկցիոներ, ում անունը չի նշվում:
Փաստորեն, ցանկացած արվեստի գործ, որի հեղինակի անունը հայտնի չէ, անկախ իր մշակութային ու գեղագիտական արժեքից, վաճառվում է ցածր գնով: Սակայն, բավական է պարզ դառնա հեղինակի անունը, և աճուրդի հանված արվեստի նմուշը կվաճառվի ռեկորդային գնով:  Ուրախալին այն հանգամանքն է, որ հայտնաբերվել է Այվազովսկու ևս մեկ կտավ, սակայն ցավալի է, որ հայտնի ծովանկարչի ստեղծագործությունը միանգամից չի ճանաչվել և նույնիսկ փոխել է ինքնարժեքը...

Комментариев нет:

Отправить комментарий