Աշխարհի գրեթե
բոլոր քաղաքները լի են ամեն քայլափոխի հանդիպող գովազդային վահանակներով: Դրանք
ինչ-որ ապրանքատեսակ կամ ցանկացած նորություն գովազդելու ամենահարմար տարբերակներն
են: Մի պահ պատկերացրեք, թե ինչ կլիներ, երբ
փողոցներում հանդիպող գովազդային վահանակների կամ աֆիշների փոխարեն հայնտի
արվեստի գործեր կախված լինեին:
Փարիզցի Էթիեն
անունով մի նկարիչ ներկայացրել է
լուսանկարների մի շարք, որտեղ ցույց է տալիս, թե ինչպիսի տեսք կունենար իր քաղաքը,
եթե վահանակների փոխարեն կտավներ լինեին: Ապրանքատեսակներին ու մոդելներին
փոխարինելու են եկել Ռեմբրանդտի, Ռուբենսի, Բուշեի, Դելակրուայի և այլ հայտնի
նկարիչների հերոսները:
Комментариев нет:
Отправить комментарий