<<Բոյարուհի Մորոզովան>>
ռուսական պատմական
ժանրի նկարիչ Վասիլի Սուրիկովի
հայտնի նկարներից
է: Այն ստեղծվել է 1887թ. և ունի պատմական
հիմք: Սուրիկովն
այս ստեղծագործությամբ փառաբանում է Թեոդոսիա Պրոկոպիևնա
Մորոզովային (1632 — 1675), ով
իր ապրած ժամանակաշրջանում բավականին
հայտնի էր: Հայտնիության առաջին նախապայմանն իր հարուստ ամուսինն
էր` Գլեբ Իվանովիչ Մորոզովը,
ով մտերիմ հարաբերությունների մեջ էր Ալեքսեյ Միխայլովիչ ցարի հետ:
Վասիլի Սուրիկով-<<Բոյարուհի Մորոզովա>>.կտավ, յուղաներկ. 304x587,5 (1887) |
Մորոզովի
մահից հետո նրա ողջ հարստությունն անցնում է առաջին ամուսնությունից ունեցած որդուն` Իվանին, սակայն գործնականորեն ունեցվածքին տիրապետում
էր հենց բոյարուհին: Ամուսնու
մահից հետո նա դառնում է եկեղեցական
ռեֆորմների ընդդիմադիր
քահանայի բարեկամն
ու <<գործընկերը>>,
հետևաբար և` ցարի թշնամին ու հակառակորդը:
Սուրիկովն
այս կտավում պատկերում է այն պահը, երբ բոյարուհի
Մորոզովային տանում են Չուդով մենաստան` հարցման:
Սա 1671 թվականի նոյեմբերի 11-ին էր:
Անաստասիա Միխայլովսկայան Մորոզովայի կերպարում |
Պատմական
իրադարձությունը Սուրիկովն
առանց ամբոխի չի պատկերացնում:
Այս նկարում ևս գլխավոր գործող անձիք ամբոխի մարդիկ են: Սրանց մեջ բոյարներ
են, հասարակ գյուղացիներ, հրամանատարներ, երեխաներ, աղքատներ:
Նրանք նայում են Մորոզովային,
ով զրկվել է իր հարստությունից, ունեցվածքից`
հանուն հավատի և սկզբունքների:
Երեխաների համար սա պարզապես
զվարճալի է, կանանց համար այս իրադարձությունը բամբասանքի նոր թեմա է, ոմանց համար սա ցավալի ճակատագիր է, որին չպետք է արժանանար
բոյարուհին: Ասում են, նկարի աջ անկյունում
պատկերված օտարականը
հենց Սուրիկովն
է...
Նկարի առաջին էսքիզներից |
Հետաքրքիր
է նկարված Մորոզովայի դեմքը: Այն արտահայտում
է միանգամից
և ցասում, և վրեժ, և տառապանք
ու հպարատություն: Էեոդոսիա Պորոկոպիևնայից մեզ լուսանկարներ
չեն հասել, և չենք կարող ասել, թե իրականում
ինչպիսին էր նա: Սակայն Սուրիկովը երկար է փնտրել Մորոզովայի կերպարի բնորդին: Նրա բնորդուհիների փոքրիկ դեմքերը միծշտ կորում էին ամբոխի մարդկանց
կերպարներում: Փնտրտուքներից հետո գյուղի փոքրիկ գերեզմանատանը վերջապես Սուրիկովը
գտնում է մի բնորդի: Նա ուրալցի Անաստասիա Միխայլովսկայան էր: Ընդամենը
2 ժամում Սուրիկովը
նրանից նկարում է Մորոզովայի
կերպարի էտյուդը.
սա դառնում է բոլոր նախորդ էտյուդների
գագաթնակետը:
Հատված ամբոխից |
1885
թվականի ողջ ամռանը Սուրիկովը
էտյուդներ է նկարում: Պահպանվել
են 30 էսքիզներ
և շուրջ 70
էտյուդներ, որոնք արվել են նկարը ստեղծելուց
դեռ 6 տարի առաջ:
Յուրքանչյուր
էսքիզից հետո Սուրիկովը փոխում էր իր մտադրությունը, փոխվում էին նաև կերպարները, ֆիգուրները,
դրանց դիրքերն ու ժեստերը:
Ամենափոփոխական հատվածներից
էին սայլի փայտե գերանները,
որոնց ուղղությունը
նկարիչը փոխում էր յուրաքանչյուր էսքիզը նկարելիս:
Դրանք հայտնվում
էին մեկ աջ, մեկ ձախ կողմում,
փոխվում էին անկյունային աստիճաններով:
Ամենադժվարը, սակայն, նկարի կոմպոզիցիայում շարժում մտցնելն էր, ինչը արվել է հենց սայլի միջոցով: Սուրիկովն
ընտրել է այնպիսի ռակուրս,
որ սայլի թողած հետագիծը
նկատելի լինի և կտավը դառնա դինամիկ:
Մի կողմից ստեղծագործությունն իրոք դինամիկ է. սա ապացուցում
են սայլի հետքերը ձյան վրա, վազող տղան: Մյուս կողմից այն չի շարժվում,
քանի որ Սուրիկովը պատկերել
է ստատիկ մարդկանց հոծ բազմություն: Ասես կանգնելու հրահանգ է տալիս Մորոզովայի ձեռքը ևս:
Օտարականի ֆիգուրը |
Բավականին
հետաքրքիր է Մորոզովայի ձեռքի ժեստը: Սա ևս տարբեր էսքիզներում պատկերված
է ոչ միօրինակ: Նախնական
գծանկարներում Մորոզովան
բարձրացրել է ձախ ձեռքը, մինչդեռ կտավում դեպի վերև է պարզած աջը: Ինչպես արդեն ասվեց, առաջին հայացքից
այն փորձ է անում կանգնեցնել սայլը:
Նկարն ունի հետաքրքիր
կոմպոզիցիա: Այն զարգանում է անկյունագծով: Առաջին պլանում փայտե սայլին նստած բոյարուհին է: Նրա թիկունքում
ժողովուրդն է, հետևի պլանում`
գյուղական տներն ու եկեղեցին:
Սուրիկովը միշտ ընտրում է նմանատիպ կոմպոզիցիաներ: Պատճառն այն է, որ այս նկարիչը միշտ ցանկանում
է ընդգծել ժողովրդի կերպարը:
Այսպես է նաև Մորոզովային
նախորդող կտավում:
Դա <<Ստրելեցների
մահապատժի առավոտը>>
ստեղծագործությունն է, որտեղ խռնված ամբոխը պատկերված
է Վասիլի Բլաժենու տաճարի ֆոնին:
Կտավին նայելիս ակամայից
հիշում ենք սև ագռավի պատմությունը: Մորոզովան
ասես ագռավ լինի` ճերմակ ձյան վրա: Նրա սև հագուստը, մուշտակն
ու գլխաշորը
հակադրվում են ամբոխի գույնզգույն
զգեստների հետ:
Մուրացիկի ֆիգուրը |
Կոմպոզիցիայում իրենց ուրույն տեղն ունեն աղքատ մուրացիկի
և օտարականի
ֆիգուրները: Սրանք երկուսն էլ նկարի աջ անկյունում են: Ասում են, օտարականը հենց Սուրիկովն է...Սա միակ կերպարն է կտավում, որ տեղիք է տալիս խորհելու
իր մասին: Այն մի կողմից անտարբեր
է, և մտահոգված իր հոգսերով, մյուս կողմից Մորոզովայի
վիշտը իրենն է և նա ամենաշատն
է մտածում բոյարուհու ճակատագրի
համար:
Կտավն ավարտվելուց հետո այն ստացվում
է ահռելի մեծ չափերի, և քանի որ Սուրիկովն
ի սկզբանե որոշել էր չվաճառել այն, այնուամենայնիվ, նկարը հայտնվում է Տրետյակովյան պատկերասրահում: Տարիներ անց Իգոր Գրաբարին
գրած նամակում
Սուրիկովն ասում է. <<Սենյակի դուռը, որտեղ գտնվում էր ստեղծագործությունը, բացեցին,
և ես տեսա նկարս այնպիսի տեղում և այնպիսի լուսավորությամբ, ինչպիսին
երազել էի 25 տարի...>>:
Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը
Комментариев нет:
Отправить комментарий