среда, 22 октября 2014 г.

Արթուր Շոպենհաուեր /1788-1860/




Արթուր Շոպենհաուերը սկզբնավորեց մի փիլիսոփայություն, որը խորապես այլընտրանքային էություն եւ բովանդակություն ուներ: Իր բնույթով այն իռացիոնալիստական-հոռետեսական, ոչ ավանդական փիլիսոփայական հայացք էր մարդու էության եւ աշխարհում նրա տեղի ու դերի, նրա անհատական կեցության մասին: Արթուր Շոպենհաուերի փիլիսոփայությունը հասկանալու համար անհրաժեշտ է ճանա­չել նրան: Շոպենհսւուերի կենսագիրները եւ ժամանակակից ականավոր մտածողները հավաստել են, որ 17 տարեկան հասակում նա խորասուզվել է բուդդայականության մեջ: Կյանքից երես թեքելով, նա փակվում է իր աշխատասենյակում, որտեղ գրքերից բացի կային Կանտի դիմաքան­դակը, Գյոթեի դիմանկարը եւ Բուդդայի արձանիկը:

Մենակությունը նրա մարդկային Էությունն Էր, որից, ինչպես նաեւ իր աշխատությունների նկատմամբ քար լռությունից, նա սաստիկ չարանում էր: Ա.Շոպեեհաուերը ամբողջ կյանքում պայքարել Է ինքն իր հետ: Արտաքինից լինելով փոքրամարմին եւ բավականին տգեղ, նա օտարանում էր մարդկանցից: Իսկ վաղ հասա­կից նկատվող հոգեկան հիվանդագին գծերը, թախիծը եւ հոռետեսությունը գնալով խորա­նում Էին: Նրա հայրը տառապել Էր ընկնավորությամբ, տատը եւ հորեղբայրը խելագարվել Էին: Կենսագիրները ընդգծել են, որ պատանեկան տարիներից նրա գիտակցության մեջ ցնորական տեսիլներ ու գաղափարներ Էին հայտնվում: Շոպենհաուերը ամեն տեղ եւ ամեն ինչում վտանգ Էր տեսնում: Կասկածամտությունը այնքան ընդգծված է եղել, որ նա վախե­ցել է մարդկանցից եւ նրանց մեջ մշտապես թշնամանք է որոնել: Նա չի վստահել ոչ ոքի, քանզի հավատացած էր, որ մարդիկ իր մահն են ուզում: Շոպենհաուերը հավատացած Էր, որ «կյանքը անընդհատ որսորդություն է»: Նա առաջնորդվել Է այնպիսի տրամադ­րություններով, որ այսպիսի կյանքում մահը մեծագույն բարիք էր թվում, փրկություն էր: Ընտանեկան կյանքի հանկարծահաս փովտխությունը  ցնցում է նրան: Հոր մահը, իսկ մոր անձնական կյանքի ինտիմ հարաբերությունները տակնուվրա են անում Շոպենհաուերի հոգեւոր ներաշխարհը: Ըստ կենսագիրների, մայրը ատել Է որդուն: Նրան չեն բավարարել որդու արտաքինը, հավերժական դժգոհությունները կյանքից եւ իրականությունից, նրա տարօրինակ մտքերն ու դատողությունները: 24 տարի մայր ու որդի ատել են միմյանց եւ չեն հանդիպել ընդհանրապես: Շոպենհաուերը անմարդաբնակ կղզու մենության միակ բնակիչն Էր: Նա չի ունեցել ոչ մի բարեկամ եւ հարազատ, ընկեր եւ սիրող կին: «Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում սարսափելի մենակ եմ զգացել».-գրել Է նա: Ընթերցողը ներող կլինի երկարաշունչ այս կենսագրականի համար: Մենք մի քիչ ըն­դարձակվեցինք, քանգի իռացիոնալիստական եւ հոռետեսական փիլիսոփայությունը հաս­կանալու համար այս հանգամանքը բացառիկ կարեւոր Է:
Այնուամենայնիվ, Ա. Շոպենհստւերը օժտված Էր բնատուր տաղանդով: Բավականին վաղ ձեւավորվում Է հայացքների մի որոշակի համակարգ աշխարհի մասին, որի վրա մեծ ազդեցություն են գործել բրսւհմանիզմն ու բուդդայականությունը: Կարեւոր գործոն Էր նաեւ այն, որ Շոպենհաուերը խորապես հիասթափված էր եվրոպական մշակույթից եւ դասա­կան ռացիոնալիստական փիլիսոփայությունից: Իր իսկ խոստովանությամբ, Շոպենհաուերը ստեղծել Է մի փիլիսոփայություն, որն իր Էությամբ նոր է, մտքի խոր շարադրանք է եւ որը ոչ մեկի մտքով անգամ չի ան­ցել: Ըստ այդ ուսմունքի, իմացության պրոցեսում, մարդկային բարոյական արարքներում եւ աշխարհայացքային տեսանկյունից գլխավոր եւ առաջնային գործոնները ոչ թե բանակա­նության ուժերն են եւ ոչ Էլ բանական սուբստանցիաները, այլ իռացիոնալը ոչ բանակա­նը, անգիտակցականը: Խոսքը վերաբերվում Է նրան, որ վերոհիշյալ գործընթացներում ո­րոշիչ ու առաջնային են հոգեւոր գործոնների այնպիսի բաղադրատարրեր, ինչպիսիք են կամքը, բնազդները, ինտուիցիան, կույր հավատը, զգացմունքներն ու կրքերը: Բանականությունը դատարկ ու սին ֆրազ Է եւ նրա տեղը պետք Է զբաղեցնի կամքը: Ա. Շոպենհաուերը գտնում Է, որ մարդն իր բնույթով ոչ թե բանական, այլ իռացիոնալ էակ է: Իսկ աշխարհը, որի մեջ ապրում Է այդ իռացիոնալ մարդը, բաժանված Է երկու մա­սի: Մեկը երեւույթ եւ պատկերացում Է, մյուսը՝ «ինքնին իր» Է, կամք Է: Առաջին աշխարհը ժամանակի եվ տարածության մեջ գտնվող երեւույթների աշխարհն Է: Այն գործառնում Է պատճառականության, անհրաժեշտության եւ բավարար հիմունքի օրենքներով:
Եթե ռացիոնալիստական փիլիսոփայության համար, ըստ նրա, «առաջ­նորդը եւ ուղեկցողը» եղել են մտածողությունն ու ինտելեկտը, ապա իր փիլիսոփայության համար այդպիսին «Ներսի, ստորերկրյա» անգիտակցական ուժերն ու ցանկություններն են, աոաջին հերթին` ինտուիցիան է, այլ ոչ թե «Ես մտածում եմ, հետեւաբար, ես գոյություն ու­նեմ» մտքի իդեան: Ինտուիցիան ոչ թե ռացիոնալիստական մտքի հանկարծահաս փայլատակում է, այլ «Ես»-ի, «Համաշխարհային կամքի» բացարձակ դրսեւորում:
Աշխարհում, ըստ Շոպենհաուերի, ամեն ինչ ծնվել եւ մեծացել է կամքից: Ամեն ինչ են­թակա է նրան: Կամքն է տիեզերական շենքը կառուցում, ստեղծում եւ վերահսկում է այն ամենը, ինչ կատարվում է աշխարհում: Այդ տիեզերաշենքի մեջ Շոպենհաուերին հետաքրքրում է կյանքը, որպես կամք: Կյանքը անվերջ է ու անդադար ձգտում է, որը երբեք չի բավա­րարվում: Կյանքի այդ անբավարարվածությունը մշտապես ծնում է վիշտ ու տառապանք: Ցավոք, ըստ նրա, այդ տառապանքները անանց են, քանի որ ամեն մի բավարարված պահանջմունք անցողիկ է: Չբավարարված պահանջմունքները վիշտ ու տառապանք են ծնում: Ուրեմն, այս աշխարհում մարդը տառապող էակ է: Կամքը ոչ միայն կյանքի, այլեւ բոլոր չարիքների աղբյուրն է
Մահը կյանքի գլխավոր նպատակն  է: Այն ամենուր հետապնդում է կյանքին եւ նրա խնդիրների միակ լուծողն է: Մարդը իր կյանքի ընթացքում ամեն պահ սպասում է մահվան եւ գնում է նրան ընդառաջ: Մարդն իր բանականությամբ եւ ինտելեկտով կա­րող է ճանաչել իր անձը եւ իմաստավորել իր կյանքը, բայց ավելորդ է, ըստ Շոպենհաուերի, խոսել այս մասին: Բանն այն է, որ ինտելեկտը գործում է ոչ թե իր ռացիոնալ պլանով, այլ կամքի թելադրանքով: Նա ուղղակիորեն գրել է, որ ինտելեկտը նույնպիսի գործիք է կամքի համար, ինչպիսին ժանիքներն ու մագիլները գազանների համար: Ինտե­լեկտի գործունեությունը բացառապես անգիտակցական է, որին չի մասնակցում անգամ բանախոհությունը: Այն անգիտակցական համընդհանուր իռացիոնալ կարիք է, որը ենթա­կա է կամքին:
Շոպենհաուերի մարդաբանությունը եւ բարոյագիտությունը խարսխված է լավատե­սության նկատմամբ անզուսպ արհամարհանքի վրա: Լավատեսությունը որակելով որ­պես «դառը ծաղր մարդկության տառապանքների հանդեպ», Շոպենհաուերը գտնում է, որ դրա համար ոչ մի նախադրյալ եւ հիմք չկա, քանի որ մարդկային կյանքը  տառապանքնե­րի հոսք է: Սա հիմնավորվում է նրանով, որ Շոպենհաուերի կարծիքով աշխարհը որպես կամք, անվերջական լինելիություն է նրա օբյեկտիվացման բոլոր վաղերում: Եթե օրգանա­կան աշխարհում կամքը վերածվում է անգիտակցական ձգտման, ապա մարդու հանդես գալով կամքը դառնում է ճանաչողություն: Միայն ճանաչող սուբյեկտի առկայությունն է կամքը վերածում պատկերացման
Կամքը ամեն տեղ եւ ամեն ինչում էգոիգմ (եսա­սիրություն) է ծնում: Նա գտնում է, որ հենց այդ էգոիզմն էլ մարդկային բոլոր ա­րարքների եւ գործերի անսպառ աղբյուրն է: էգոիստ մարդու էությունն է. «Ամեն ինչ ինձ հա­մար, ոչինչ` ուրիշների»: Կյանքը, ըստ Շոպենհաուերի, անվերջ ծանրացող լուծ է, իսկ երջանկության ձգտումը` դժբախտությունների աղբ­յուր: Շոպենհաուերը հիանալի տեսնում եւ զգում է, որ կյանքը, իբրեւ «անվերջ ծանրացող լուծ», օբյեկտիվորեն ծնում է մարդու այդ եսասիրությունը, որն իր հերթին ծնում է անմարդ­կային ձգտում` լինելու ամեն ինչի եւ բովանդակ աշխարհի տերը: Շոպենհաուերը ժխտում է նման եսասիրոթյունը, որը չարիքի նման չի կարող բարոյականության հիմք լի­նել: Բայց քանի որ աշխարհը անվերջ տառապանքների թատերաբեմ Է, ապա կարեկցան­քը մարդու միակ զգացմունքն Է, որը նրան մղում Է գործել ուրիշների բարօրության համար:
Կարեկցանքի միջոցով Է մարդը իր վրա վերցնում ուրիշի տառապանքն ու վիշտը: Շոպենհաուերի կարեկցանքը սոսկ «լաց ու կոծ» չէ, այլեւ սեր, որը «ամբողջությամբ կարեկցանքի արդյունք է»: Այնուամենայնիվ, ըստ Շոպենհաուերի, գոյություն ունենալու գլխավոր զգա­ցումը ոչ թե կյանքի նկատմամբ ունեցած սերն է, այլ մահվան երկյուղը», մահը: Մահը իս­կական ազատություն է, նույնպես տառապանք է, իսկ երջանկությունը այդ տառապանքնե­րից ազատագրվելն է:
Շոպենհսւուերի գիտակցական կյանքը անցել է կապիտալիզմի վերընթաց զարգացման ժամանակաշրջանում անհատապաշտական հոգեբանության խորացմանը զուգընթաց: Մարդու անգիտակցական հոգեկանի մեջ, ըստ Շոպենհաուերի, ուժեղանում է բոլորին իշխելու եւ ամեն ինչ ոչնչացնելու կիրքը, ընդհուպ ողջ աշխարհը: Դրանից փրկվելու միջո­ցը ճգնավորական կյանքն է: ճգնավորության մեջ է Շոպենհաուերը տեսնում այն դիմադ­րող ուժը, որը կարող է դիմակայել տառապանքներին: Շոպենհսւուերի հոռետեսական կա­մայականությունը տանում է դեպի ինքնասպանություն: Սա նշանակում է, որ մարդը կարող
է փրկվել տառապանքներից, եթե մեռցնի կամքը (կյանքը): Բայց ինքնասպանությունը կամ­քի ժխտում չէ, այլ դրա հզորության հաստատում, որովհետեւ ինքնասպանը դժգոհ է ոչ թե կյանքից, այլ այն պայմաններից, որի մեջ ապրում է:


Շոպենհսւուերի փիլիսոփայությունը ի լուր աշխարհի ազդարարեց, որ հոգու իռացիոնալ ձեւերը անբաժան են մարդու բանական, ինտելեկտուալ մտածողությու­նից եւ կտրված չեն գիտակցական իմացության ձեւերից: Իմացության պրոցեսում հոգեկան-կամային գործոնները անհրաժեշտաբար մասնակցում են ճանաչողության պրոցեսին: Շոպեեհաուերի աշխատությունների մեջ կարմիր թելի պես անցնում է այնմիտքը, որ հոգու եեթագիտակցական-անգիտակցական կամային-հուզական տարրերը, մարդու ցանկություններն ու ձգտումները, արարքների շարժառիթներն ու գործողության մղիչ հոգեւոր ուժերը Էապես ազդում են բանական ճանաչողության վրա եւ որոշակիորեն սահմանում են այդ ճանաչողության ուղղվածությունը:
19-րդ դարի 50-ական թվականների հենց սկզբից սկսվում է Շոպենհաուերի փիլիսոփայական համբավի տարածումը: Նրա «Մարդկային կամքի ազատության մասին» աշխա­տությունը արժանանում է Թագավորական ակադեմիայի աոաջին մրցանա­կին: Սկսվում է նրա փիլիսոփայության դասավանդումը համալսարաններում: Նրա իռա­ցիոնալիստական փիլիսոփայության նկատմամբ բացարձակ անտարբերությունը փոխարինվում է բացառիկ հետաքրքրությամբ: Իր կյանքի վերջում նա պետք է հեգներ. «Իմ կյան­քի մայրամուտը դարձավ իմ փառքի արշալույսը»...
19-րդ դարի 40-50-ակսւն թվականների բուրժուական հեղափոխությունների պարտությունները եվրոպական երկրներում ժողովրդական զանգվածների մոտ ծնում է խոր հիասթափություն առօրյա կյանքի եւ ապագայի նկատմամբ, խորացնում հոռետեսական տրա­մադրությունները երիտասարդության շրջանում` կործանելով չիրականացված հույսերն ու երազանքները: Շոպենհաուերի իռացիոնալիստական աշխարհըմբռնումն ու փիլիսոփայությունը հա­մակել է 19-20-րդ դարի համաշխարհային հոգեւոր մշակույթի բազմաթիվ ներկայացուցիչնե­րի, այդ թվում Լ.Ն.Տոլստոյին, իսկ Ռ. Վագները իր ստեղծագործություններից մեկը նվիրել է Արթուր Շոպենհաուերին:

Նյութը պատրաստեց Հասմիկ Այվազյանը

Սանդրո Հակոբյանի <<Փիլիսոփայության պատմություն և տեսություն>> գրքից

Комментариев нет:

Отправить комментарий