пятница, 1 августа 2014 г.

Գյումրու 18-րդ դրագունական Սեվերսկի գնդի եկեղեցին



Գյումրու տարածքում շատ եկեղեցիներ են կառուցվել, որոնցից այժմ ոչինչ չի պահպանվել: Սրանցից մեկը 18-րդ դրագունական Սեվերսկի գնդի զորամասային եկեղեցին է: Այն գտնվում էր քաղաքից դեպի հարավ-արևմուտք (նախկին թռչնաբուծարանի տարածքում): Շատ նման եկեղեցիներ կառուցվել են Քանաքեռում (Երևան) և Կարսում (Թուրքիա):[1] Կարսի նմանօրինակ եկեղեցին այժմ գործում է որպես մուսուլմանական մզկիթ:
Սեվերսկի գնդի եկեղեցին կառուցվել է 1856թ.: Այն նվիրված է եղել Աստվածամոր ծննդյանը: Եկեղեցին օծվել է 1901թ. հուլիսի 8-ին: Այն շարված էր տեղի կարմիր քարով: Նրա նրա աղոթասրահը տեղավորում էր շուրջ 700 հավատացյալի: Եկեղեցին այժմ չի պահպանվել:[2]
Իր հորինվածքով այն նման է Սբ. Արսենիի եկեղեցուն, որի մասին արդեն խոսել ենք` /http://deesim.blogspot.com/search/label/%D5%8D%D5%A2.%20%D4%B1%D6%80%D5%BD%D5%A5%D5%B6%D5%AB%D5%AB%20%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB/
 18-րդ դրագունական Սեվերսկի գնդի եկեղեցին
1901թ. Ալեքսանդրապոլ է գալիս Վրաստանի պատրիարք Ալեքսեյը: Տեսնելով քաղաքի հավատացյալ բնակչությանը` նա գտնում է, որ Ալեքսանդրապոլին անհրաժեշտ է ևս մեկ ռուսական եկեղեցի: Մինչ այս արդեն գործում էին չորս զորամասային եկեղեցիներ: Դրանք էին 154-րդ Դերբենտի գնդի եկեղեցին, Կազաչի պոստի Բաքվի գնդի եկեղեցին, Սեվերսկի գնդի Դրագունական եկեղեցին և ամրոցի եկեղեցին, որը ծառայում էր կայազորի հավատացյալներին: Նոր կառուցվող ռուս ուղղափառ եկեղեցին պետք է նվիրվեր Սուրբ թագադրմանը:[3] Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ստեփան Ստեփանյանցի հեղինակածРусская православная церковь в Арменииգրքում նշված տեղեկությունը մնում է թերի: Ուստի, չենք կարող եզրակացնել, թե Սուրբ թագադրմանը նվիրված եկեղեցին Գյումրիի ռուսական պաշտամունքային կառույցներից որն է: Ենթադրաբար, դա 7-րդ կամ 8-րդ Կովկասյան գնդերի եկեղեցիների մեկն է, քանի որ այս երկու եկեղեցիների մասին աղբյուրներում տեղեկություններ չեն պահպանվել, իսկ բացի վերը նշված 7 ռուսական եկեղեցիներից Գյումրիում ուղղափառ եկեղեցիներ չեն կառուցվել:

[1]Գյումրի. Քաղաքը և մարդիկ, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2009թ., էջ 173:

[2]
http://russian-church.ru/viewpage.php?cat=armenia&page=8. В честь Рождества Пресвятой Богородицы храм.վերցված է 2014թ., մարտի 10:
[3] http://hpj.asj-oa.am/4251/1/2001-1%28115%29.pdf. Степан Степанянц-“Русская православная церковь в Армении” (Общий обзор), 2001, № 1 (115).
Վերցված է 2014թ., մարտի 15:


Գոհար Նավասարդյան
հատված դիպլոմային աշխատանքից
թեմա` <<Գյումրի քաղաքի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը>>

 

Комментариев нет:

Отправить комментарий