Սումպրեմատիզմը (լատ.` Supremus-բարձր, բարձրագույն) XX դարի երրորդ կեսի ավանգարդ արվեստի ուղղություններից է, որի հիմնադիրն ու տեսաբանը ռուս նկարիչ Կազիմիր Մալևիչն է: Առաջին անգամ նա “սուպրեմատիզմ” բառն օգտագործում է իր շուրջ
39 երկրաչափական աբստրակցիայի ոճով
արված նկարների շարքը վերնագրելիս: Այս աշխատանքների մեջ էր մտնում հայտնի “Սև քառակուսին”, “Սև խաչը” և այլ ստեղծագործություններ, որոնք 1915թ. ցուցադրված էին պետրոգրադյան ֆուտուրիստական “0-10” ցուցահանդեսին: Հենց այս և նմանատիպ երկրաչափական ֆորմաներով արված ստեղծագործություններին էլ հղում է “սուպրեմատիզմ” տերմինը: Սակայն հենց Մալևիչը այս ոճով արված նկարներ էր համարում նաև 20-ական թվականներին նկարած իր մի քանի աշխատանքները, որոնք պատկերում էին նույնիսկ մարդկային ֆիգուրներ: Ըստ նրա, դրանք ունեին”սուպրեմատիստական ոգի”, այդ պատճառով էլ համարվում են սուպրեմատիստական ստեղծագործություններ: Այսպես էլ Մալևիչի ստեղծագործությունը մինչև վերջ թույլ չի տալիս գտնել սուպրեմատիզմի հիմնական արտահայտչամիջոցները: Սուպրեմատիզմն արդեն գեղանկարչությունից դուրս էր, ոչնչի չձգտող մի նոր ուղղություն, մի նոր արվեստ…
Կազիմիր Մալևիչ. Սև քառակուսի |
1919թ. “Նոր գեղանկարչական
համակարգերում” Մալևիչը գրում է, որ ցանկացած ստեղծագործություն` ինչպես բնության,
այնպես էլ մարդու կողմից ստեղծված, մեր հավերժ առաջընթացի կառուցման միջոցն է: Առաջընթացը
կանգնեցնելու համար Մալևիչը գտնում է, որ պետք է վազել պրոգրեսի առջևից, գտնել մի կետ,
որ կարելի կլինի պաշտպանել գալիք պրոգրեսից: Կործանման պրոցեսը պետք է հասցվի մինչև
վերջ, որպեսզի դրանից հետո գտնվի դեռևս չոչնչացած, անհամեմատելի, ոչ տարածական, ոչ
ժամանակային և պատմական մի բան, ինչի վրա կարելի կլինի հենվել:Այսպիսի հիմք Մալևիչի
համար հանդիսանում է “Սև քառակուսին”:
Մալևիչ. Սուպրեմատիզմ |
Այն ոչ իրական, իրականությունից դուրս նկար է,
որը զգայական, մաքուր ֆորմայի նշան է: Մալևիչի համար որպես զգայական առարկա է ներկայանում
Ոչինչը /այն, Ոչինչը, որին ձգտում է ցանկացած պրոգրես/, որն համընկնում է տիեզերական
նյութի հետ: Մալևիչի սուպրեմատիստական նկարները արտացոլում են իր անառարկայական աշխարհը,
որը գտնվում է այլ հարթության վրա: Նրա էսթետիկայի հիմքում այն համոզմունքն է, որ այդ
անառարկայական աշխարհի ֆորմաների կոմբինացիաները ենթագիտակցորեն որոշում են սուբյեկտի վերաբերմունքը այն ամենի հանդեպ,
ինչը նա տեսնում է: Ինչպես բնության մեջ, այնպես էլ դասական արվեստում ելակետային սուպրեմատիկ
տարրերը գտնվում են “ճիշտ” ներդաշնակ հարաբերությունների մեջ: Տեխնիկայի ներխուժումը
խախտում է այդ ներդաշնակությունը, ինչի արդյունքում հարկ է լինում փնտրել նոր ներդաշնակություն
մի նոր տեխնիկական աշխարհում, որը կենթարկվի նկարչի ազատությանը: Տեխնիկայի կողմից
աշխարհին հասցված վերքը պետք է տեխնիկապես կոմպենսացվի: Ընդ որում, տեխնիկական զարգացման
քաոսային բնույթը պետք է փոխել միասնական տոտալիտար նախագծով, որտեղ Աստծուն կփոխարինի
նկարիչ-անալիտիկը: Այս տոտալիտար նախագծի նպատակն է կանգնեցնել ցանկացած տեսակի զարգացում,
աշխատանք և ստեղծագործություն: Անառարկայական աշխարհի տեսարանը, բացարձակ Ոչնչի գիտակցումը,
ըստ Մալևիչի, պետք է ստիպի սրբին դադարել աղոթելուց, հերոսին` կռվելուց, քանի որ սա
է եզրափակում պատմությունը…
Ռոդչենկո. Կոմպոզիցիա |
Սակայն ամենից առաջ
պետք է վերջ դրվի ցանկացած արվեստի…Մալևիչը գրում է. “Հոգևոր աշխարհի կողմից ստեղծված
ցանկացած ֆորմա պետք է կառուցվի միասնական ամբողջական պլանի համապատասխան: Արվեստի,
կրոնի կամ քաղաքացիական կյանքի համար չի կարող լինել ոչ մի օրենք կամ ազատություն:
Այս ազատությունները կորցնելը չի համարվում իրական կորուստ, քանի որ մարդը ի սկզբանե
անազատ է: Մարդը հանդիսանում է տիեզերքի մասնիկ
և նրա մտքերը ուղղորդվում են ենթագիտակցական խթաններով: Ուսումնասիրել իրականությունը
նշանակում է ուսումնասիրել այն, ինչը գոյություն չունի և անհասկանալի է: Միայն նկարիչ-սուպրեմատիստն
է ի վիճակի ուղղորդել այդ թաքնված խթանները, քանի որ նրան պարզ են մաքուր ֆորմայի օրենքները:
Մալևիչի մոտեցումը արվեստի խնդիրներին բնորոշ է իր ժամանակին և ռադիկալ է: Նա որոշում
է ստեղծել ներդաշնակ նյութեր, մարդու մոտ առաջացնել
մաքուր գունային տեսանելի զգացողություն, որը կբացահայտվի միայն “ապոկալիպսիսի” ժամանակ`
հետպատմական հեռանկարում:
Վաղ ավանգարդիստների, այդ թվում և Մալևիչի նպատակն էր ենթագիտակցականը դոմինանտ դարձնել գիտակցականի նկատմամբ` ստեղծելով նոր աշխարհ և նոր մարդ այդ աշխարհում: Այս նպատակն էր համակել նաև նրանց բոլոր գաղափարակիցներին:
Վաղ ավանգարդիստների, այդ թվում և Մալևիչի նպատակն էր ենթագիտակցականը դոմինանտ դարձնել գիտակցականի նկատմամբ` ստեղծելով նոր աշխարհ և նոր մարդ այդ աշխարհում: Այս նպատակն էր համակել նաև նրանց բոլոր գաղափարակիցներին:
20-րդ դարի կեսի մի շարք ստեղծագործողներ դառնում են արվեստի այս նոր իզմի հետևորդներ և Մալևիչին համարում իրենց ստեղծագործության նախահայրը: Նրանցից էին Ալեքսանդր Ռոդչենկոն, Իլգա Ռոզանովան, Նինա Գենկեն,
Ալեքսանդրա Էքստերը, Նիկոլայ Սուետինը, Իվան
Պունին, Լյուբով Պոպովան, Նադեժդա Ուդալցովան, Ալեքսանդր Դրեվնինը և այլք: Մալևիչն
իր հետևորդների հետ 1919թ. հիմնում է УНОВИС (Утвердители нового искусства) արտիստական խմբավորումը, որը և զարգացնում է սուպրեմատիզմի
գաղափարները:
Իվան Կլյուն. Սուպրեմատիստական նկար |
Սուպրեմատիզմի
փիլիսոփայությունը Մալևիչը գագաթնակետին է հասցնում 1927թ., երբ գրում է, որ
սուպրեմատիզմը արվեստի գերագույն աստիճանն է, որը վեր է գիտակցությունից ու
առարկայականությունից: Մալևիչն հասկանում է, որ Ոչինչը ոչ մի կապ չունի աշխարհի
հետ, անդեմ է, անկերպար և կարող է արտահայտվել միայն մաքուր զգացողությամբ: “Իսկ
սուպրեմատիզմը հենց այս նոր, անառարկայական տարրերի հարաբերությունների համակարգն
է, որի միջոցով արտահայտվում են զգացողությունները”: Մալևիչի 1915-1920թթ. հետևորդները
միավորվում են “Սուպրեմուս” խմբում, սակայն որոշ ժամանակ անց խումբը լուծարվում է
և անդամները հեռանում են սուպրեմատիզմից: Այնուհետև սուպրեմատիզմի գաղափարներին հետևողներին
մասամբ արժե փնտրել միմիմալիստների և 20-րդ դարի երկրորդ կեսի կոնցեպտուալիստների
շարքերում:
Դե եսիմ` Գ.Ն.
Թարգմանություն և մշակում Բորիս Գրոյսի "Gesamtkunstwerk. Сталин" գրքից
և 20century-art.ru կայքից
Комментариев нет:
Отправить комментарий