Ի՞նչ և ինչու՞ են նկարում ժամանակակից
նկարիչները .առեղծված է շատերի համար: Բայց ամենազարմանալին այն է , որ <<թվայինի>>,
փերֆորմանսների արմատացման և ընդհանուր ինստալացիայի ներխուժման ժամանակ նույնիսկ նրանց
հետաքրքրությունը ավանդական գեղանկարչության հանդեպ չի կորել: Այս նոր ալիքի հարյուրավոր
երտասարդ արվեստագետներ տարբեր փորձարկումներ են անում ներկերի , մակերեսների հետ ՝
չվախենալով ստեղծել նկարներ Մատիսից, Բեկոնից և Ռոտկոից հետո և տալիս են նոր ընթերցում
ընդունված մոտեցումներին և ժանրերին: Միևնույն ժամանակ նկարների առարկաները դառնում
են ավելի անորոշ և անճանաչելի , իսկ գեղանկարչությունը ավելի ու ավելի է նմանվում ֆիլմի՝
ժանրերը և տեխնիկաները խառնվում են իրար:
Բրակ |
Գեղանկարչությունը սկսվել է որպես դատարկ տարածության
լրացում: Հիմնականում շինության դատարկ պատերին, լոգարանների, ստորգետնյա լաբիրինթոսների,
տաճարների պատերին պետք է լինեին պատկերված ինչ-որ բաներ:
16-րդ դարի հոլանդական նատյուրմորտը, ձկան և արծաթե
ամանեղենի հետ, կախում էին պատերին ի նշան զբաղեցրած կարգավիճակի և հաջողության, այնպես,
ինչպես առաջի մարդիկ նկարում էին պաշտամունքային կենդանիներին հաջողության համար: Գեղանկարչությանը
,կարելի է ասել , բոլոր արվեստներից ամենամաքուրն ու մարդկայինն է:
Սակայն նկարը առում է ավելին քան ուղղակ նկար,
երբ հայտնվում է նրան <<սպանողը>>՝ լուսանկարը:
Դեյվիդ Հոկնի |
Այն լուրը, որ արդեն ահրաժեշտ չէ նկարել թագուհուն
մի քանի ամիս շարունակ, այլ բավական է ուղղակի կանգնեցնել նրան անշարժ 20 րոպե, ստիպում
է նկարիչներին մտածել, թե ինչու են իրենք նկարում: Եվ այդ ժամանակ արվեստագետների մի
քանի սերունդների մոտ ձևավորվում է այն գաղափարը, որ արդեն պետք չեն ակադեմիական հաստատությունները
և արվեստի ակադեմիայի <<ձևական>> քննությունները: Նկարիչները բացել էին
իրենց լայն հանրության առջև և հնարավորություն ստեղծել ցնցել, գերել կամ նաև նյարդայնացնել
նրան: Նկարել մարմնավաճառուհու կտրուկ շեշտադրումներով և Եվրոպայի գլխավոր քաղաքի կողմից
քննադատված լինելը դարձել էր ավելի կարևոր, քան թե հաճոյանալ արքայական տոհմի առաջնորդին՝
նկարելով նրա պճնված դիմանկարը կարմրաներկով պատված այտերով:
Էգոն Շիլլե |
Փոփ արտիստները, ելնելով նրանից, որ իրենց գեղանկարչությունը
այնքան էլ նկարչություն չէ, սկսեցին գիտակցաբար կտավի վրա առարկաներ ավելացնել՝ ապուրով
տարա, կոմիքսներից հատվածներ ծիծաղելի արտահայտություններով, ջրի ցայտեր լողավազանում
հարթ տան ֆոնին և այլն: Չկար ոչ՛ խորություն, ոչ՛ հեռանկար:
Փոփ արտ ( անգլ.pop
art,կրճատում popular
art-հայտնի, համահասանելի
արվեստ) ուղղությունը առաջացել է 1950-ական թթ-ի
սկզբին որպես ընդդիմություն ոչ առարկայական աբստրակցիային: Փոփ արտիստների ոգեշնչման աղբյուր են դառնում փայլուն ամսագրերը, գովազդը, փաթեթավորումը, հեռուստատեսությունը, լուսանկարչությունը: Փոփ արտը վերադարձնում է առարկան դեպի արվեստ:
Ռոգեր Հիլթոն |
20-րդ դարի կեսերին
գեղանկարչության մեջ սկսվում է իսկական խառնաշփոթ: Արտահայտիչ հստակ
գծերը արմատական մոդեռնիստների մոտ անվերադարձ անհետանում են: Գեղանկարչությունը դառնում
է հեղհեղուկ, իսկ կտավները պատրաստ են տարածվել, թվում է, թե եթե շրջվեն և կրկին պտտվեն
այն այլ տեսք կունենա:
Անրի Մատիս |
Գեղանկարչությունը
ընդհանրապես դադարում է բաժանվել ժանրերի՝ հասարակ պատմությունները նատյուրմորտի մասին,
դիմանկարները և ինտերիերը թվում են ոչ այնպիսին, ինչպիսին Մատիսի կամ Սեզանի և ավելին
ինչպես Վերմերի կամ Ռուբենսի մոտ էին: Մարդու աչքը կառչում է չմշակված, ոչ հստակ եզրերին,
որոնք տալիս են ազդանշան ակնթարթային ճանաչման համար.այո դա նկարված է այստեղ և հիմա
և հարյուր տարի առաջ պատկերացնել այդպիսի վազ մրգերով լեցուն և այդպիսի դեմք բոլորովին
անհնար էր:
Ուիլիամ Սքոտ |
Ռիչարդ ֆիլիպս |
Կարին Մամմա Անդեսսոն |
Էդվարդ Հոպպեր |
Նաիրա Աբրահամյան