Ոմանք կարծում են, որ մարդկության
նախահայրենիքը ՝Լեմուրիա մայրցամաքը, <<մահացել է>> 4 մլն տարի առաջ և Զատկի կղզին հանդիսանում է նրա մնացուկը: Իսկ Էրիկ Դենիկեն շարունակում է համառորեն պնդել, որ
բնիկները այլմոլորակայինների սերունդներ են: Հայտնի
կապիտան Ջեիմս Կուկը 1774թ-ին
տեսնում է (և շատ է զարմանում), որ ծովաբնակները
վատ ձկնորսներ էին, նրանք ունեին հյուսված նավակներ, չնայած մյուս կղզչիների բնակիչները
վաղուց արդեն ունեին մակույկներ: Նրանք ապրում էին քարանձավներում և անգամ չէին կասկածում,
որ ծովում կան շատ ուրիշ կղզներ: Նարնք չէին կարող բացահայտել իրենց քարե արվեստի նպատակը:
Զատկի կղզի |
Եթե միայն Զատկի կղզին ունենար տիրակալների ծագումաբանություն,
ինչպիսի արձանագրություններ ունեին Պոլինեզիայի մյուս կղզիները, ապա նրա գաղտնիքներից
շատերը կլինեին արդեն բացահայտված:
Եվ ում են այնուամենայնիվ պատկերում այդ քարե կուռքերը,
ինչ նպատակով էին կանգնեցվել դրանք: Յակոբ Ռոգևենը արձանները անվանում էր կուռքեր (պաշտամունքի առարկաներ): Իր տեղեկամատյանում նա գրել է . <<Ինչ վերաբերվում է նրանց կողմից կատարվող
ծառայություններին… մենք միայն նկատել ենք, որ նրանք կրակ էին առաջացնում շատ բարձր
քարե արձանների առջև և նստում էին նրանց դիմաց՝ գլուխները կախելով: Իսկ հետո ծալում
էին ձեռքերը և շարժում էին վերև ներքև: Յուրաքանչյուր արձանի գլխին կար զամբյուղ` լցված
սպիտակ ներկված սալաքարերով>>:
Ջեյմս Կուկը նշել է, որ քանդակները դրվել են տեղի
բնակիչների կողմից կղզու ստորգետնյա թագավորների կամ կղզու առաջնորդների պատվին, իսկ
մյուս հետազոտղները գտնում են, որ Զատկի կղզու հսկաները մատնանշում էին ծովի և ցամաքի
սահմանները: Նարանք հանդիսանում են ծիսական <<պահակախբեր>>, որոնք կանխում են ծովից ներխուժումները:
Գոյություն
ուներ կարծիք, որ
կայն այլ արձաններ, որոնք ծառայում էին որպես սահմանային այուներ և բաժանում էին տարբեր սահմաններ՝ ցեղերի և կլանների միջև:
Չնայած
բազմաթիվ վարկածների, գաղտնիքների և առեղծվածների, այսօր արդեն կարելի է ենթադրել, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել:
Լեռը այն միակ վայրն էր, որտեղ կառուցվում էին այդ քարե արձանները, կամ ավելի ճիշտ, կերտվում էին նույն այդ լեռից: Հսկաների <<արտադրության>> տեխնիկան այքան պարզունակ էր, որ խոսել նրանց ոչ երկրային ծակման մասին ուղղակի անհրաժեշտ չէ:
Լեռը այն միակ վայրն էր, որտեղ կառուցվում էին այդ քարե արձանները, կամ ավելի ճիշտ, կերտվում էին նույն այդ լեռից: Հսկաների <<արտադրության>> տեխնիկան այքան պարզունակ էր, որ խոսել նրանց ոչ երկրային ծակման մասին ուղղակի անհրաժեշտ չէ:
Ռանո- Ռառակու խառնարանում կարելի է տեսնել քարե հասկաների ստեղծման աշխատանքի
բոլոր էտապները: Սկզբում նախագծվում էր արձանի ընդհանուր ուրվագիծը, դրանից հետո <<քանդակագործները>> սկսել են դեմքի
և մարմնի ճակատային մասի ստեղծման աշխատանքները
՝ շարժվելով դեպի կողային հատվածները, ավարտելով երկար ականջներով և ձեռքերով, որոնք
ունեին երկար մատներ՝ դրված փորին: Այնուհետև քանդակի մեջքին պատկերվում էին խորհրդանշական
նշաններ, ինչպես օրինակ՝ գոտի շրջաններով, մարդ- թռչուն և այլն: Եվ միայն այն ժամանակ,
երբ քարե հսկան կանգնեցվում էր <<ախու>>-ի վրա /պատվանդան/ և պսակվում
էին <<գլխարկով>> ստեղծվում էր վերջնական մասնիկը՝ աչքերը՝ առանձնացված
էլիպսաձև փորված ուրվագծերով:
Շատ հաճախ հանդիպում էին արձաններ, որոնք թվում
են անավարտ, բայց միգուցե դրանք ոչ թե անավարտ են, այլ ոչ պիտանի աշխատանքի համար,
և քանի որ քարի պաշարը բավականին հարուստ էր, <<քանդակագործները>> չէին
շարունակում այդ քարի հետ աշխատել ու ավելի հարմար քար էին ընտրում ձանդակներ ստեղծելու
համար: Կղզում այդպիսի անավարտ արձանների բաղմաթիվ օրինակներ են հայտնաբերվել:
Զատկի կղզու մասին բոլոր հետազոտությունները նշում
են քանդակներ քանտաստիկ ճապսերի և նրանց ծանրության մասին:
Տուռ Հեյերդալը համեմատում է մի արձանի զանգվածը
տաս երթուղային վագոնի ծանրության հետ և զարմանում, թե ինչպես կարող էին այն ժամանակ
այդպիսի հսկա քանդակներ ստեղծել: Եվ չի տալիս պատասխան…
Ամենամեծ քանդակը կշռում է 20 տոննա: Եվ զարմանալի
է նրանց տեղաշարժման հարցը: Մույնիսկ լեգենդներ են ստեղծվել դրանց շուրջ: Բայց այնուամենայնիվ
արձանները ինչ-որ կերպ տեղափոխվում էին Ռանո- Ռառակի լանջերում գտնվող քարահանքերից
դեպի իրենց պատվանդանները՝ այսպես կոչված <<ախուները>>, որոնք կարող էին
ձգվել կիլոմետրեր:
Առաջին եվրոպացիները այստեղ են սկսել գալ 1722թ-ից
սկսած և հայտնաբերել են շատ արձաններ /մոաներ/ բեկված տեսքով:
Զատկի կզղու բնակիչներ...փորագրանկար.1860թ. |
Այս բազում հարցերից յուրաքանչյուրը ծնում է նոր
հարցեր և նոր երևակայական վարկածներ, որոնցից է այլմոլորակայինների կողմից ստեղծված
լինելու վարկածը, իբրև նրանք ստեղծել են մոաները իրենց կերենց կերպարով և տեսքով:
Դուք կարող են ենթադրել այն, ինչ ցանկանում եք,
սակայն ի դեմս 22 մետր բարձրության արձանի /7 հարկանի շենքի բարձրության/ չի դիմանա
ոչ մի տրամաբանություն: Գլուխը և վիզը արձանի 7 մ բարձրության և 3 մ լայնության են,
քթի երկարությունը ՝3 մ-ից ավելի, մեջքից ներքև հատվածի բարձրությունը 13 մ է , զանգվածը՝
50 տոննա:
Զատկի կղզու արձանները շարունակում են զարմացնել,
հիացնել, ստիպում են մտածել թե ովքեր և ինչու են դրանք ստեղծել:
Նաիրա Աբրահամյան