Շատերին է հայտնի Լեոնարդո դա Վինչիի "Խորհրդավոր ընթրիքը" նկարը, որը Աստվածաշնչյան թեմայի ևս մեկ մեկնաբանում է, սակայն այն տեսարանի միակ նկարագրությունը
չէ: Թեմային անդրադարձել են նաև շատ այլ նկարիչներ: Նոր կտակարանից վերցված թեման հետևյալն է.
Մօտեցաւ Բաղարջակերաց տօնը, որը կոչւում էր Պասեք։ 2 Իսկ քահանայապետներն
ու օրէնսգէտները հնար էին փնտռում, թէ ինչպէս սպանեն նրան, բայց վախենում էին ժողովրդից։
3 Ապա սատանան մտաւ Իսկարիովտացի կոչուած Յուդայի մէջ, որ Տասներկուսի թւում էր։ 4 Սա գնաց բանակցեց քահանայապետների,
օրէնսգէտների
եւ ժողովրդի իշխանաւորների հետ, որ Յիսուսին նրանց մատնի։ 5 Նրանք ուրախացան եւ խոստացան նրան արծաթ տալ։ 6 Եւ նա յանձն առաւ ու պատեհ առիթ էր փնտռում՝ նրան մատնելու նրանց՝ ամբոխից մեկուսի։
7 Եկաւ Բաղարջակերաց օրը, երբ օրէնք էր մորթել Պասեքը։ 8 Եւ նա ուղարկեց Պետրոսին եւ Յովհաննէսին ու ասաց. «Գնացէ՛ք, պատրաստեցէ՛ք մեզ համար Պասեքի ընթրիքը, որ ուտենք»։ 9 Եւ նրանք ասացին. «Ո՞ւր ես ուզում, որ պատրաստենք»։ 10
Եւ նրանց ասաց. «Ահա՛, երբ քաղաք մտնէք, ձեզ կը հանդիպի մի մարդ՝ ջրի սափորը բարձած. գնացէ՛ք նրա յետեւից այն տունը, ուր նա կը մտնի։ 11 Եւ կ’ասէք տանտիրոջը. “Վարդապետը քեզ ասում է՝ ո՞ւր է այն հիւրասրահը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ Պասեքի ընթրիքը”։ 12 Եւ նա ձեզ ցոյց կը տայ զարդարուած մի մեծ վերնատուն, եւ այնտեղ կը պատրաստէք»։
13 Եւ աշակերտները գնացին գտան, ինչպէս որ իրենց ասել էր. եւ պատրաստեցին Պասեքը։
14 Եւ երբ ժամը հասաւ, սեղան նստեց, եւ տասներկու առաքեալներն էլ՝ իր հետ։ 15 Եւ նրանց ասաց. «Յոյժ ցանկացայ այս Պասեքի ընթրիքը ուտել ձեզ հետ, քանի դեռ չեմ չարչարուել։ 16 Բայց ասում եմ ձեզ, թէ այլեւս չեմ ուտելու սրանից, մինչեւ որ Պասեքը կատարուի Աստծու արքայութեան մէջ»։ 17 Եւ, բաժակը վերցնելով, գոհութիւն յայտնեց Աստծուն եւ ասաց. «Առէ՛ք այս եւ բաժանեցէ՛ք ձեր մէջ. 18 ասում եմ ձեզ, թէ այսուհետեւ որթատունկի բերքից չեմ խմելու, մինչեւ որ գայ Աստծու արքայութիւնը»։
19 Եւ հաց վերցնելով՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց, տուեց նրանց եւ ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրուած. այս արէ՛ք իմ յիշատակի համար»։ 20 Նոյնպէս եւ բաժակը վերցրեց ընթրիքից յետոյ եւ ասաց. «Այս բաժակը նոր Ուխտ է իմ արիւնով՝ ձեզ համար թափուած։
21 Բայց ահաւասիկ իմ մատնիչի ձեռքը ինձ հետ այս սեղանի վրայ է։ 22 Եւ մարդու Որդին աշխարհից կը գնայ ըստ սահմանուածի, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կը մատնուի»։ 23 Եւ նրանք սկսեցին հարցնել իրար մէջ, թէ իրենցից ո՛վ է, որ այդ անելու է։
Ահա Հիսուսի և իր աշակերտների վերջին ընթրիքի պատմությունը, աստվածաշնչյան նկարագիրը, որը, բացի դա Վինչիից, ներկայացրել են մի շարք նկարիչներ, ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի:
Ռուսական արվեստում այս թեման նախ հանդես է գալիս սրբանկարներում,
ապա որմնանկարներում:
Արտասահմանյան գեղանկարչության
մեջ թեման առավել մեծ տարածում է գտնում Վերածննդի դարաշրջանում, սակայն կտավներ ու որմնանկարներ ստեղծվում են նաև Վերածննդից հետո: Կոմպոզիցիան, ֆիգուրների դասավորվածությունը,
բննորդները,
ամեն ինչ փոփոխվում է, սակայն նույնն է մնում թեման` Քրիստոսի վերջին ընթրիքը առաքյալների հետ: