четверг, 21 ноября 2013 г.

Հնդկական դիցաբանություն

Ինդրա աստծու քանդակը


Մ. թ. ա II    հազարամյակի կեսերին Գանգես գետի հովիտ են գալիս արիական ցեղերը: Նրանք իրենց հետ բերում են  այսպես կոչված <<վեդայական մշակույթը>>: Նրանց սուրբ գրքերն էին Վեդաները /վեդա-գիտելիք/, որոնց մեջ կային պատմություններ աստվածների, տիեզերքի և աշխարհի ստեղծման մասին: Հնդիկների հին աստվածներից են երկնքի աստված Դյաուսը և երկրի աստվածուհի Պրիտխիվին: Ի սկզբանե նրանք եղել են մի մարմնում, սակայն Ինդրա ասըվածը առանձնացրել է նրանց քաոսից և ստեղծել աշխարհը: Ինդրան վեդայական պանթեոնի գլխավոր աստվածն է: Նրան անվանում են աստվածների հայր, աշխարհի թագավոր:

Սուրյան արևի աստվածն է, ով հանդես է գալիս տարբեր կերպարներում` որպես գեղեցկադեմ պատանի, ով երկնքում տեղաշարժվում է ոսկեզօծ կառքով, որպես ամենատես երկնային աչք կամ թռչուն: Ասում են` Սուրյան ծնվելիս ունեցել է գնդի տեսք: Եղբայրները գունդը ազատել են ավելորդ մասերից` տալով Սուրյային մարդու կերպարանք: Գնդի անպետք մասերից աստվածները ստեղծել են փղերին

Սուրյա արևի աստվածը
Սոմա լուսնի աստվածը
















 
 Լուսնի աստվածը Սոման էր, ով ուներ 27 կանայք, սակայն բոլորից առանձնացնում էր գեղանի Ռոխինիին: Մնացած կանայք բողոքում են հայր Դակշիին, վերջինս անիծում է Սոմային, որը հիվանդանում է, նիհարում և անհետանում: Լուսինը այլևս դուրս չի գալիսԱնհանգստացած աստվածները խնդրում են հանել նզովքը, Սոման աստիճանաբար անցնում է իր պարտականություններին:
Կրակի աստված Ագնին
Քամու աստված Վայուն

















Ագնին կրակի աստվածն եր, ընտանեկան օջախի հովանավորը, մարկանց և աստվածների կապող օղակը: Արդարության աստվածը Հին Հնդկաստանում Վարունան էր, ով տիրապետում էր յուրահատուկ կախարդական ուժերի: Հնդիկների քամու աստվածը Վայուն էր` հազարաչքանի և արագընթաց: Նա տիրում էր ողջ օդային տարածքներին:
Վիշնան` Բրահմայի թիկնապահը
Կործանիչ Շիվա աստվածը

















Մեծ տեղ էր հատկացվում վեդայական առասպելաբանության մեջ կործանող ուժերի աստված Ռուդրային, ով բոլոր աստվածներից հեռու ապրում էր Հիմալայների գագաթին: Նրան պատկերում էին որպես վայրի որսորդի, ով ծածկված է մորթով: Ռուդրան կապված է մահվան գաղափարի հետ, սակայն միևնույն ժամանակ, կարող է պարգևել երկար կյանք, բուժել հիվանդություններ և այլն: Մահվան աստվածը Յաման էր, ով ի տարբերություն մյուս անմահ աստվածների, մահկանացու էր:
Աշխարհի արարիչ Բրահման
Մ.թ.ա I հազարամյակի կեսերին Հնդկաստանում մեծ տարածում են գտնում բրահմայականները: Սկսվում է հնդկական կրոնի և մշակույթի նոր վերելք, որն ընդունված է անվանել <<հինդուիստական>>: Սա նախկինի պես ընդ ունում էր վեդաները, համարում դրանք մեծ գիտելիք, վեդայական աստվածները դարձյալ պաշտամ ունքի առարկաներ էին, սակայն դրանցից մի մասը այլևս նույնիսկ չէին հիշատակվում, որոշների նշանակությունը փոխվել էր: Ինդրայի փոխարեն գլխավոր աստվածությունը դառնում է Բրահման` աշխարհի արարողը:
Վիշնան հինդուիզմի հայտնի աստվածներից է: Վիշնա թարգմանաբար նշանակում է <<ամեն տեղ թափանցող, սողոսկող>>: Այս աստվածն ուներ հազարավոր կերպարներ, հետևաբար և հազարավոր անուններ: Նա հայտնի է առավելապես Ռամա և Կրիշնա անուններով: Վիշնայի կողակիցը Լակշմին էր` երջանկության և հարստության աստվածուհին, ով ծնվել էր օվկիանոսի ջրերից:
  Ժամանակի ընթացքում հնդկական պանթեոնը սկսում են առաջնորդել Վիշնա և Շիվա աստվածները: Շիվան կործանիչ ուժերի աստվածությունն է: Նա հիշեցնում է վեդայական Ռուդրա աստծուն: Շիվան հայտնի է <<կատարյալ յոգա>> անվամբ: Այս երկու աստվածները ձևավորում են հինդուիզմին զուգահեռ զարացող առանձին կրոնական ուղղություններ  շիվաիզմը և վիշնաիզմը:     Ավելի ուշ Բրահմա, Շիվա և Վիշնա աստվաներին միացնում են երրորդության մեջ, որը կոչվում է <<տրիմուրտի>>, ինչը թարգմանաբար ն շանակում է երեք ամպերին տիրապետող: Բրահման աշխարհի արարողն է, Վիշնան` նրա թիկնապահը, Շիվան` կործանիչը:
Բուդդա Գաուտամա
Մ.թ.ա VI դարում Հնդկաստանում ձևավորվում է բուդդայականությունը, որի հիմնադիրը Սիդհարաթհա Գաուտամա Բուդդան էր, ով փախնելով հեշտ կյանքից, տեսնում է մարդկային աղքատ կյանքը, հիվանդություններն ու սովը և իրեն նվիրում վանական կյանքին:  Ասկետիկ կյանք վարելով` Բուդդան հիմնում է հնդիկների սուրբ կրոնը` բուդդայականությունը, որը հիմնված է բարության, արդարամտության և իմաստության վրա: Ասում են` ցանկացած մարդ, ով փորձում է մաքրագործվել, կարող է դառնալ Բուդդա…. 

Նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը
       

Комментариев нет:

Отправить комментарий