Показаны сообщения с ярлыком Մեր օրերի արվեստագետները. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մեր օրերի արվեստագետները. Показать все сообщения

воскресенье, 6 декабря 2015 г.

Փիլիսոփայական բոդի արտ. Սեսիլիա Փարդես

Լատինամերիկացի նկարիչ Սեսիլիա Փարդեսը բոդի արտի միջոցով խորը սոցիալական ու փիլիսոփայական գաղափարներ է վեր հանում:  Սա բոդի արտի հերթական ցուցադրումներից չէ: Նկարչուհին ներկայացնում է իր նոր շարքը, որտեղ մարդիկ ձուլված են տեղանքին: Սա խոսում է այն մասին, որ անհատ, որտեղ էլ գտնվի, պետք է անմիջապես ինտեգրվի նոր հասարակության շերտի մեջ: Հակառակ դեպքում երկար ժամանակ կմնա միայնակ: Սա ժամանակի պահանջն է ու տարածված խնդիրներից մեկը:

Նկարչուհին իր աշխատանքների համար անձամբ է լուսանկարվում: Հիմնականում մարդիկ ձուլվում են պաստառի հետ: Նույնիսկ հնարավոր է լուսանկարներում նրանց չնկատել: 














Դե եսիմէ Գ. Ն. 

Քաղցր պոպ-արտ. Կամիլա Վալդես

Նկարիչ-դիզայներ Կամիլա Վալդեսը քանդակներ ստեղծելու հետաքրքիր տարբերակ է ներկայացրել: Նա քանդակում է միայն քաղցրավենիք: Սակայն դրանք իրականում մարդկային ֆիգուրներ են՝ իրանի ու գլխի փոխարեն պաղպաղակի, կեքսի կամ կոնֆետի տեսքով: Մարդու ֆիգուրից երևում են միայն ոտքերը: Իր քանդակները Կամիլան տեղադրել է քաղաքի տարբեր անկյուններում:

Դիզայների ստեղծած նոր ժանրը կարելի է անվանել քաղցր պոպ-արտ: Ճիշտ է, սա դեռևս պաշտոնական անվանում չէ, սակայն արդեն հայտնի է ու սիրված:











Դե եսիմ՝ Գ. Ն.

Նկարներ ծառի տերևների վրա

Նկարչուհի Իոաննա Վիրաժկան իր նկարների համար որպես կտավ կամ թուղթ ընտրում է ծառերի գունավոր տերևները։ Նկարչուհին յուրօրինակ մոտեցում է ցուցաբերում արվեստի ու իր բնական կտավների նկատմամբ։ Իոաննան տերևների վրա պատկերում է հայտնի քաղաքների գեղեցիկ բնապատկերները։ Տերևների վրա են հայտնվել Մանհեթենը, Վեստմինսթերյան աբբայությունը և այլ եվրոպական ու ամերիկյան գեղատեսիլ վայրեր։











Դե եսիմ՝ Գ. Ն.

суббота, 5 декабря 2015 г.

Հայտնիների դիմանկարները՝ պատրաստված թափոններից

Բրազիլացի նկարիչ Քրիստիան Պիերինին կենցաղային թափոններն օգտագործում է որպես արվեստի նյութ: Mister C անվամբ հայտնի նկարիչը հայտնի մարդկանց դիմանկարները նկարում է հենց թափոններով: Հաճախ նա իր նկարները զարդարում է նաև երաժշտական գործիքներով, տեսախցիկներով ու բանալիներով: Քրիստիանի նկարները բավականին ռեալիստական են ստացվում: Կարևորն այն է, որ նկարիչը կատարում է իր առջև դրված խնդիրը: Պատկերներին նայելիս միանգամից հասկանալի է, թե ու դիմանկարն է նկարված:












Դե եսիմ՝ Գ.Ն.

Աշխարհի ամենատարեց սթրիտ-արտիստը

Շատերը գիտեն, որ սթրիթ-արտի մեջ միայն գրաֆիտիները չէ, որ մտնում են: Այս ոլորտը ներառում է փողոցային տարածքը գեղեցիկ դարձնող ցանկացած երևույթ: Շոտլանդացի տատիկը, ով արդեն ծոռներ ունի, 104 տարեկան հասակում որոշել է զարդարել սիրելի քաղաքի փողոցները: Նա գեղեցիկ նախշեր է գործում ու դրանք ամրացնում հեռախոսների խցիկների, նստարանների, խանութների ցուցափեղկերի վրա:

Գրեյս Բրեթը ներգրավված է Souter Stormers հասարակական կազմակերպությունում, որտեղ գնահատվում է ցանկացած ստեղծարար միտք:



Դե եսիմ՝ Գ. Ն.