Показаны сообщения с ярлыком Արվեստի արխիվից. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Արվեստի արխիվից. Показать все сообщения

понедельник, 15 июля 2013 г.

407 տարի անց....Ռեմբրանդտ վան Ռեյն


407 տարի առաջ այս օրը հոլանդական Լեյդեն փոքրիկ քաղաքում ծնվեց մեծ հոլանդացի Ռեմբրանդտ Հերմես վան Ռեյնը, ում նկարչական տաղանդը զգացվում էր դեռևս վաղ հասակից և ով իրեն էր ենթարկելու ոչ միայն դարի, այլև գալիք հարյուրամյակները արվեստը: Այս նկարիչն իր առաջին քայլերն արել է դիմանկարի ժանրում, նկարել է իր հարազատներին: Սակայն հետագայում աշխատել է տարբեր ժանրերում` զարգացնելով բարոկկո ոճը: Ռեմբրանդտի ամուսնական կյանքը ևս` իր ստեղծագործության նման, զարգանում է տարբեր էտապներով: Նա ամուսնանում է Սասկիա վան Ուլենբուրգի հետ, որին անչափ սիրելու է և ով դառնալու նկարչի մուսան և հիմնկն բնորդը: Սասկիայի կերպարին հանդիպում ենք Ռեմբրանդտի այս շրջանի գրեթե բոլոր ստեղծագործություններում: Կնոջ վաղահաս մահը մեծ հետք է թողնում նկարչի կյանքի և ստեղծագործության վրա: Նրա և նորածին Տիտուսի մասին հոգ է տանում սպասուհի Հենդրիկեն: Նա ևս մեծ դեր է ունենում արվեստագետի կյանքում: Որոշ ժամանակ Ռեմբրանդտը շարունակում է ստեղծագործել, սակայն նախկին թափը այլևս չկար: Սասկիայի մահվանից 20 տարի անց մահանում է նաև Հենդրիկեն: Ռեմբրանդտը մնում է միայնակ: Գնալով պատվերները քչանում են: Ամստերդամը երես է թեքում ժամանակի առաջին նկարչին: Հուսահատության գագաթնակետը 27-ամյան որդու մահն էր, ինչը վերջնականապես տապալում է հանճարին: Ռեմբրանդտը սնանկանում է, մնում առանց ունեցվածքի և ամբողջովին միայնակ: Մեծ արվեստագետը մահանում է 1650 թվականին` իր սերունդներին թողնելով հսկայական ստեղծագործական ժառանգություն:

   
 
      


вторник, 23 апреля 2013 г.

Պիկասոյի ռեկորդային կտավները

      2011 թվականին Լոնդոնյան Christie's աճուրդում իսպանացի  նկարիչ Պաբլո Պիկասոյի 3 կտավները վաճառվեցին  67,6 միլիոն դոլարով։
«Քնած աղջիկը» կտավը, որում նկարիչը պատկերել է իր կողակցին՝ ֆրանսուհի մոդել Մարիա-Թերեզա Վալտերին, վաճառվեց 21,7 միլիոն դոլարով։

2010թ. անհայտ մեկը Պիկասոյի՝ 1935թ. վրձնած «Քնած աղջիկը» նվիրել էր Սիդնեյի համալսարանին պայմանով, որ կտավը պետք է աճուրդի հանվի, որից գոյացած գումարներն ուղղվելու էին գիտական հետազոտությունների ու համալսարանի զարգացմանը։ Կտավը 1939-ից ի վեր որևէ տեղ չէր ցուցադրվել։
28,9 միլիոն դոլարով վաճառվեց «Կապույտ զգեստով նստած կինը» կտավը, որտեղ պատկերված է Պիկասոյի կյանքի ընկերներից ևս մեկը՝ ֆրանսիացի նկարչուհի, լուսանկարիչ Դորա Մաարը։
Պիկասոյի մեկ այլ՝ «Ֆրանսուազայի կուրծքը» կտավը, որտեղ պատկերված է Ֆրանսուազա Ժիլոն՝ նկարչի բազմաթիվ սիրուհիններից ևս մեկը, վաճառվեց 17 միլիոն դոլարով։
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 21-ին Christie's-ի աճուրդում վաճառվել էին 227 միլիոն դոլարի արվեստի գործեր։ Մինչ այսօր Պիկասոյի ռեկորդային գնով վաճառված կտավը  «Մերկ կինը կանաչ տերևների ֆոնի վրա» նկարն է, որտեղ պատկերված է Մարիա-Թերեզա Վալտերը: Այսն վաճառվեց 2010թ.  106,5 միլիոն դոլարով։

четверг, 18 апреля 2013 г.

100 գլուխգործոցներ անհետացան միասին


Նորվեգիայի մայրաքաղաք  Օսլոյում հուլիսի 22-ին կատարված ահաբեկչությունից հետո արվեստի ավելի քան   100 գործեր  անհետացան: Հարձակումն իրականացրել էր Անդերս  Բրեյվիկը: Արվեստի գործերը   գտնվում էին Նորվեգիայի` ահաբեկչության արդյունքում ավերված կառավարական տանը: The Art Newspaper-ը միանգամից հրապարակեց անհետացած արվեստի գործերի անվանումները:
Պայթյունի ժամանակ տուժել էին հարևան շենքերը, որտեղ պահվում էին Մունկի, Քրիստիան Քրոգի, Աննե Կատրին Դոլվենի կտավները:
Դրանց մի մասը պատկանում էր Նորվեգիայի իշխանությանը, մյուս մասը  գտնվում էր  Օսլոյի արվեստի, ճարտարապետության ու դիզայնի ազգային թանգարանում:
100 կտավներից 10-ը գտնվեցին պայթյունի տարածքում, մի քանիսը հետ վերադարձրին պատահաբար գտած նկարները, սակայն 76 գլուխգործոցի ճակատագիր մինչ օրս մնում է անհայտ....

среда, 17 апреля 2013 г.

Դալիի 2 միլիոն եվրո արժեցած կտավը...

Անցյալ տարի մայիսին Փարիզում Սալվադոր Դալիի կտավը «Արտկյուրիալ» աճուրդի տանը  վաճառվեց 2 մլն եվրոյով։ Նկարը գտնվում էր մասնավոր հավաքածուում և վաճառքի էր հանվել առաջին անգամ:

Խոսքը Դալիի «Անձրևանոցներով կարի մեքենան սյուրռեալիստական բնապատկերում» նկարի մասին է /22x30/։ Այն Դալին նկարել է 1941թ., ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ։
Կտավը պատվիրել է կինոռեժիսոր Ֆրից Լանգն իր «Սիրո նավակ» ֆիլմի համար։ Սակայն կինոստուդիայի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Լանգը հեռացվել է նկարահանումներից։ Իսկ ինչ վերաբերում է Դալիի աշխատանքին, ապա այն ֆիլմի համար պետք չի եղել։


 

воскресенье, 14 апреля 2013 г.

Դյուրերի գծանկարների հավաքածուն աճուրդում

 Հունվարին Ալբրեխտ Դյուրերի գծանկարների հավաքածուն Նյու Յորքի Christie's աճուրդի տանը վաճառվեց 6 մլն դոլարով։ Լոտերի հիմնական մասը կազմեցին Դյուրերի գծանկարները մասնավոր հավաքածուից, որի սեփականատերը ցանկացել էր անանուն մնալ։ 62 գծանկարից կազմված լոտի սկզբնական արժեքը 4,6 մլն դոլար էր։

Ամենաթանկ գծանկարը եղել է 1515-ով թվագրված «Ռնգեղջյուրը»։ Սկզբնական արժեքը 100-150 հազար դոլար է եղել, սակայն գծանկարը վաճառվել է 866,5 հազար դոլարով։ Սա Դյուրերի աշխատանքների ռեկորդային գին է։ Հետաքրքիր է, որ մեկ այլ գծանկար՝ «Ասպետը, մահը եւ սատանան», որը գնահատվել է 700 հազար դոլար, հանվեց վաճառքից, քանի որ ոչ ոք գնելու ցանկություն չի ունեցել։

Մետրոպոլիտենը գնեց Դավիդի էսքիզներից մեկը

  Մարտ ամսին նյույորքյան Մետրոպոլիտեն թանգարանն աճուրդի ժամանակ 840 դոլարով ձեռք բերեց Ժակ Լուի Դավիդի «Սոկրատի մահի» էսքիզը՝ կատարված հեղինակի կողմից:
Տուշով եւ ջրաներկով  արված էսքիզը գնվեց Swann Galeries աճուրդի տանը: Նկարը համեմատելով Դավիդի կտավի բնօրինակի հետ, որը ստեղծվել է 1782 թվականին եւ նույնպես պահվում է Մետրոպոլիտենում, փորձագետները եզրակացրեցին, որ էսքիզն արվել է մինչեւ կտավի ստեղծումը:
Սա Մետրոպոլիտենում պահվող Դավիդի առաջին էսքիզը չէ: 2006 թվականին թանգարանը գնեց «Լիկտորները Բրուտոսին են բերում որդիների մարմինները» նկարի էսքիզը, որն ավելի վաղ ձեռք էր բերվել փարիզյան աճուրդում, 510 հազար եվրոյով:

суббота, 13 апреля 2013 г.

Ռիխտերի կտավը Լոնդոնի աճուրդում

 2012 թվականի հոկտեմբերին Գերմանացի գեղանկարիչ Ռիխտերի  աբստրակտ նկարը Լոնդոնում հետպատերազմյան ու ժամանակակից արվեստի աճուրդի գլխավոր լոտը դարձավ: Այն վաճառվեց 34 մլն դոլարով: Աճուրդի կազմակերպիչները հայտարարեցին, որ վերջնական  գինը գերազանցել է իրենց ամենահամարձակ կանխատեսումները գրեթե 1,5 անգամ:
Նկարի նախորդ տերը` ռոք երաժիշտ Էրիկ Քլեփթոնը, այն ձեռք էր բերել 2001-ին` 500 հազար դոլարից քիչ պակաս գնով:
Ռիխտերի կտավի նոր տիրոջ անունը չհրապարակվեց, այն հայտնի չէ մինչ օրս...:

воскресенье, 7 апреля 2013 г.

Գողության զոհ դարձան Պիկասոյի և Մոնդրիանի կտավները

2012 թվականի հունվարին Հունական խոշորագույն  թանգարաններից  մեկից` Աթենքի Պատկերասրահից,   գողացան Պիկասոյի և Մոնդրիանի երկու  կտավ:
Թանգարանի աշխատակիցների տեղեկատվության համաձայն,   կորել էր հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի «Կնոջ  գլուխը» նկարը  (56 -ը 40-սմ չասփերով): Այդ ստեղծագործությունը  նկարվել է   1934 թ., այն թանգարանին է նվիրել ֆրանսիական գեղարվեստի միությունը 1940 թ.  և   դա աթենքյան թանգարանում   Պիկասոյի միակ  կտավն է:

Պիկասո- «Կնոջ  գլուխը»

Երկրորդ գողոցված նկարը  Մոնդրիանի  1905 թ. ստեղծված կտավն է:  Դա Մոնդրիանի`  թանգարանում եղած երկու ստեղծագործոթյուններից մեկն էր: Երկու կտավներն էլ մեծ արժեք ունեին:
Նախնական տվյալների համաձայն , գողը  մտել էր թանգարան առավոտյան շուտ, բակի կողմից` կոտրելով պատշգամբի դուռը:  Չարագործը անցել էր թանգարան և շրջանակից հանել  երկու կտավները : Միանգամից տարածվեց այն լուրը, թե   նա փորձել է գողանալ ևս մի նկար, բայց հրաժարվել է այդ մտքից, քանի որ աշխատել է  ազդանշանային համակարգը:  Գողը, ով  հնարավոր է` ուներ համախոհներ, կարողացել է հեռանալ թանգարանից կտավների հետ: Քրեագետները ստուգեցին ներքին տեսախցիկների  տեսագրությունները, որպեսզի  գտնեն հանցագործի հետքը: Սակայն և' հանցագործը, և' կտավները մինչը օրս չեն գտնվել...

суббота, 6 апреля 2013 г.

Շագալի սինագոգերը

2011 թվականի մարտին Նյու Յորքի Sotheby's աճուրդում վացառվեցին Շագալի երեք բացառիկ կտավներ: Սրանք պատկերում էին սինագոգեր: Ինչու էր աճուրդը բացառիկ, քանի որ հայտնի է սինագոգեր պատկերող ընդամենը վեց կտավ: 



Արվեստի գործերը նախատեսված գներից մի քանի անգամ բարձր արժեքներով են վաճառվել:
Նրանցից յուրաքանչյուրի նախնական գինը սահմանվել 400-600 հազար դոլար, մինչդեռ առաջինը գնել են 872.5 հազար, երկրորդը` 734.5, երրորդը` 758.5 հազար դոլարով:

четверг, 4 апреля 2013 г.

Մոդիլյանիի մուսան աճուրդում

Հանրահայտ նկարիչ Ամադեո Մոդիլյանիի մուսային ու սիրելիին պատկերող «Ժաննա Էբյուստերնի դիմանկարը» կտավը փետրվարին Christie's աճուրդային տան «Իմպրեսիոնիզմի ու մոդեռնիզմի արվեստ» խորագրով երեկոյան աճուրդում վաճառվեց 42,3 մլն դոլարով: Նկարի նախնական գինը 12-20 մլն դոլար էր:

Աճուրդին ընդհանուր առմամբ ցուցադրված էր 78 լոտ, որոնց վաճառքից հաջողվեց ստանալ 153,8 մլն դոլար։ 
Աճուրդում մեկ այլ առաջատար նկար է դարձավ Վասիլի Կանդինսկու «Մուրնաուի տեսարանը երկաթգծի, եկեղեցու եւ դղյակի հետ» կտավը, որը նախնական 7,8–11 մլն դոլար գնի պարագայում վաճառվեց 10,6 մլն դոլարով։


Ռոտկոյի միլիոնանոց կտավներից...

Մարկ Ռոտկոյի «Նարնջագույնը, կարմիրը, դեղինը»,կտավը Christie’s աճուրդում անցյալ տարի վաճառվեց 86,9 մլն դոլարով, որը նոր ռեկորդ էր ժամանակակից արվեստի նմուշի համար: Գնորդի անունն այդ ժամանակ չհրապարակվեց, այն անհայտ է մինչ օրս:
Մարկ Ռոտկո- «Նարնջագույնը, կարմիրը, դեղինը»
Նախորդ ռեկորդը՝ ժամանակակից արվեստի նմուշներից մեկը, Ռոտկոյի «Սպիտակ կենտրոն` դեղինը, վարդագույնն ու մանուշակագույնը վարդագույնի վրա» կտավն էր: Այս կտավը վաճառվել էր Sotheby’s աճուրդում 2007–ին 72,8 մլն դոլարով:

Մարկ Ռոտկոն` Մարկուս Ռոտկովիչը, ծնվել է  1903թ. սեպտեմբերի 25-ին ռուսական Դվինսկ քաղաքում: 1913–ին Ռոտկովիչի ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ: Ռոտկոյի ամենահայտնի կտավներն են աբստրակտ նկարները, որոնք բաղկացած են մի քանի գծերից, որոնցից յուրաքանչյուրն առանձին գունային գոտի է: 

суббота, 30 марта 2013 г.

Մոնեի և Կանդինսկու կտավները վաճառվեցին ռեկորդային գներով

2012 թվականի նոյեմբերին ֆրանսիացի իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի «Նիմֆեաներ» («Ջրաշուշաններ» կամ «Նունուֆարներ») հռչակավոր շարքի նկարներից մեկը Նյու Յորքի աճուրդային տան «Իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի արվեստը» աճուրդում վաճառվեց 43,7 միլիոն դոլարով: 1905 թվականին ստեղծված գործի գնահատիչ արժեքը կազմում Էր 30 – 50 միլիոն դոլար:


Աճուրդի մյուս ֆավորիտը դարձավ ռուս գեղանկարիչ եւ գծանկարիչ, աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկի՝ Վասիլի Կանդինսկու «Իմպրովիզացիայի Էսքիզ 8»-ը: Այն վաճառվեց 23 միլիոն դոլարով՝ սահմանելով Կանդինսկու ստեղծագործությունների նոր գնային ռեկորդ:


Հավաքորդների ուշադրությունը գրավել էին նաեւ իսպանացի հռչակավոր գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի գործերը: «Կնոջ կիսանդրի» (1937) կտավը վաճառվեց 13 միլիոն դոլարով, «Շնիկով կինը» (1962)՝ 6,3 միլիոն դոլարով, «Կնոջ գլուխ»-ը (1952)՝ 5,2 միլիոն դոլարով:

воскресенье, 24 марта 2013 г.

Ուորհոլի ևս մեկ կտավ աճուրդում

Ամերիկացի հայտնի նկարիչ Էնդի Ուորհոլի «Մուրճ եւ մանգաղ» հանրահայտ գործը Լոնդոնի Phillips աճուրդում փետրվարին վաճառվեց է 383 հազար դոլարով։ Նկարն արված է մետաքսագրության տեխնիկայով, սպիտակ ֆոնին պատկերված են կարմիր-սեւ մուրճն ու մանգաղը։


Ուրոհոլի այնպիսի ստեղծագործություններին զուգահեռ, ինչպիսիք են «Տոմատի հյութի տուփը» եւ «Brillo փոշու տուփը», «Մուրճն ու մանգաղը» ներկայացնում է կոնսյումերիզմի եւ 20-րդ դարի սպառման մշակույթի թեման։ 
Այս աշխատանքից բացի աճուրդին նեկայացված էին նաեւ հայտնի ժամանակակից նկարիչների աշխատանքները, ինչպիսիք էին  Ժան Դյուբյուֆեն, Գերհարդ Ռիխտերն ու Ջուլիան Շնաբելը։ Աճուրդի կազմակերպիչներին հաջողվեց վաստակել ընդհանուր առմամբ 15 մլն 132 հազար ԱՄՆ դոլար։

суббота, 23 марта 2013 г.

Հայտնաբերվել են Գոյայի և Էլ Գրեկոյի կտավները

2011 թվականի ապրիլին    Իսպանիայի ոստիկանությունը հայտնաբերեց  Էլ Գրեկոյի ու Ֆրանսիսկո Գոյայի երկու կտավներ,  որոնք առևանգվել էին 1997թվականին: Մինչև գողությունը, դրանք մասնավոր հավաքածուում էին: Աշխատանքներն անհետացան այն ժամանակ, երբ դրանք ցուցահանդեսի համար պետք է առաքվեին արտերկիր: Ոստիկաններն անմիջապես աշխատանքների մասին տվյալները ներբեռնեցին  գողացված իրերի մասին տեղեկությունների բազա` կանխարգելելով կտավների վաճառքն   արտասահմանում: 

Ֆրանսիսկո Գոյա-<<Կույս Պիլարի հայտնությունը>>

2010-ի հոկտեմբերին ոստիկանությունն օպերատիվ տեղեկություն էր ստացել  այն մասին, որ  Գոյայի  “Կույս Պիլարի հայտնությունը” և Էլ Գրեկոյի /Դոմինիկոս Թեոտոպոկուլոս/  “Ավետում” կտավները վաճառվել են: Հետաքննությամբ կտավները գտնվեցին Ալիկանտեում, մասնավոր տանը: Թե ումից էին առգրավվել կտավները, այդպես էլ ոստիկանությունը չհայտնեց: 

Էլ Գրեկո-<<Ավետում>>
Աշխատանքները դժվար է գնահատել, քանի որ հազվադեպ են վաճառքի հանվում, սակայն 2004-ին Էլ Գրեկոյի “Քրիստոսի մկրտությունը” կտավը  Լոնդոնի Christie’s աճուրդում վաճառվել է 1,449 մլն դոլարով, իսկ Գոյայի “Մեռած նապաստակները”   նույն աճուրդում վաճառվել էր 5 մլն դոլարով:

среда, 20 марта 2013 г.

Աճուրդ 12 րոպե տևողությամբ

Էդվարդ Մունկ-<<Ճիչը>>
Հայտնի նորվեգացի էքսպրեսիոնիստ Էդուարդ Մունկի <<Ճիչը>>/1895թ./ կտավը Նյու Յորքի Sotheby's աճուրդում վաճառվեց ընդամենը 12 րոպեի ընթացքում, ռեկորդային գնով՝ 120 մլն ԱՄՆ դոլար: Նկարը ձեռք բերելու համար մասնակցում էին 7 մարդ: Լոտի նախնական գինը 40 մլն էր: Նկարը գտնվում էր նորվեգացի գործարար Պետեր Օլսենի անձնական հավաքածուում: Օլսենի հայրը բարեկամական հարաբերություններ ուներ Մունկի հետ եւ հովանավորում էր նրան: Կտավի վաճառքից ստացված հասույթն ուղղվեց Նորվեգիայում նոր թանգարանի, արվեստի կենտրոնի եւ հյուրանոցի կառուցմանը: Կտավի այս տարբերակը մյուսների համեմատ ավելի արժեքավոր էր այն պատճառով, որ Մունկը փոքրիկ բանաստեղծություն է գրել նկարի համար եւ սեփական ձեռքով պատրաստել նկարի փայտե շրջանակը:
Հետաքրքիր ու հարցականներով լի է Մունկի այս կտավի ստեղծման պատմությունը: Հետազոտողները հիմք են համարում նկարչի օրագրից վերցրած մի հատված.
<<Ես երկու ընկերներիս հետ գնում էի ճանապարհով, հանկարծ արևը մայր մտավ և ամբողջ երկինքը դարձավ արյունոտ, ես կարծես զգացի տխրության շունչը:Ես կանգնցի, հենվեցի կամուրջին` մահացու հոգնած: Քաղաքի վրա կախվել էին արյունոտ գոլորշու քուլաները:Իմ ընկերները շարունակեցին քայլել, իսկ ես մնացի կրծքիս բաց վերքով:Բարձրաձայն, անսահման ճիչը մխրճվեց շրջապատող բնության մեջ>>:


Այվազովսկու ծովանկարը գնեցին շվեդ անտառահատից

2011թ. հունիսին Շվեդական Ուպսալա քաղաքում աճուրդով վաճառվեց   աշխարհռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Բոմարզունդի համար մարտը» կտավը:
1858 թվականին ստեղծված կտավի տերը եղել է տարեց մի շվեդ, ով որոշել է ազատվել իր հին իրերից: Չիմանալով նկարի ծագման մասին` նա այն հանձնել է «Մետրոպոլ» աճուրդին` հույս ունենալով «գոնե մի փոքր գումար աշխատել»: 

Հովհաննես Այվազովսկի- «Բոմարզունդի համար մարտը»
«Մետրոպոլում» սկզբում նույնպես չեն հասկացել, թե ինչ կտավի հետ գործ ունեն և որոշել են աճուրդի հանել` նախնական գին սահմանելով 1500 ԱՄՆ դոլարը: Նկարն աճուրդում հայտնվելուց հետո մեծ աղմուկ է բարձրացրել, ինչը ստիպել է աճուրդի աշխատակիցներին ստուգել դրա ծագումը: Մասնագետները պարզել են, որ կտավն իրոք պատկանում է Այվազովսկու գրչին:
Կտավը նորից աճուրդի է հանվել և այս անգամ վաճառվել 1,2 մլն դոլարով: Նկարը գնել է մի ռուս կոլեկցիոներ, ում անունը չի նշվում:
Փաստորեն, ցանկացած արվեստի գործ, որի հեղինակի անունը հայտնի չէ, անկախ իր մշակութային ու գեղագիտական արժեքից, վաճառվում է ցածր գնով: Սակայն, բավական է պարզ դառնա հեղինակի անունը, և աճուրդի հանված արվեստի նմուշը կվաճառվի ռեկորդային գնով:  Ուրախալին այն հանգամանքն է, որ հայտնաբերվել է Այվազովսկու ևս մեկ կտավ, սակայն ցավալի է, որ հայտնի ծովանկարչի ստեղծագործությունը միանգամից չի ճանաչվել և նույնիսկ փոխել է ինքնարժեքը...

вторник, 19 марта 2013 г.

Էնդի Ուորհոլի Մերիլին Մոնրոն աճուրդում

Անցյալ տարի մարտ ամսին Ամերիկյան The Potomack Company աճուրդի տունը վաճառքի  հանեց պոպ-արտ նկարիչ Էնդի Ուորհոլի ստեղծած   Մերլին Մոնրոյի դիմանկարների շարքը: Նախատեսված էր լոտը վաճառել 50-100.000 դոլարի սահմանում:

The Potomack Company

More Information: http://www.artdaily.com/index.asp?int_sec=2&int_new=61136#.UUhsxDfvt8U[/url]
Copyright © artdaily.org
The Potomack Company աճուրդի տան ներկայացուցիչների գնահատմամբ, դիմանկարի վաճառքի գինը կարող էր կազմել 50-100 հազար դոլար: 

Աշխատանքը վաճառում էր ամերիկյան անհայտ մի կոլեկցիոներ` Մերիլենդ նահանգից, ով այն ձեռք էր բերել 1960-ական թվականներին: Նկարը պատկանում էր կաղապարային պատճենների շարքին, որն արվել էր 1967 թվականին, Ուորհոլի էսքիզների հիման վրա: Շարքն ուներ տասը նկար, որոնցից յուրաքանչյուրը ստորագրված է եղել հեղինակի անվան սկզբնատառերով: Շարքը վաճառվեց 174.000 ԱՄՆ դոլարով` նախատեսած գնից մոտ կրկնակի ավել:

Գորկու 4 կտավները` 3.588.000 դոլարով

2012թ. մայիսի 8-ին և 9-ին  Sotheby’s և Christie’s աճուրդի տներում վաճառվեցին հայազգի հայտնի նկարիչ Արշիլ Գորկու 4 նկար: Գորկին համարվում է XX դարի ամերիկյան ամենազդեցիկ նկարիչներից մեկը, նրա նկարները ցուցադրվում են ԱՄՆ բոլոր խոշորագույն պատկերասրահներում, ինչպես նաև Լոնդոնի «Թեյթ» պատկերասրահում:4 նկարները միասին կազմել են 3.588.000 ընդհանուր գումար, որոնցից ամենաթանկը վաճառվել է «Խորգոմ» կտավը` 2.770.500 ԱՄՆ դոլարով: Այն իրենից ներկայացնում է նկարչի ծննդավայրն իր ինքնատիպ, վերացական պատկերացմամբ:

Արշիլ Գորկի- <<Խորգոմ>>
  
Թղթի վրա փափուկ մատիտով և գրաֆիտով արված «Հոգեվարք» նկարը վաճառվել է 542.500 դոլարով, փոքրիկ, անանուն մատիտանկարը` 206.500, իսկ թանաքով արված անանուն նկարը` 68.500 դոլարով: Առհասարակ Գորկին դասվում է այն նկարիչների շարքին, որոնք աշխատանքները վաճառվում են բավականին մեծ արժեքով: