2011 թվականի ապրիլին Իսպանիայի
ոստիկանությունը հայտնաբերեց Էլ Գրեկոյի ու Ֆրանսիսկո Գոյայի երկու
կտավներ, որոնք առևանգվել էին 1997թվականին: Մինչև գողությունը, դրանք մասնավոր
հավաքածուում էին: Աշխատանքներն անհետացան այն ժամանակ, երբ դրանք ցուցահանդեսի
համար պետք է առաքվեին արտերկիր: Ոստիկաններն անմիջապես աշխատանքների մասին
տվյալները ներբեռնեցին գողացված իրերի մասին տեղեկությունների բազա`
կանխարգելելով կտավների վաճառքն արտասահմանում:
Ֆրանսիսկո Գոյա-<<Կույս Պիլարի հայտնությունը>> |
2010-ի հոկտեմբերին ոստիկանությունն
օպերատիվ տեղեկություն էր ստացել այն մասին, որ Գոյայի “Կույս Պիլարի
հայտնությունը” և Էլ Գրեկոյի /Դոմինիկոս Թեոտոպոկուլոս/ “Ավետում” կտավները վաճառվել են:
Հետաքննությամբ կտավները գտնվեցին Ալիկանտեում, մասնավոր տանը: Թե ումից էին
առգրավվել կտավները, այդպես էլ ոստիկանությունը չհայտնեց:
Էլ Գրեկո-<<Ավետում>> |
Աշխատանքները դժվար է գնահատել, քանի որ հազվադեպ են վաճառքի հանվում,
սակայն 2004-ին Էլ Գրեկոյի “Քրիստոսի մկրտությունը” կտավը Լոնդոնի
Christie’s աճուրդում վաճառվել է 1,449 մլն դոլարով, իսկ Գոյայի “Մեռած
նապաստակները” նույն աճուրդում վաճառվել էր 5 մլն
դոլարով:
Комментариев нет:
Отправить комментарий