Գարնան գալստյան հետ Գաֆէսճեան արվեստի
կենտրոնը շարունակում է ցուցադրել նոր եւ եզակի արվեստանմուշներ, որոնք
համալրում են Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուն:
Գաֆէսճեան քանդակների
պարտեզում հայտնվել են բրիտանացի արվեստագետների աշխատանքներ, որոնք
ուղղակիորեն կապված են Լոնդոնում 2012 թվականին անցկացված Օլիմպիական
խաղերի հետ: Նրանց թվում են քանդակագործ Ջոն Քլայվի «Սպեկտրալ սյուների
շարքը», որը ներկայացվել է օլիմպիական ավանում, եւ հայտնի երիտասարդ
արվեստագետ Թոմ Հիլի պայտերից պատրաստված բնական չափերի «Օլիմպիական
ձիերը»: Թոմ Հիլը ստեղծում է մեծ թվով անիմալիստական քանդակներ՝ փղեր,
եղջերուներ, հովազներ, ուղտեր, որպես նյութ օգտագործելով պայտը: Գաֆէսճեան
քանդակների պարտեզում տեղադրված ձիերի այս զույգը ձիարշավի մրցումների
համար նախատեսված արգելքների մաս է կազմել:
Հաջորդ կենդանակերպ
քանդակները տեղ են գտել 50-ամյակի հուշարձանին հարակից կանաչապատ
տարածքում: Բրիտանացի քանդակագործ Ուիլֆրեդ Պիտչարդը ունի տարբեր
փիլիսոփայական ենթատեքստերով սյուրռեալիստական աշխատանքներ: Գաֆէսճեան
արվեստի կենտրոնում է հայտնվել նրա պողպատե հսկայական «Տարանտուլ» սարդը,
որի համար մարդը նույնքան փոքր է, որքան իրականում սարդը՝ մարդու համար:
Կենդանակերպ
քանդակների շարքում են նաեւ ֆրանսիացի հայտնի քանդակագործ Դանուի երկու
աշխատանքները՝ «Զեբր» եւ «Գառնուկ»: Դանուն հայտնի է երկաթե շիթերից
ստեղծված աշխատանքներով, որոնք թափանցիկ սիլուետային տպավորություն են
ստեղծում՝ միեւնույն ժամանակ իրենց հարթայնության մեջ եռաչափություն
փոխանցելով:
Թանգարանի՝ այս բնության տարրերով հագեցած հատվածում է
տեղադրվել նաեւ Ջեննի Փիքֆորդի «Հսկայական խատուտիկը»: Այցելուները
հնարավորություն ունեն ծանոթանալու այս արվեստագետի այլ աշխատանքներին նաեւ
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի շարժասանդուղքներին կից հարթակներում՝
«Զանգակածաղիկ» եւ «Կյանքի շրջաններ»: Համադրելով մետաղն ու ապակին՝
Փիքֆորդը ստեղծում է բնությունից ներշնչված քանդակներ:
աղբյուրը` http://news.am/arm/news/145595.html
Комментариев нет:
Отправить комментарий