Հելլենիստական դարաշրջանի մյուս ազդեցիկ փիլիսոփայական ուղղությունը էպիկուրիզմն է, որի հիմնադիրն էր հույն նշանավոր փիլիսոփա Էպիկուրը (մ.թ.ա. 341-271)։ Էպիկուրյան փիլիսոփայության զարգացման պատմության մեջ առանձնացնում են երեք շրջան՝
1) Էպիկուրի դպրոց կամ Այգի (մ.թ.ա. 4-3-րդ դդ.)
2) հունա– Խամեական «միջին այգի»
3) հռոմեական Այգի
Էպիկուր |
Էպիկուրը ծնվել է մ.թ.ա. 341թ. Մամոսա կղզում, աթենացի վերաբնակիչ Նեոկլեսի ընտանիքում։ 18 տարեկան հասակում նա գալիս է Աթենք, սակայն շուտով տեղավախվում է Կոլոփոն, որտեղ զբաղվում է մանկավարժությամբ։ 32 տարեկանում նա ստեղծում է իր դպրոցը՝ սկզբում Սիտիլենա և Լամպսակ քաղաքներում, այնուհետև Աթենքում (մ.թ.ա. 306թ.)։ Դպրոցը գտնվում էր այգու մեջ, այդ պատճառով ստացավ էպիկուրյան այգի անվանումը։ Դպրոցի դարպասներին գրված էր՝ «Անցորդ, այստեղ դու քեզ լավ կզգաս, այստեղ հաճույքն է բարձրագույն բարիքը», որն արտահայտում է էպիկուրյան փիլիսոփայության էությունը։ Նա փիլիսոփայություն է սովորել Քսենոկրատեսի, Դեմոկրիտեսի հետևորդ Նավսիֆանեսի մոտ, սակայն իրեն համարել է ինքնուսույց փիփսոփա, ընդ որում, ասում են թե նա քամահրանքով է արտահայտվել բոլոր փիլիսոփաների, այդ թվում՝ Նավսիֆանեսի մասին։ ճիշտ է, Էպիկուրը հենվում է Դեմոկրիտեսի բնափիլիսոփայական հայացքների վրա, յուրօրինակ ձևով զարգացնում նրա ատոմիստական տեսությունը, սակայն նրանք իրարից տարբերվում են առաջին հերթին փիլիսոփայության էության և նպատակի ըմբռնման հարցում։ Եթե Դեմոկրիտեսի փիլիսոփայությունը տեսական բնույթ ուներ, ապա էպիկուրի փիլիսոփայությունը բացառապես գործնական ուղղվածություն ունի, նա տեսական բնույթի հարցերի լուծումները ծառայեցնում է իր բարոյագիտական ուսմունքին։
Էպիկուրը փիլիսոփայությունը բաժանում է երեք մասի՝
1) ֆիզիկայի (ուսմունք կեցության և բնության մասին)
2) Կանոնիկայի (ուսմունք ճանաչողության մասին)
3) բարոյագիտության (ուսմունք ճիշտ ապրելու և երանելի կեցության մասին)։
Ֆիզիկան և կանոնիկան ինքնանպատակ բնույթ չունեն, դրանք պատվանդանի դեր են կատարում բարոյագիտության համար։ Կանոնիկան տալիս է ճշմարիտը կեղծից զատելու չափանիշը և համոզում է մեզ իմացության հնարավորության մասին, իսկ ֆիզիկանը մեզ ազատում է գերբնական ուժերի նկատմամբ ունեցած վախից, տարբեր տեսակի նախապաշարումներից, մեզ տալիս է հավաստի գիտելիք իրերի բնության մասին։ Բնափիլիսոփայության մեջ Էպիկուրը հիմնականում հենվում է Դեմոկրիտեսի ատոմիստական տեսության վրա։ Նա նույնպես ընդունում է, որ գոյություն ունի երկու սկիզբ՝ կեցությունը (ատոմները) և ոչ կեցությունը (դատարկությունը)։ Ոչինչ չի առաջանում չգոյից և ոչ մի բան չի վերածվում չգոյության. տիեզերքը ինչպես եղել է, այնպես էլ կա ու կլինի։ Հիմնականում կրկնելով Դեմոկրիտեսի մտքերը ատոմների և դատարկության վերաբերյալ` Էպիկուրը միևնույն ժամանակ ներմուծում է նոր գաղափարներ։ Ատոմներն իրարից տարբերվում են ոչ միայն ձևով, մեծությամբ, դրությամբ, ինչպես կարծում էր Դեմոկրիտեսը, այլև ծանրությամբ։ Եթե, ըստ Դեմոկրիտեսի, ատոմների ձևերն անվերջ են, քանի որ անվերջ է ատոմների թիվը, ապա ըստ էպիկուրի անվերջ է տվյալ ձևի ատոմների թիվը, իսկ բուն ձևերը վերջավոր են։ Դեմոկրիտեսը ընդունում էր նաև չափերով մեծ ատոմների գոյությունր, իսկ Էպիկուրը միայն վաքր ատոմների գոյությունը։ Վերջապես,եթե Դեմոկրիտեսը մերժում էր ատոմների ազատ շարժումը և ընդունում էր միայն դրանց ուղղագիծ շարժումը (այստեղից էլ նրա «կոշտ» դետերմինիզմը,որը հանգում է ճակատագրապաշտության), ապա Էպիկուրը, նախ, ընդունում է, որ ասամները «ընկնում» են ներքև, երկրորդ, որ դրա ընթացքում ատոմները շեղվում են ուղղագիծ շարժումից։ Սա Դեմոկրիտեսի և էպիկուրի բնափիփսոփայության միջև գոյություն ունեցող ամենաէական տարբերությունն է։ Ատոմների ինքնակամ շեղման գաղափարը հիմք է հանդիսանում արդարացնելու տիեզերքում և մարդկային կյանքում ազատության գոյությունը։ Էպիկուրը վճռականորեն հանդես է գափս անհրաժեշտության և ճակատագրի գոյությունը ընդունող տեսությունների դեմ։ Նրա կարծիքով, լավ է ընդունել աստվածների մասին առասպելը, որոնց կարելի է աղոթքներով ու զոհաբերությամբ կաշառել, քան դառնալ բնափիլիսոփաների կողմից հորինված անհրաժեշտության կամ ճակատագրի ստրուկը։ Ելնելով այդ մտքից, Էպիկուրը ժխտում է բնության մեջ անհրաժեշտությամբ տեղի ունեցող օրինաչափությունների գոյությունը, կարծելով, որ միևնույն բնական երևույթի բացատրության ժամանակ կարելի է հավասարարժեք պատճառներ վկայակոչել։ Միևնույն ժամանակ էպիկուրը չի ժխտում աստվածների գոյությունը (ավելի ուշ՝ միջնադարում էպիկուրին սխալմամբ անվանում էին
աստվածուրացող, աստվածամերժ մտածող)։ Բայց այդ աստվածները չունեին գերբնական հատկություններ, նրանք բաղկացած են ատոմներից, ինչպես տիեզերքի բոլոր իրերը, այդ թվում՝ մարդկային հոգին։ Մարդիկ աստվածներից չպետք է վախենան, որովհետև, նախ, նրանք ապրում են հեռավոր միջմոլորակային տարածքներում, երկրորդ, երբեք չեն խառնվում
մարդկանց գործերին։ Աստվածները նման են իսկական իմաստուններին,որոնք մի կողմ քաշվելով կյանքի թոհուբոհից, իրենց համար անվրդով ու խաղաղ ապրում են։ Էպիկուրականները իմացության միակ հավաստի աղբյուրը համարում են զգայություն ներր։ Դրանք անմիջական են, իրական,հետևաբար նաև ճշմարտության չափանիշ են։ Էպիկուրը զգայական իմացության տարրեր է համարում ընկալումը, կարծիքը և ընդհանուր պատկերացումները (հասկացությունները)։ ճանաչողության ընթացքը Էպիկուրը պատկերացնում է հետևյալ կերպ, իրերից դուրս են թռչում դրանց «տեսքերը, կերպարները՝ էյդոլները» և թափանցում մարդկանց զգայարանների մեջ։ Այդ էյդոլները նյութական են՝ կազմված նուրբ ատոմներից։ Թափանցելով զգայական օրգանների մեջ՝ դրանք առաջացնում են զգայական ընկալումներ և պատկերներ, որոնք իրենց բնույթով եզակի են։ Դրանց հիման վրա ձևավորվում են ընդհանուր պատկերացումներ (հասկացություններ), որոնց չպետք է նույնացնել ոչ տրամաբանական, ոչ էլ բնածին հասկացությունների հետ։
Ըստ Էպիկուրի, մարդ .չպետք է վախենա մահից, նախ, այն պատճառով, որ հոգին մահկանացու է, հետևաբար «հանդերձյալ կյանքում» տանջվելու վտանգ չկա, երկրորդ, երբ մենք կանք, մահը չկա, երբ մահը կա, մենք այլևս չենք լինի։ էպիկուրի կարծիքով՝ մարդկային պահանջմունքներր լինում են բնական և արհեստական։ Բնական պահանջմունքները կարող են լինել անհրաժեշտ և ոչ անհբաժեշտ։ Բնական-անհրաժեշտ պահանջմունքներր (քաղցը, ծարավը և այլն) պետք է բավարարվեն անմիջապես, իսկ բնական, բայց ոչ անհրաժեշտ պահանջմունքներից (ճոխ սնունդ, սեռական պահանջմունք) կարելի է խույս տալ։ Արհեստական (ոչ բնական և ոչ անհրաժեշտ) պահանջմունքները (փառասիրություն, իշխանատենչություն, և այլն) դատարկ և ունայն են, ուստի պետք է դբանցից ի սկզբանե հրաժարվել։ Ար1ւեսաական պահանջմունքների բավարարման հետևից ընկնելով՝ մարդիկ կորցնում են իրենց հոգու հանգստությունը և դժբախտանում։ Երջանկության հասնելու համար պետք է հետևել բնությանը, ապրել բնական կյանքով։ Իմաստությունը բնական-անհրաժեշտ պահանջմունքներով ապրելու արվեստի մեջ է, որը պետք է սովորել։
<<Ով ասում է, -գրում է Էպիկուրը, -թե փիլիսոփայությամբ զբաղվելը դեռ վաղ է կամ արդեն ուշ է, նման է նրան, ով ասում է, թե երջանիկ լինելու համար դեռ վաղ է կամ արդեն ուշ է։ Այդ պատճառով փիլիսաիայությամբ զբաղվելը պետք է թե ջահելին և թե ահելին։ Ուրեմն, հարկ է մտածել այն բանի մասին, ինչն է մեզ դարձնում է երջանիկ։ Չէ՞ որ երբ մենք երջանիկ ենք լինում,ունենում ենք ամեն ինչ, իսկ երբ չենք լինում երջանիկ, ապա ամեն գնով ուզում ենք լինել այդպիսին>>:
Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը
Սեյրան Զաքարյանի <<Փիլիսոփայության պատմություն>> գրքից
Комментариев нет:
Отправить комментарий