среда, 26 февраля 2014 г.

Կոշիկի թանգարան



Աշխարհի մի քանի երկրների թանգարանների շարքում կան նաև կոշիի թանգարաններ: Եվրոպայի ամենահայտնի ու հետաքրքիր կոշիկի թանգարանը Ելդա քաղաքում է: Այն պատահաբար չի կառուցվել հենց այս քաղաքում: Ելդան անվանում են <<կոշկակարների քաղաք>>: Այսօր քաղաքում կող կողքի աշխատում են մի քանի կոշիկի գործարաններ:
Թանգարանն ունի 4 սրահներ` կոշիկ ստեղծելու սարքավորումներ և մեքենաներ, տարբեր դարաշրջանների կոշիկներ, տարբեր ժողովուրդների կոշիկներ և դիզայներական մրցույթներում հաղթած կոշիկներ:
Առաջին սրահում ցուցադրված են այն տեխնիկաները, որոնցով կոշիկներ են պատրաստում: Երկրորդում տարբեր դարաշրջանների կոշիկներն են` սկսած միջնադարից, մինչև մեր օրերը: Տարբեր ազգերի ու մայրցամաքների կոշիկները ներկայացված են հաջորդ բաժնում: Թանգարանի էքսպոզիցիայի մեջ առանձնահատուկ է նաև այն սրահը, որտեղ ցուցադրվում են տարբեր դիզայներական մրցույթներում առաջին տեղը գրաված կոշիկների օրինակները: Սրանք հիմնականում ժամանակակից կոշիկներն են, որոնք շատերի կարծիքով, այնքան էլ պրակտիկ չեն: Թանգարանն ունի նաև թեմատիկ գրադարան, որտեղ պահվում է ողջ հավաքածուի, ինչպես նաև կոշիկի պատմության տեսական մասը:
 






Դե եսիմ` Գ. Ն.

Մահվան թանգարան



Զարմանալի ու տարօրինակ թանգարաններ աշխարհում իրոք շատ կան: Դրանցից ամենատարօրինակներից մեկը Մահվան թանգարանն է: 21-րդ դարում Մահվան թանգարաններ կան Պալերմոյում, Լոս-Անջելեսում, այժմ արդեն Մոսկվայում: Պալերմոյի թանգարանն աչքի է ընկնում կմախքներով ու գանգերով: Լոս-Անջելեսի թանգարանում են պահված մի քանի հայտնի մարդկանց դիակները: Իսկ ահա Մոսկվայի Մահվան թանգարանը առանձնահատուկ է իր տարբեր դագաղներով` սիգարետի, գազարի, եգիպտացորենի, ինքնաթիռի, հրթիռների տեսքով: Դագաղների նմանօրինակ բազմազանությունը գալիս է Գվինեական ծովածոցի ափամերձ հատվածի բնակիչների ավանդույթներից:
Թանգարանում պահվում եմ նաև Անգլիայից բերված հուղարկավորության ձիակառքը, Ֆրանսիայից բերված գունավոր գանգեր, բուդդայական թաղման ծեսի տարրեր և այլն: Մաոսկվայի Մահվան թանգարանը գտնվում է Նոր Արբատում, մուտքը 18-ից բարձր տարիքի անձանց համար է:




Դե եսիմ` Գ. Ն.

Դժբախտ սիրո թանգարան



Աշխարհի տարօրինակ թանգարանների շարքում տեղ է գտել նաև Խորվաթիայի Դժբախտ սիրո թանգարանը, որտեղ ցուցանմշուշները ոչ երջանիկ ավարտ ունեցող սերերի խորհրդանիշներն են: Մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից այստեղ են բերել այն առարկաները, որոնք կարող են սիմվոլիկ կերպով արտահայտել դժբախտ սերը: Խորվաթիայի այս թանգարանը հիմնվել է այն բանից հետո, երբ նկարիչ զույգերը բաժանվել են և հասկացել, թե ինչքան դժվար է ապրել իրենց անցած  սերը հիշեցնող առարկաները տեսնելով: Նրանք սկսեցի հավաքել այդ առարակները, ինչի արդյունքն էլ դարձավ Զագրեբի Դժբախտ սիրո թանգարանը: Մինչ այս նման թանգարաններ կային նաև Ստամբուլում և Նյու Յորքում: Թանգարանն ամեն շաբաթ ունենում է շուրջ 1000 այցելու, իսկ նմուշների մեծ մասը բերվում է Մեծ Բրիտանիայից, ինչը վկայում է այն մասին, որ այստեղ կոտրված սրտերը շատ են …



Զուգարանների պատմության թանգարան



Պարզվում է, լվացարաններ ու զուգարանակոնքեր միայն սանհանգույցներում չէ, որ տեղադրված են: Աշխարհում կան մի քանի զուգարանների թանգարաններ, որոնք լի են սանհանգույցի <<նմուշներով>>: Հայտնի թանգարանների թվին է դասվում Կիևի զուգարանների պատմության թանգարանը, որը գործում է 2007 թվականաից:
Թանգարանն ունի տարբեր բաժիններ, որոնց հավաքածուները ներկայացնում են տարբեր դարաշրջանների զուգարաները`  անտիկ շրջան, միջնադար, 17-րդ դար, 19-րդ  և 21-րդ դարեր: Առաջին զուգարանները կառուցվել են Հին Հռոմում և Հունաստանում դեռևս 5000 տարի առաջ: Բնօրրաններից է համարվում Կրետե կղզին: Միջնադարում սկսել է զարգանալ կոյուղիների կառուցումը: Այս բաժնի սրահում ցուցադրվում են գիշերային անոթներ: 19-րդ դարը համարվում է զուգարանների պատմության ոսկեդարը: 21-րդ դարի զուգարանների բաժնում ցուցադրվում են մերօրյա զուգարանների ժամանակակից օրինակները:
Թանգարանն ունի նաև <<Սա հետաքրքիր է>> խորագրով բաժին, որտեղ ցուցադրցում է շինության ամենափոքր նմուշը` կախազարդը` զուգարանակոնքի տեսքով:
 


Դե եսիմ` Գ. Ն.

понедельник, 24 февраля 2014 г.

Ռեմբրանդտ...Անառակ որդու վերադարձը




Ռեմբրանդտի նկարները անվիճելիորեն հոլանդական գեղանկարչության գլուխգործոցներից են: Այդ անգնահատելի գլուխգործոցներից է «Անառակ որդու վերադարձը» կտավը, որը նա ստեղծել է կյանքի վերջին տարիներին, երբ արդեն ծեր էր և աղքատ: Եվ այնուամենայնիվ, անտեսելով ամեն ինչ, նա շարունակում էր ստեղծագործել:
Կտավի թեման վերցված է ավետարանի հայտնի առակից, որտեղ որդին  երկար դեգերումներից հետո, չիրականացված երազանքներով վերադառնում  է հոր մոտ: Մինչ Ռեմբրանդտը այս պատմությունը հետաքրքրել է նաև այլ նկարիչների. վերածննդի վարպետները մոլորյալ որդու և հոր հաշտության մեջ գեղեցիկ  և գրավիչ տեսարան էին տեսնում:
 Ռեմբրանդտ վան Ռեյն- Անառակ որդու  վերադարձը
Ահա Նոր կտակարանից վերցված առակը.
Մի մեծահարուստ երկու որդի ուներ: Մի օր կրտսերը հորն ասում է. «Հա՛յր, տուր քոունեցվածքից ինձ ընկնող բաժինը»: Հայրն այդպես էլ վարվում է: Մի քանի օր անց որդին, ամեն ինչ փողի վերածելով, գնում է հեռավոր մի երկիր:
Այնտեղ նա վատնում է իր հարստությունը, քանի որ անառակ կյանք էր վարում: Ամբողջ ունեցվածքը սպառելով՝ որդին չքավոր է դառնում, իսկ այն երկրում, ուր բնակվում էր, սով է սկսվում: Նա ճարահատյալ դառնում է խոզարած, իսկ ագարակատերը նրան զրկում է անգամ խոզերի կերակուրից:
Սովատանջ օրեր անցկացնելուց հետո, մի օր նա ինքն իրեն խորհում է. «Քանի՜ վարձու աշխատողներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ: Վեր կենամ գնամ իմ հոր մոտ եւ նրան ասեմ. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո աոաջ եւ այլեւս արժանի չեմ քո որդին
 կոչվելու, ինձ վերցրու իբրեւ քո աշխատավորներից մեկը» (Ղուկ. 15:17-19):


Հատված նկարից
Նկարչի կյանքի ընթացքում  <<Անառակ որդու>> թեման շատ է  ուղեկցել: Այս թեմային նա անդրադարձել է դեռևս 1636թ-ին, երբ աշխատում էր նույնանուն օֆորտի վրա: Ռեմբրանդտի կողմից անառակ որդու պատմությունը առաջին անգամ ներկայացվել է փորագրության տեսքով: Այս ժամանակաշրջանին է վերաբերում նաև մի նկար, որտեղ հայրը ջերմորեն փարվում է ապաշխարող որդու գլուխին` նույնիսկ հաշտության պահին ցույց տալով իր հայրական իշխանությունը: Տարբեր ժամանակահատվածներում անդրադառնալով այս թեմային` նկարիչը այն ամեն անգամ տարբեր կերպ է պատկերել:
Սկզբնական տարբերակներում որդին բուռն կերպով արտահայտում է իր զղջումը: Ավելի ուշ անրված նկարներում հոր և որդու հոգեկան ապրումները այդքան էլ վառ արտահայտված չեն: Հետագայում Ռեմբրանդտին սկսեց հետաքրքրել հոր և որդու պատահական հանդիպումը, որտեղ մարդկային սիրո և ամեն ինչ ներելու ուժը նոր պետք է բացահայտվեն: Երբեմն դա միայնակ ծերունի է` նստած ընդարձակ սենյակում, իսկ նրա առջև ճիշտ ուղուց շեղված` ծնկաչոք որդին է: Պատահում է, որ փողոց դուրս եկած ծերունուն պատահաբար հանդիպում է որդին: Հետագայում նկարիչը ստեղծում է կոմպոզիցիա` շեշտը դնելով  ծերունի հոր վրա և ներդնելով  իր ողջ ստեղծագործական և կյանքի փորձը:  Նկարիչը այնպես է ներթափանցել առակի մեջ, որ կարծես այդ իրադարձություններին վկան է եղել և դա նրան իրավունք է տալիս նկարի միջոցով պատկերել մինչև վերջ չասվածը:
Տանը դիմաց հավաքվել են մի քանի մարդիկ: Ծերունու դիմաց ծնկաչոք որդին է` դեմքը թաքցրած հոր կրծքի տակ: Ամոթով և ապաշխարությամբ համակված` նա հնարավոր է տարիներ անց  առաջին անգամ է  զգում մարդկային ջերմություն, իսկ հայրը քնքշորեն փարվում է <<թափառական>> որդուն: Այդ րոպեն իր հոգեբանական վիճակով հավասար է հավերժության. նրանց երկուսի աչքերի առաջ անցնում են միմյանցից հեռու անցկացրած տարիները, որոնք այդքան հոգեկան տանջանքներ են պատճառել: Թվում է տանջանքները նրանց այնպես են կոտրել, որ հանդիպման ուրախությունը թեթևություն չի պատճառում:
Հոր ճակատը կարծես լույս է առկայծում և դա կտավի ամենալուսավոր մասն է: Ոչ ոք չի խախտում լռությունը և ներկաները ուշադրությամբ հետևում են հոր և որդու հանդիպմանը: Նրանց մեջ առանձնանում է կարմիր թիկնոցով մի մարդ, որը միավորում է գլխավոր գործող անձանց և նրանց շրջապատող մարդկանց: Իրադարձություններին ուշադիր հետևում է նաև հետևում կանգնած մարդը, իսկ քիչ հեռու` համակ կարեկցությամբ կագնած է մի կին: Դժվար է ասել, թե ովքեր են այդ մարդիկ:
Հատված նկարից
Կտավում անառակ որդին դասական գեղանկարչության մեջ  գրեթե  միակ հերոսն է, ով հանդիսատեսից երեսը շուռ  տված է պատկերված: Երիտասարդը երկար է թափառել և շատ փորձությունների միջով  անցել: Նրա կոշիկները մաշված են: Կոշիկներից մեկը ոտքից ընկել է և դիտողը կարող  է տեսնել նրա կոշտացած կրունկը: Նա հազիվ է հասել հայրական տանը և ծնկաչոք  եղել հոր ոտքերի առաջ: Ոտքից ընկած կոշիկը լավագույն կերպով ցյուց է տալիս թե որդին ինչ երկար ճանապարհ է անցել և ինչքան ստորացումների է ենթարկվել:
Կիսախավար կտավի խորքից առեղծվածային լույս է առկայծում: Այն նրբորեն պարուրում է   մթության միջից որդուն ընդառաջ եկող կույր հորը: Հայրը կույր մարդու տպավորություն է թողնում, չնայած առակում հոր կույր լինելը չի նշվում: 
Արվեստաբան Մ.Ալպատովը կարծում է, որ կտավի գլխավոր հերոսը հայրն է, իսկ որդին հայրական մեծահոգությունը պատկերելու միջոց է: Նա նույնիսկ կարծում է, որ կտավը կարելի է անվանել <<Հայր, ով ներում է անառակ որդուն>>: Նա, ով կտավում առաջին հերթին գնահատում է  արտաքին գեղեցկությունը, հնարավոր է  ոչ գեղեցիկ և անհարթ տարրեր նկատի: Բայց խորհրդավոր լույսը` ուժգնացնելով հեռվում տարածվող մթությունը, դեպի իրեն է գրավում դիտողին, իսկ  գույների երանգների հիանալի հարմոնիան հին կրոնական մեղեդիներ է հիշեցնում:

Նյութը պատրաստեց Լուսինե Մակիյանը