Показаны сообщения с ярлыком Արվեստի ներկան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Արվեստի ներկան. Показать все сообщения

воскресенье, 6 декабря 2015 г.

Մարինա Աբրամովիչը՝ Women in the Arts 2015 մրցույթի հաղթող

Ամեն տարի աշնանը Բրուկլինյան թանգարանը հայտարարում է «Կանայք արվեստում» մրցույթը: Այն գործում է 2002 թվականից.: Մրցույթում հաղթում է նա, ով այդ տարի արվեստում բավականին ձեռքբերումներ է ունեցել: Այս տարի հաղթող է ճանաչվել հայտնի կին արվեստագետ Մարինա Աբրամովիչը (Women in the Arts):

Մարինան ազգությամբ սերբ է: Նա հայտնի է փերֆորմանսի բնագավառում: Թեև իր փերֆորմանսների մեծ քանակությանը՝ նա դեռ շատ գաղափարներ ունի, որոնց նպատակը հիմնականում ոչ արվեստագետ դիտողին արվեստի պրոցեսի մեջ ներքաշելն է:
Դե եսիմ՝ Գ. Ն.

Պատահաբար գտնվել է Ռեմբրանդտի նկարներից մեկը

Նյու-Ջերսիի աճուրդներից մեկում օրերս անհավանական բարձր գնով մի նկար է վաճառվել: Այն բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ վաճառվել է նախատեսված գնից մոտ հազար անգամ ավելի թանկ՝ 870 000$: Որոշ մասնագետներ կարծում են, որ դա պատկանում է Ռեմբրանդտի վրձնին և որ նկարիչն այն նկարել է իր ուսանողական տարիներին: Այդ պատճառով էլ ձեռագիրն այդքան էլ նկատելի չէ:Խոսքը «Հինգ զգացմունքներ» շարքի նկարներից մեկի մասին է:

Ռեմբրանդտ վան Ռեյն. «Բույր» /12,5х10/
Ստեղծագործության գնորդը եղել է Մեծ Բրիտանիայից: Նրա մասին այլևս ոչնիչ հայտնի չէ: Նկարում պատկերված է գիտակցությունը կարցրած մի երիտասարդ կին, որին փորձում է ուշքի բերել թաշկինակը ձեռքին մի տարեց տիկին: Ուշագնաց կնոջ կողքին իր ամուսինն է: Նկարը վերնագրված է «Բույր» («Smell»): Ունի 12,5х10 դյույմ չափեր: Այս շարքից հայտնի են ևս երեք նկարներ՝ «Տեսարաններ վաճառողը», «Վիրահատություն» ու «Երեք երգիչներ»:

Դե եսիմ՝ Գ. Ն.

Ժամանակակից արվեստի նոր թանգարան Լոս-Անջելեսում

The Broad Museum-ը Էդիթի և Էլի Բրոդի մասնավոր թանգարանն է, որը բացվել է օրերս Լոս-Անջելեսում: Կանայք արվեստի սիրահարներ ու նվիրյալներ են: Նրանք որոշել են իրենց ունեցած գումարը ներդնելով սիրելի զբաղմունքի մեջ՝ քաղաքի իրականությունում ավելացնել ևս մեկ մշակութային կենտրոն՝ ամերիկացիներին պարգևելով նոր գեղագիտական հաճույք: Շինությունն ամբողջությամբ կառուցված է երկաթբետոնով ու մետաղյա կարկասով:

Լոս Անջելեսը լուսավոր քաղաք է: Diller Scofidio + Renfro ընկերության ճարտարապետները որոշել են առավելագույնս օգտագործել այս փաստը: Շենքը կառուցված է այնպես, որ օրվա լուսավոր ժամերին լուսավորությունը ստանում է արևի լույսից:

The Broad Museum-ն ունի շուրջ 2000 ցուցանմուշ. բազմազան քանդակներ, նկարներ, ինստալյացիաներ, լուսանկարներ ու վիդեո-արտեր, որոնք ներկայացնում են ժամանակակից արվեստի լայն ու ընդգրկուն տեսականին: Թանգարանում են այնպիսի հայտնի արվեստագետների գործերը, ինչպիսիք են Կարա Ուոքերը, Ջասպեր Ջոնսը, Ռոյ Լիխտենշտեյնը, Էնդի Ուորհոլը, Ջեֆ Կունսը, Ռոբերտ Ռաուշենբերգը, Բարբարա Քրյուգերը, Ջոն Բալդեսսարին և այլք:



Դե եսիմ՝ Գ.Ն.

суббота, 23 мая 2015 г.

Պիկասոյի "Ալժիրցի կանայք" վաճառվեցին 179 մլն ԱՄՆ դոլարով



Մայիսը կարծես թե ռեկորդային աճուրդների ամիս է: Մայիսի 11-ին Christie’s աճուրդի տան կազմակերպած հերթական աճուրդներից մեկում ռեկորդային գնով վաճառվել է Պաբլո Պիկասոյի “Ալժիրցի կանայք. Տարբերակ Оստեղծագործությունը:  Անհայտ անունով գնորդը նրա համար վճարել է  179 մլն դոլար:
Նկարը ստեղծվել է 1955 թվականին և համարվում է այս թեմայով արված 15 աշխատանքներից մեկը: Այս ստեղծագործությունը վերջին անգամ աճուրդի է հանվել 1997 թվականին: Այն գնվել է 32 մլն դոլարով:
Պաբլո Պիկասո-“Ալժիրցի կանայք. Տարբերակ О


Հնարավոր է, որ մեծ իսպանացու “Ալժիրցի կանայք. Տարբերակ О” կտավը դառնա Christie’s աճուրդի երբևէ ամենաբարձր արժեքով գնված ստեղծագործությունը: 
Նյութը  պատրաստեց Արև Ալեքսանյանը

Վան Գոգի կտավը վաճառվել է 66,3 մլն դոլարով



Օրերս Նյու Յորքի Sotheby’s աճուրդում 66,3 մլն ԱՄՆ դոլարով վաճառվել է Վինսենտ Վան Գոգի “Ալիսկամպի արահետը” կտավը: Նկարի համար պայքարել է հինգ գնորդ: Արդյունքում այն “բաժին է հասել” մի ասիացու, որի անունը դեռևս չի հրապարակվում: Նկարը վաճառվել է ռեկորդային գնով, սակայն այն վան Գոգի վաճառված նկարներից առաջին ռեկորդներից չէ: Դեռևս 1990 թվականին նրա “Բժիշկ Գաշեի դիմանկարը” Christie’s-ում գնվել է 82,5 մլն-ով: Փոխարենը, “Ալիսկամպի արահետի” գինը գերազանցեց 2014 թվականին վաճառված “Նատյուրմորտ. Ծաղկաման երիցուկներով և կակաչներով” կտավին, որը դարձյալ Sotheby’s աճուրդի մեծ տանը վաճառվել էր 61,8 մլն դոլարով:
Հայտնի է, որ “Ալիսկամպի արահետը”  կտավի  նախկին տերը այն գնել էր 2003թ. Christie’s աճուրդում`  11,8 մլն դոլարով:
Վինսենտ վան Գոգ-Ալիսկամպի արահետը
Sotheby’s-ի հերթական աճուրդին ներկայացված են եղել 64 արվեստի գործեր, որոնցից 50-ը գտել են իրենց նոր տերերին: Վաճառված բոլոր նկարները միասին կազմում են 368,3 մլն դոլար:
Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը

четверг, 21 мая 2015 г.

Ժամանակակից Վարշավան ակվարելներում



Ակվարելի վարպետները ներկայիս արվեստի դաշտում շատ են: Վարշավացի տաղանդավոր ճարտարապետ ու նկարիչ Տիտուս Բրժոզովսկին հայրենի քաղաքի հանդեպ տածած սերն ու կապվածությունն արտահայտում է ակվարելների միջոցով: Նկարիչն իր տպավորություններն ու տրամադրությունը հանձնում է թղթին` մի քանի րոպեով մեզ ևս դարձնելով իր քաղաքի բնակիչ: Իր նկարներում նա փորձում է ցույց տալ Վարշավայի աղմուկը, փողոցները, հասարակական կառույցները, եկեղեցիներն ու տները: Տիտուսի աշխատանքներում բնանկարներ կամ նատյուրմորտներ չկան: Նա նկարում է միայն ճարտարապետական կառույցները, ինչը, իհարկե, գալիս է իր մասնագիտությունից:
Բրժոզովսկին ռեալիստ նկարիչ է, սակայն իր նկարներում հանդիպում են նաև ֆանտաստիկ, ոչ իրական մոտիվներ, որոնք Վարշավան ու Տիտուսի արվեստը դարձնում են առեղծվածային: Դիտեք ինքներդ.










 Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը

среда, 13 мая 2015 г.

Վենետիկի բիենալեի 50 000 բանալիները."The Key in the Hand"



Արվեստային դաշտում  վերջին օրերին, թերևս, Վենետիկի բիենալեից առաջնային իրադարձություն չի գրանցվել: Միջազգային այս մրցույթն անցկացվում է արդեն 56-րդ անգամ, ու մասնակցություն ունենք նաև մենք` հայերս: 18 սփյուռքահայ արվեստագետներ ներկայացրեցին <<Հայություն>> (Armenity) խորագրով ցուցադրությունը, որի արդյունքում, ինչպես հաղորդում է The New York Times-ը, մենք, որպես լավագույն ազգային տաղավար, արժանացանք <<Ոսկե առյուծ>> մրցանականին:
Դե եսիմ...-ն իր ընթերցողին է ներկայացնում բիենալեի  ճապոնական տաղավարում ցուցադրվող ինստալացիան:
Դիմացինին հասկանալու համար պետք է ունենալ նրա սրտի բանալին: Այս մտքով է առաջնորդվել ճապոնացի հայտնի նկարչուհի Չիհարու Շիոտան իր հերթական ինստալացիաներից մեկը ստեղծելիս: Այն իրենից ներկայացնում է երկու հին նավակների վերևում կախված 50 000 բանալիներ` կապված կարմիր թելերով: Ինստալցիան նկարչուհին անվանել է <<Բանալին ձեռքում է>>  ("The Key in the Hand"):
Նկարչուհու նպատակն է  հիշեցնել, որ կյանքում ամեն ինչ փոխկապակցված է, նույնիսկ մարդկային ճակատագրերը: Սենյակում տեղադրված նավերը հենց սա են խորհրդանշում: Միմյանց  հազարավոր թելերով կապված մարդիկ անկախ հեռավորությունից միշտ լի են հիշողություններով, որոնք մեկ մոռացվում են, մեկ հանգիստ չեն տալիս:
Այս աշխատանքը, կարելի է ասել, ստեղծվել է հազարավոր մարդկանց կողմից, քանի որ նկարչուհին համացանցով հայտարարություն է տվել, որ իրեն անհրաժեշտ են տարբեր չափերի բանալիներ: Արդյունքում ինստալացիայում տեղ են գտել երկրագնդի ամենատարբեր անկյուններից ուղարկված  50 000 բանալիներ:
Նախագծի հեղինակի խոսքերով` բանալիները ցանկացած մարդու կյանքում արժեքավոր են: Չէ որ նրանք պահպանում են ոչ միայն մեր ունեցվածքը, այլև մեր սիրելի մարդկանց: Բանալիները կարող են բացել մեզ համար անճանաչելի ուղիներ ու նոր հնարավորություններ: Նրանք կարող են փակել մեր սրտերը` այնտեղ թողնելով ինչ-որ մեկին կամ նրա հետ կապված հիշողությունները: Նախքան ինստալացիայի մաս դառնալը նրանք օգտագործվել են ինչ-որ մեկի կողմից: Այստեղ ամեն ինչ լի է հիշողություններով,-ասում է երիտասարդ նկարչուհին:
Նա հուսով է, որ Վենետիկի 2015թ. բիենալեի այցելուները գոնե մի պահ կմտածեն իրենց հիշողությունների, ու արդեն մոռացած բանալիների մասին…



 Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը

вторник, 21 апреля 2015 г.

Ճապոնիայի կոյուղիների "արվեստային" կափարիչները



Փողոցային արվեստն իրոք հասել է իր զարգացման գագաթնակետին: Ճապոնիայում այժմ նույնիսկ կոյուղիների կափարիչներն են արվեստով լեցուն: Բանն այն է, որ անհայտ մի նկարիչ  Ճապոնիայի մի շարք քաղաքների կոյուղիների մետաղե կամ թուջե կափարիչների վրա հետաքրքիր պատկերներ է նկարում: Դրանք տարբեր բովանդակություն ունեն` գեղեցիկ ծաղիկներ, կենդանիներ, թռչուններ, ճապոնական ճարտարապետությանը բնորոշ կառույցներ և այլն: Քանի որ այդ կափարիչները հիմնականում շրջանաձև են, պատկերներն այնպես են նկարված, որ դիտվեն բոլոր կողմերից: Հանդիպում են նաև ուղղանկյունաձև կափարիչներ, որոնց վրա ճապոներեն գրություններ են և այլ նկարներ: Թվում է, թե նկարների մի մասն արված է բառելիեֆի տեխնիկայով, սակայն իրականում անհարթությունները հենց մետաղի մակերեսի վրա են: Նկարիչը դրանք պարզապես տարբեր գույներով է ներկել: Լուսանկարիչ Ֆաբիեն Պարսեն վերջերս եղել է Տոկիոյում, Օսակայում, ինչպես նաև Ճապոնիայի այլ քաղաքներում ու լուսանկարել իրեն հանդիպած փողոցային արվեստի այս նոր նմուշները:










 Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը

вторник, 14 апреля 2015 г.

Կորեացի նկարիչների իլյուզիաները Մանիլայի 3D-թանգարանոմ




Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում 3D-թանգարան է բացվել: Եթե շատ թանգարններում արգելվում է ցուցադրվող նմուշներին ձեռքով դիպչել կամ նկարվել, ապա այս թանգարանը ստեղծվել է հենց մյուսներում ընդունված օրենքները շրջանցելու համար: 3D նկարներին կարելի է ձեռք տալ, նկարվել դրանց հետ, նույնիսկ դրանց մեջ… Ստորև ներկայացված նկարները նայելով գլխի կընկնեք, թե խոսքն ինչի մասին է:) Թանգարանը ստեղծողներն իրենց ունիկալ կառույցին տվել են “Art in Island” անվանումը: Ներկայիս արդեն մշակութային կառույցի տարածքում նախկինում ավտոբուսների կայարան է եղել:

Կորեայից հրավիրված 18 նկարիչներից 4 ամիս է պահանջվել թանգարանի պատերը նկարներով ու որմնանկարներով “լցնելու” համար: Ցուցադրված է 50 ինքնատիպ աշխատանք` տարբեր թեմաներով ու բովանդակությամբ: Եռաչափ աշխատանքները հիացնում են իրենց չափերով ու ռեալիստականությամբ: Դրանք ստեղծում են խորության խաբկանք: Նրանց նայելիս թվում է, թե կարող ես ինքդ հայտնվել նկարում: Հենց սա է եղել 3D-թանգարան ստեղծողների հիմնական նպատակը. Այցելուներին որոշ ժամանակով հեռացնել իրականությունից, արվեստի միջոցով տանել ցանկացած այլ վայր` հին Եգիպտոսում, ինչ-որ մի ծովի ալիքների մեջ, կոկորդիլոսի բերանում, վան Գոգի նկարում և այլն... 
Թանգարանի ողջ հավաքածուն տեսնելու ու աշխատանքների հետ նկարվելու համար այցելուներից կպահանջվի մոտ երեք ժամ: Նկարները դիտելիս չմոռանաք, որ ընդամենը տեսողական խաբկանք է, իսկ Մանիլայում լինելիս  չմոռանաք այցելել կորեացի նկարիչների կողմից ստեղծված իլյուզիաների աշխարհ:)




Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը