Показаны сообщения с ярлыком Ցուցահանդեսներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ցուցահանդեսներ. Показать все сообщения

среда, 13 мая 2015 г.

Վենետիկի բիենալեի 50 000 բանալիները."The Key in the Hand"



Արվեստային դաշտում  վերջին օրերին, թերևս, Վենետիկի բիենալեից առաջնային իրադարձություն չի գրանցվել: Միջազգային այս մրցույթն անցկացվում է արդեն 56-րդ անգամ, ու մասնակցություն ունենք նաև մենք` հայերս: 18 սփյուռքահայ արվեստագետներ ներկայացրեցին <<Հայություն>> (Armenity) խորագրով ցուցադրությունը, որի արդյունքում, ինչպես հաղորդում է The New York Times-ը, մենք, որպես լավագույն ազգային տաղավար, արժանացանք <<Ոսկե առյուծ>> մրցանականին:
Դե եսիմ...-ն իր ընթերցողին է ներկայացնում բիենալեի  ճապոնական տաղավարում ցուցադրվող ինստալացիան:
Դիմացինին հասկանալու համար պետք է ունենալ նրա սրտի բանալին: Այս մտքով է առաջնորդվել ճապոնացի հայտնի նկարչուհի Չիհարու Շիոտան իր հերթական ինստալացիաներից մեկը ստեղծելիս: Այն իրենից ներկայացնում է երկու հին նավակների վերևում կախված 50 000 բանալիներ` կապված կարմիր թելերով: Ինստալցիան նկարչուհին անվանել է <<Բանալին ձեռքում է>>  ("The Key in the Hand"):
Նկարչուհու նպատակն է  հիշեցնել, որ կյանքում ամեն ինչ փոխկապակցված է, նույնիսկ մարդկային ճակատագրերը: Սենյակում տեղադրված նավերը հենց սա են խորհրդանշում: Միմյանց  հազարավոր թելերով կապված մարդիկ անկախ հեռավորությունից միշտ լի են հիշողություններով, որոնք մեկ մոռացվում են, մեկ հանգիստ չեն տալիս:
Այս աշխատանքը, կարելի է ասել, ստեղծվել է հազարավոր մարդկանց կողմից, քանի որ նկարչուհին համացանցով հայտարարություն է տվել, որ իրեն անհրաժեշտ են տարբեր չափերի բանալիներ: Արդյունքում ինստալացիայում տեղ են գտել երկրագնդի ամենատարբեր անկյուններից ուղարկված  50 000 բանալիներ:
Նախագծի հեղինակի խոսքերով` բանալիները ցանկացած մարդու կյանքում արժեքավոր են: Չէ որ նրանք պահպանում են ոչ միայն մեր ունեցվածքը, այլև մեր սիրելի մարդկանց: Բանալիները կարող են բացել մեզ համար անճանաչելի ուղիներ ու նոր հնարավորություններ: Նրանք կարող են փակել մեր սրտերը` այնտեղ թողնելով ինչ-որ մեկին կամ նրա հետ կապված հիշողությունները: Նախքան ինստալացիայի մաս դառնալը նրանք օգտագործվել են ինչ-որ մեկի կողմից: Այստեղ ամեն ինչ լի է հիշողություններով,-ասում է երիտասարդ նկարչուհին:
Նա հուսով է, որ Վենետիկի 2015թ. բիենալեի այցելուները գոնե մի պահ կմտածեն իրենց հիշողությունների, ու արդեն մոռացած բանալիների մասին…



 Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը

пятница, 13 марта 2015 г.

Ցուցահանդես կույրերի համար



Տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ հազվադեպ են կարողանում ցուցահանդեսներ այցելել: Ներկայացված արվեստի գործերի մասին նրանք մինչ օրս միայն լսել են, պատկերացրել: Մադրիդի Պրադո թանգարանն անդրադարձել է այս խնդրին: Կույրերի համար ստեղծվել են հայտնի արվեստի գործերի կրկնօրինակները, որոնց մակերևույթը հարթ չէ ու կիրառված նյութերի շնորհիվ տեսողական խնդիր ունեցող արվեստասերը կարող է շոշափելով զգալ ներկայացված աշխատանքը: Այս նախագիծը ստացել է <<Շոշափելով Պրադոն>> անվանումը: Ցուցադրված են արվեստի վեց հայտնի ստեղծագործություններ` աշխարհի տարբեր կողմերից, տարբեր նկարիչների կողմից ստեղծված: Աշխարհի ոչ մի այլ թանգարանում նման աշխատանքներ չեն ցուցադրվում: Հուսով ենք, այս վեց ստեղծագործություններից հետագայում կավելանան շատերը, ու արվեստը հասանելի կլինի նաև հաշմանդամություն ունեցող անձանց: Ցուցահանդեսը կույրերի համար բաց կլինի մինչև 2015թ. հունիս ամիսը:
Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը

суббота, 6 декабря 2014 г.

Մայքլ Քելլիի վերջին ցուցահանդեսը. 35 տարիների ստեղծագործական արդյունք



Ամերիկացի նկարիչ Մայքլ Քելլիին իզուր չէ, որ համարում են ժամանակակից արվեստի ամենահետաքրքիր և յուրօրինակ ներկայացուցիչներից մեկը: Նրա վերջին ցուցադրությունը  բաղկացած է 250 տարբեր քանդակներից, ինստալիացիաներից, որոնք նա ստեղծել է վերջին 35 տարիների ընթացքում  (1954-2012):  Աշխատանքները ցուցադրվել են Լոս Անջելեսի MOCA ժամանակակից արվեստի թանգարանի 2-րդ հարկում: Քելլիի աշխատանքները շատ գրավիչ ու մեծամասշտաբ են:
Այս արվեստագետը ծնվել է 1976 թվականին: Ավարտել է Միչիգանի ինստիտուտը, որից երկու տարի հետո տեղափոխվել է Լոս-Անջելես: Իր կարիերայի երկար տարիների ընթացքում Քելլին հասցրել է աշխատել արվեստի գրեթե բոլոր բնագավառներում` գրաֆիկա, քանակագործություն, գեղանկարչություն, ինչպես նաև վիդեո-արտ, ինստալիացիա, փերֆոմանս և այլն: <<Ես հավատում եմ այն բանին, որ արվեստը կարող է օգտակար լինել հասարակությանը, բայց այն, որ օգնում է մի երևույթին, կարող է վնասել մեկ այլ երևույթին: Հետևաբար, ժամանակակից արվեստը ևս պետք է ունենա տարբեր տեսակի հանդիաստես: Ընդհանրապես ինձ դուր է գալիս այն, որ ես աշխատում եմ իմ արվեստը չհասկացողների համար>>,- ասում է Քելլին: Եվ իրոք, մեր օրերում ժամանակակից արվեստի դաշտը հա ճախ ստվեր է գցում նախորդ դարերի արվեստի գործերի վրա և որ ամենակարևորն է, այն շատերը չեն հասկանում: Եվ ինչպես շատ նկարիչներ, Քելլին ևս փաստում է, որ ստեղծագործում է հենց իր արվեստը չհասկացողների համար…
 Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը

воскресенье, 30 ноября 2014 г.

Ջեֆ Կունսի ցուցահանդեսը Ամերիկյան արվեստի Whitney թանգարանում



Օրերս Whitney Museum of American Art թանգարանը <<Կունսի նորարարությունը>> խորագրի տակ ցուցադրում էր Ջեֆ Կունսի աշխատանքները, որոնք այնքան շատ էին, որ զբաղեցնում էին թանգարանի  բոլոր 4 հարկերը միասին:
Այս արվեստագետը  վերջին տասնամյակների ամերիկացի նշանավոր նկարիչներից մեկն է: Նա ծնվել է Փենսիլվանիայում 1955 թվականին` նկարչի ընտանիքում: Այժմ, նա  ապրում և ստեղծագործում է Նյու-Յորքում:
Ջեֆ Կունսը, հիրավի, համարվում է ժամանակակից արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկը: Ոմանք ընդունում են նրան որպես նորարարի, ոմանք` որպես մի խենթ մարդու, ով փորձում է իր պատկերացումներն արտահայտել արվեստի մի շարք ժանրերում: Այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել մի մարդու, ով կընդունի Կունսի արվեստը սովորական կերպով:  Հենց նա փնտրեց և գտավ դիտորդին դիմելու նոր մեթոդներ: Կունսն այն արվեստագետն է, ով նորովի ներկայացրեց ռեդի-մեյդը:
Whitney Museum of American Art-ում ցուցադրված նրա աշխատանքները  ստեղծվել են 1978 թվականից սկսած, մինչև մեր օրերը: Դրանք իրենցից ներկայացնում են 150 արտ-օբյեկտներ` քանդակներ, ինստալիացիաներ և այլն: ԱՄՆ-ում ցուցադրվելուց հետո Կունսի ստեղծագործությունները կտեղափոխվեն Փարիզի ժամանակակից արվեստների թանգարան, հետո Սոլոմոն Գուգենհայմի թանգարան` Բիլբաո:


 Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը

воскресенье, 23 ноября 2014 г.

3D նկարների ցուցահանդես Կիևում



Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում բացվել է 3D նկարների հերթական ցուցահանդեսը: Կազմակերպիչներն ասում են, որ հին նկարների շարքը ավելացել է նոր եռաչափ ստեղծագործություններով, որոնք նախորդների նման կրեատիվ են ու հետաքրքիր: Աշխատանքները ցուցադրվում են ТРЦ Мармелад կոչվող շինության առաջին հարկում: Դրանք տեսնելու ու լուսանկարելու են շտապում ոչ միայն փոքրերը, այլև մեծահասակները: Նկարների հերոսները դուրս են գալիս կտավի շրջանակներից բառի բուն իմաստով: Ամեն ինչ չափազանց իրական է. համոզվեք ինքներդ.


 Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը

понедельник, 3 ноября 2014 г.

Ցուցահանդես Սան Ֆրանցիսկոյի Ալկատրաս բանտում




2014թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2015թ. ապրիլի 26-ը Սան Ֆրանցիսկոյի Ալկատրաս բանտում այցելուների համար բաց կլինի չինացի նկարչի ազատություն գովերգող աշխատանքների ցուցահանդեսը 

Այ Վեյվեյը շատ յուրահատուկ վայր է ընտրել իր աշխատանքների անհատական ցուցադրության համար: Ցուցադրության վայրը պատահական ընտրված չէ: Աշխատանքների հիմնական թեման ազատությունն է, ինչը դուր չեկավ կառավարությանը և Վեյվեյը 3 ամիս անցկացրեց բանտախցում:
Իր ցուցահանդեսում նկարիչը ներկայացրեց 6 ինստալիացիա: Դրանցից առաջինը` «With wind»-ը իրենից ներկայացնում է մեծ թղթե օձի` նման չինական վիշապ օձին, որը փակված է խցիկի ժպատերի ներսում և չի կարող դուրս գալ, թռչել ազատության մեջԱյս մեծ օձին շրջապատում են չափսերով ավելի փոքրերը, որոնք խորհրդանշում են Չինաստանից դուրս գտնվող անազատ մարդկանց, որոնց իրավունքները ևս ոտնահարված են
 Ներկայացված է նաև դիմանկարների  մի շարք` «Trace» վերնագրով: Սրանք գունավոր  են, Lego-ի խաղալիքներից հավաքված: 175 դիմանկարներից ամեն մեկի վրա պատկերված է մարդ, ով կյանքի ընթացքում կառավարության կողմից ենթարկվել է հալածաքների` իր համոզմունքների և սոցիալական գործողությունների համար: Ինքը` նկարիչը, չէր կարող այս աշխատանքները տանել Ալկատրաս, որովհետև Չինաստանի կառավարությունը արգել էր նրան լքել երկիրը: Բայց նա գրեց 2300 էջից բաղկացած աշխատանքայն մասինթե ինչպես են իր 90  աշխատակիցները չորս շաբաթ Lego-ի խաղալիքներից հավաքել այդ դիմանկարները:  
Ցուցահանդեսում յուրահատուկ տեղ են զբաղեցնում աուդիոինստալիացիաները: Մարդիկ շրջում են 12 բանտախցերով, որտեղ հնչում են բանտարկված մարդկանց ստեղծած երգերի, բանաստեղծությունների ձայնագրությունները: Այդ թվում նաև ռուսական փանկ խմբի ` Pussy Riot – ի երգերը:
Սրա միջոցով նկարիչը  խոսում էր մարդկանց իրավունքների, ազատության և արդարության մասին` ունենալով սեփական անազության և ոտնահարված իրավունքների փորձը: 
Այ Վեյվենի ցուցահանդեսը Ալկատրասում կմնա մինչև 2015 թվականի ապրիլի 26 ը:

 Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը