Показаны сообщения с ярлыком Արվեստի աճուրդ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Արվեստի աճուրդ. Показать все сообщения

суббота, 23 мая 2015 г.

Պիկասոյի "Ալժիրցի կանայք" վաճառվեցին 179 մլն ԱՄՆ դոլարով



Մայիսը կարծես թե ռեկորդային աճուրդների ամիս է: Մայիսի 11-ին Christie’s աճուրդի տան կազմակերպած հերթական աճուրդներից մեկում ռեկորդային գնով վաճառվել է Պաբլո Պիկասոյի “Ալժիրցի կանայք. Տարբերակ Оստեղծագործությունը:  Անհայտ անունով գնորդը նրա համար վճարել է  179 մլն դոլար:
Նկարը ստեղծվել է 1955 թվականին և համարվում է այս թեմայով արված 15 աշխատանքներից մեկը: Այս ստեղծագործությունը վերջին անգամ աճուրդի է հանվել 1997 թվականին: Այն գնվել է 32 մլն դոլարով:
Պաբլո Պիկասո-“Ալժիրցի կանայք. Տարբերակ О


Հնարավոր է, որ մեծ իսպանացու “Ալժիրցի կանայք. Տարբերակ О” կտավը դառնա Christie’s աճուրդի երբևէ ամենաբարձր արժեքով գնված ստեղծագործությունը: 
Նյութը  պատրաստեց Արև Ալեքսանյանը

Վան Գոգի կտավը վաճառվել է 66,3 մլն դոլարով



Օրերս Նյու Յորքի Sotheby’s աճուրդում 66,3 մլն ԱՄՆ դոլարով վաճառվել է Վինսենտ Վան Գոգի “Ալիսկամպի արահետը” կտավը: Նկարի համար պայքարել է հինգ գնորդ: Արդյունքում այն “բաժին է հասել” մի ասիացու, որի անունը դեռևս չի հրապարակվում: Նկարը վաճառվել է ռեկորդային գնով, սակայն այն վան Գոգի վաճառված նկարներից առաջին ռեկորդներից չէ: Դեռևս 1990 թվականին նրա “Բժիշկ Գաշեի դիմանկարը” Christie’s-ում գնվել է 82,5 մլն-ով: Փոխարենը, “Ալիսկամպի արահետի” գինը գերազանցեց 2014 թվականին վաճառված “Նատյուրմորտ. Ծաղկաման երիցուկներով և կակաչներով” կտավին, որը դարձյալ Sotheby’s աճուրդի մեծ տանը վաճառվել էր 61,8 մլն դոլարով:
Հայտնի է, որ “Ալիսկամպի արահետը”  կտավի  նախկին տերը այն գնել էր 2003թ. Christie’s աճուրդում`  11,8 մլն դոլարով:
Վինսենտ վան Գոգ-Ալիսկամպի արահետը
Sotheby’s-ի հերթական աճուրդին ներկայացված են եղել 64 արվեստի գործեր, որոնցից 50-ը գտել են իրենց նոր տերերին: Վաճառված բոլոր նկարները միասին կազմում են 368,3 մլն դոլար:
Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը

среда, 19 марта 2014 г.

Ուորհոլի "Մաոն" Sotheby's-ում

Sotheby's աճուրդի տանը վաճառքի է հանվել  Էնդի Ուորհոլի նկարած <<Մաոն>>: Ստեղծագործությունը ամերիկացի պոպ-արտիստը նկարել է 1973թ.: Փորձագետները լոտը գնահատել են 5.5-7.5մլն ֆունտ, ինչը համարժեք է 9-12.5մլն ԱՄՆ դոլարին:

 Ինչպես գիտենք, Էնդին սիրում էր նկարել իր ժամանակակիցներին` միևնույն ժամանակ ապրանքայնացնելով նրանց:  Ուորհոլի հայտնիների շարքի մեջ են մտնում Չինաստանի քաղաքական ու պետական գործիչ, չինական  հեղափոխության առաջնորդ Մաո Ցզե Դունի դիմանկարները ևս: Մաոյի նկարները նախքան Sotheby's աճուրդը վաճառվել են նաև 2011թ.: Դրանք գնել է դերասանուհի Դենիսա Հոփփերը, շուրջ 300 հազ. դոլարով:

Ամերիկյան պոպ-արտի արքայի նկարների կողքին աճուրդում վաճառվել են նաև Հերարդ Ռիխտերի <<Պատ>>, Սայ Թվոմբլիի <<Անվերնագիր>> և Լյուսեն Ֆրեյդի <<Գլուխը կանաչ բազմոցի վրա>> կտավները:


вторник, 17 декабря 2013 г.

Նախորդ շաբաթվա աճուրդի ռեկորդները



Նախորդ շաբաթ աճուրդների ողջ պատմության մեջ ռեկորդ է գրանցվել: "Christie`s'' և ''Philips'' և ''Sotheby's'' աճուրդների տները վաճառքի են հանել արվեստի հերթական գլուխգործոցները: 142.4 մլն դոլարով վաճառվել է ֆրենսիս Բեկոնի ''Լյուսեն Ֆրեյդի 3 ճեպանկարները" տրիպտիխը:

ֆրենսիս Բեկոն- ''Լյուսեն Ֆրեյդի 3 ճեպանկարները"

Այս ստեղծագործությունը անցավ նաև Էդվարդ Մունկի "Ճիչը" կտավի սահմանած ցուցանիշից, որը մինչ օրս առաջատար էր աճուրդներում: Այն 2012 թվականին Sotheby’s աճուրդում վաճառվել էր 119.9 մլն դոլարով:

Ջեֆ Կունս- "Balloon Dog (Orange)"

Անցյալ շաբաթ "Christie`s" աճուրդի տունը սահմանել է ևս մեկ ռեկորդ: Ջեֆ Կունսի "Balloon Dog (Orange)": Սա յուրօրինակ քանդակ է, որն ունի 12 ֆուտ քաշ, պատրաստված է պողպատից և հիշեցնում է փուչիկներից պատրաստված խաղալիք: Այս գործը աճուրդում վաճառվել է 58.4 մլն դոլարով: Այն դարձել է տվյալ արվեստագետի միակ թանկ գործը: Ռեկորդ է սահմանել նաև Հերարդ Ռիխտերի "Domplatz, Mailan" կտավը` 37.1 մլն դոլարով:

Դե եսիմ` Գ.Ն.
սկզբնաղբյուր` henaran.am

пятница, 17 мая 2013 г.

Գորկին հերթական աճուրդում


Կտավի նախնական գինը տատանվել է 6-8 մլն դոլարի սահմաններում: Կտավի չափսը 62.2 x 77.5 սմ է:
Արշիլ Գորկու կտավը վաճառվել է ավելի քան 6.8 մլն դոլարով
Արշիլ Գորկին` Ոստանիկ Ադոյանը ծնվել է Վանի մերձակա Խորգոմ գյուղում 1902-1905թթ. միջև: Գորկին լքել է Վանը 1915թ. Հայոց ցեղասպանության հետևանքով և մոր ու 3 քույրերի հետ անցել է Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածք: 1919թ. Գորկու մայրը վախճանվել է սովից Երևանում, իսկ Գորկին մեկնել է ԱՄՆ, հոր մոտ: Ստեղծագործական որոնումներում նա փոխում է անունը, դառնալով Արշիլ Գորկի, այդպիսով ակնարկելով իր սիրած գրող` Մաքսիմ Գորկուն: 1922թ. Գորկին ընդունվել է Բոստոնի Դիզայնի նոր դպրոցը, սկզբում նկարում է իմպրեսիոնիստների ազդեցության ներքո, ավելի ուշ` պոստիմպրեսիոնիստների (այդ ժամանակ նա բնակվում է Նյու Յորքում): Գորկու առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել Մելոնի պատկերասրահում 1931թ.:
1930-ականներին Գորկին սերտորեն համագործակցում էր Ստյուարտ Դևիսի, Վիլլեմ դը Կունինիգի և Ջոն Գրեմի հետ: 1944թ. նա ծանոթացավ Անդրե Բրետոնի և հայտնի այլ սյուրռեալիստների հետ:
Առավել հայտնի են Գորկու` «Նկարչի և նրա մոր դիմանկարը» (1926-36թթ.), «Բնանկար Սեզանի ոճով» (1927), «Ինքնադիմանկար» (1937), «Կազմակերպություն» (1933-36), «Կոմպոզիցա» (1936-39), և այլ նկարները: Գորկին ինքնասպան է եղել 44 տարեկանում:
Գորկին համարվում է XX դարի ամերիկյան ամենաազդեցիկ նկարիչներից մեկը, նրա նկարները ցուցադրվում են ԱՄՆ բոլոր խոշորագույն պատկերասրահներում, ինչպես նաև Լոնդոնի «Թեյթ» պատկերասրահում:

пятница, 10 мая 2013 г.

Ուորհոլի մետաքսի փորագրությունները աճուրդում

 Էնդի Ուորհոլի «Ազատության արձանը»  նկարը  նոյեմբերին Նյու Յորքում աճուրդի ժամանակ վաճառվեց 43 մլն 762հզ 500 դոլարով: Կտավը Ուորհոլը ստեղծել է 1962 թվականին: Սա փորագրություն էր մետաքսի վրա` եռաչափ պատկերի էֆեկտով:ԱՄՆ-ի գլխավոր խորհրդանիշը թղթի վրա տպված է կանաչ և կամիր երանգների մեջ: Այն կարծես ցույց է տալիս մեկ  արձանի օրգանական փոփոխությունը` օրվա տարբեր ժամերին,  պատկերված տաբեր տոներով  ու  խորություններով: 




Ուրհոլ-Ազատության արձանը
Այստեղ 23մլն 714հզ 500 դոլարով վաճառվել է նաև Ուորհոլի մեկ այլ` «Մարլոն» կոչվող կտավը, որը ստեղծվել է նրա կողմից 1966թ-ին ֆրանսիացի դերասան Մարլոն Բրանդոյի կերպարից: Սա ևս փորագրություն է մետաքսի վրա /շելկոգրաֆիա/:
Ուորհոլ-Մարլոն
«Քրիսթիս» աճուրդում վաճառված ևս մեկ մեծ արժեք ունեցող կտավը ամերիկացի էքսպրեսիոնիստ նկարիչ Ֆրանց Քլայնի «Անանուն» աշխատանքն է: Կտավը վաճառվեց 40 մլն 402 հզ 500 դոլարով, այն դեպքում, երբ նրա նախնական արժեքը 20-30 մլն դոլար էր:


Ֆրանց Քլայն- «Անանուն»



пятница, 3 мая 2013 г.

Սարյանի կտավը վաճառվեց 1 մլն դոլարով

Նոյեմբերին  Մարտիրոս Սարյանի «Պոետ. Արագածի լանջերին» կտավը Լոնդոնի Sotheby's աճուրդի երեկոյան վաճառքին ռուսական արվեստի աճուրդի շրջանակում վաճառվեց 623,7 հազար ֆունտ ստերլինգով։ Սա Սարյանի աշխատանքների համար ռեկորդային գին էր։ Աճուրդին ընդհանուր առմամբ ներկայացված էր գեղանկարչությունից մինչեւ կիրառական արվեստի 415 գործ։
Մարտիրոս Սարյան- «Պոետ. Արագածի լանջերին»
Աճուրդին ռեկորդներ սահմանեցին նաև Վալենտին Սերովի «Պրասկովյա Մամոնտովայի դիմանկարը» կտավը, որը  վաճառվեց 1,2 մլն ֆունտ ստերլինգով։ Երկրորդ տեղն ըստ արժեքի կիսեցին Վասիլի Վերեշչագինի «Վիրավորների տեղափոխումը» եւ Լադո Գուդիաշվիլիի «Սեւ հոսանքի մոտ» կտավները, որոնք վճառվեցին 937,3 հազար ֆունտ ստերլինգով։

Վասիլի Վերեշչագին- «Վիրավորների տեղափոխումը»
 Դրանից բացի, ռեկորդ  սահմանեցին  նաեւ Սերգեյ Սուդեյկինի «Բարեկենդանը» (601,3 հազար ֆունտ), Ալեքսանդր Սամոխվալովի «Աշխատավորուհիներ Ա.Ֆյոդորովան եւ Ա.Եգորովան» (361,3 հազար ֆունտ) եւ Դմիտրի Նալբանդյանի «Երիցուկներ» (175,3 հազար ֆունտ) աշխատանքները։

вторник, 30 апреля 2013 г.

Այվազովսկու հերթական լոտը


2012 թվականի նոյեմբերին Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը բրիտանական մայրաքաղաքում վաճառվեց1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով:
 Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը աճուրդի ժամանակ վաճառվել է 1.62 մլն դոլարով

Այվազովսկու նկարը «Մաքդուգալլսի» կիրակնօրյա աճուրդի ամենաթանկարժեք լոտն էր: Նկարը նկարվել է 1850-ական թվականներին: Աճուրդի ընթացքում վաճառվել են նաև Այվազովսկու «Նավը փոթորկի ժամանկ» և «Լուսնկա գիշեր Ղրիմում» կտավները:
«Այն, որ վաճառել ենք Այվազովսկու միանգամից երեք կտավ, լավ արդյունք է, հաշվի առնելով, որ ներկայումս շուկայում այս վարպետի ստեղծագործությունները բավականին քիչ են»,- հարցազրույցի ժամանակ ասել էր աճուրդային տան ղեկավարը:

вторник, 23 апреля 2013 г.

Պիկասոյի ռեկորդային կտավները

      2011 թվականին Լոնդոնյան Christie's աճուրդում իսպանացի  նկարիչ Պաբլո Պիկասոյի 3 կտավները վաճառվեցին  67,6 միլիոն դոլարով։
«Քնած աղջիկը» կտավը, որում նկարիչը պատկերել է իր կողակցին՝ ֆրանսուհի մոդել Մարիա-Թերեզա Վալտերին, վաճառվեց 21,7 միլիոն դոլարով։

2010թ. անհայտ մեկը Պիկասոյի՝ 1935թ. վրձնած «Քնած աղջիկը» նվիրել էր Սիդնեյի համալսարանին պայմանով, որ կտավը պետք է աճուրդի հանվի, որից գոյացած գումարներն ուղղվելու էին գիտական հետազոտությունների ու համալսարանի զարգացմանը։ Կտավը 1939-ից ի վեր որևէ տեղ չէր ցուցադրվել։
28,9 միլիոն դոլարով վաճառվեց «Կապույտ զգեստով նստած կինը» կտավը, որտեղ պատկերված է Պիկասոյի կյանքի ընկերներից ևս մեկը՝ ֆրանսիացի նկարչուհի, լուսանկարիչ Դորա Մաարը։
Պիկասոյի մեկ այլ՝ «Ֆրանսուազայի կուրծքը» կտավը, որտեղ պատկերված է Ֆրանսուազա Ժիլոն՝ նկարչի բազմաթիվ սիրուհիններից ևս մեկը, վաճառվեց 17 միլիոն դոլարով։
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 21-ին Christie's-ի աճուրդում վաճառվել էին 227 միլիոն դոլարի արվեստի գործեր։ Մինչ այսօր Պիկասոյի ռեկորդային գնով վաճառված կտավը  «Մերկ կինը կանաչ տերևների ֆոնի վրա» նկարն է, որտեղ պատկերված է Մարիա-Թերեզա Վալտերը: Այսն վաճառվեց 2010թ.  106,5 միլիոն դոլարով։

среда, 17 апреля 2013 г.

Դալիի 2 միլիոն եվրո արժեցած կտավը...

Անցյալ տարի մայիսին Փարիզում Սալվադոր Դալիի կտավը «Արտկյուրիալ» աճուրդի տանը  վաճառվեց 2 մլն եվրոյով։ Նկարը գտնվում էր մասնավոր հավաքածուում և վաճառքի էր հանվել առաջին անգամ:

Խոսքը Դալիի «Անձրևանոցներով կարի մեքենան սյուրռեալիստական բնապատկերում» նկարի մասին է /22x30/։ Այն Դալին նկարել է 1941թ., ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ։
Կտավը պատվիրել է կինոռեժիսոր Ֆրից Լանգն իր «Սիրո նավակ» ֆիլմի համար։ Սակայն կինոստուդիայի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Լանգը հեռացվել է նկարահանումներից։ Իսկ ինչ վերաբերում է Դալիի աշխատանքին, ապա այն ֆիլմի համար պետք չի եղել։


 

воскресенье, 14 апреля 2013 г.

Դյուրերի գծանկարների հավաքածուն աճուրդում

 Հունվարին Ալբրեխտ Դյուրերի գծանկարների հավաքածուն Նյու Յորքի Christie's աճուրդի տանը վաճառվեց 6 մլն դոլարով։ Լոտերի հիմնական մասը կազմեցին Դյուրերի գծանկարները մասնավոր հավաքածուից, որի սեփականատերը ցանկացել էր անանուն մնալ։ 62 գծանկարից կազմված լոտի սկզբնական արժեքը 4,6 մլն դոլար էր։

Ամենաթանկ գծանկարը եղել է 1515-ով թվագրված «Ռնգեղջյուրը»։ Սկզբնական արժեքը 100-150 հազար դոլար է եղել, սակայն գծանկարը վաճառվել է 866,5 հազար դոլարով։ Սա Դյուրերի աշխատանքների ռեկորդային գին է։ Հետաքրքիր է, որ մեկ այլ գծանկար՝ «Ասպետը, մահը եւ սատանան», որը գնահատվել է 700 հազար դոլար, հանվեց վաճառքից, քանի որ ոչ ոք գնելու ցանկություն չի ունեցել։

Մետրոպոլիտենը գնեց Դավիդի էսքիզներից մեկը

  Մարտ ամսին նյույորքյան Մետրոպոլիտեն թանգարանն աճուրդի ժամանակ 840 դոլարով ձեռք բերեց Ժակ Լուի Դավիդի «Սոկրատի մահի» էսքիզը՝ կատարված հեղինակի կողմից:
Տուշով եւ ջրաներկով  արված էսքիզը գնվեց Swann Galeries աճուրդի տանը: Նկարը համեմատելով Դավիդի կտավի բնօրինակի հետ, որը ստեղծվել է 1782 թվականին եւ նույնպես պահվում է Մետրոպոլիտենում, փորձագետները եզրակացրեցին, որ էսքիզն արվել է մինչեւ կտավի ստեղծումը:
Սա Մետրոպոլիտենում պահվող Դավիդի առաջին էսքիզը չէ: 2006 թվականին թանգարանը գնեց «Լիկտորները Բրուտոսին են բերում որդիների մարմինները» նկարի էսքիզը, որն ավելի վաղ ձեռք էր բերվել փարիզյան աճուրդում, 510 հազար եվրոյով:

суббота, 13 апреля 2013 г.

Ռիխտերի կտավը Լոնդոնի աճուրդում

 2012 թվականի հոկտեմբերին Գերմանացի գեղանկարիչ Ռիխտերի  աբստրակտ նկարը Լոնդոնում հետպատերազմյան ու ժամանակակից արվեստի աճուրդի գլխավոր լոտը դարձավ: Այն վաճառվեց 34 մլն դոլարով: Աճուրդի կազմակերպիչները հայտարարեցին, որ վերջնական  գինը գերազանցել է իրենց ամենահամարձակ կանխատեսումները գրեթե 1,5 անգամ:
Նկարի նախորդ տերը` ռոք երաժիշտ Էրիկ Քլեփթոնը, այն ձեռք էր բերել 2001-ին` 500 հազար դոլարից քիչ պակաս գնով:
Ռիխտերի կտավի նոր տիրոջ անունը չհրապարակվեց, այն հայտնի չէ մինչ օրս...:

четверг, 11 апреля 2013 г.

Բոտիչելլիի Տիրամայրը վաճառվեց 10.5 մլն դոլարով

2013 թվականի հունվարին Սանդրո Բոտիչելլիի «Աստվածամայրը մանուկ Հիսուսի և պատանի Հովհաննես Մկրտչի հետ» կտավը Christie's աճուրդում վաճառվեց 10 ու կես միլիոն դոլարով: Նկարի սկզբնական գինը  5-7 միլիոն ԱՄՆ դոլար էր:

Բոտիչելլիի կտավը վաճառվել է ավելի քան 10 միլիոն դոլարով
Սկսած անցյալ դարի 30-ական թվականներից կտավը շուրջ 50 տարի եղել էր Ռոքֆելլերների ընտանիքի հավաքածուում, դրա համար էլ արվեստի շուկայում հայտնի է նաև «Ռոքֆելլերի Մադոննա» անունով:

суббота, 6 апреля 2013 г.

Շագալի սինագոգերը

2011 թվականի մարտին Նյու Յորքի Sotheby's աճուրդում վացառվեցին Շագալի երեք բացառիկ կտավներ: Սրանք պատկերում էին սինագոգեր: Ինչու էր աճուրդը բացառիկ, քանի որ հայտնի է սինագոգեր պատկերող ընդամենը վեց կտավ: 



Արվեստի գործերը նախատեսված գներից մի քանի անգամ բարձր արժեքներով են վաճառվել:
Նրանցից յուրաքանչյուրի նախնական գինը սահմանվել 400-600 հազար դոլար, մինչդեռ առաջինը գնել են 872.5 հազար, երկրորդը` 734.5, երրորդը` 758.5 հազար դոլարով:

четверг, 4 апреля 2013 г.

Մոդիլյանիի մուսան աճուրդում

Հանրահայտ նկարիչ Ամադեո Մոդիլյանիի մուսային ու սիրելիին պատկերող «Ժաննա Էբյուստերնի դիմանկարը» կտավը փետրվարին Christie's աճուրդային տան «Իմպրեսիոնիզմի ու մոդեռնիզմի արվեստ» խորագրով երեկոյան աճուրդում վաճառվեց 42,3 մլն դոլարով: Նկարի նախնական գինը 12-20 մլն դոլար էր:

Աճուրդին ընդհանուր առմամբ ցուցադրված էր 78 լոտ, որոնց վաճառքից հաջողվեց ստանալ 153,8 մլն դոլար։ 
Աճուրդում մեկ այլ առաջատար նկար է դարձավ Վասիլի Կանդինսկու «Մուրնաուի տեսարանը երկաթգծի, եկեղեցու եւ դղյակի հետ» կտավը, որը նախնական 7,8–11 մլն դոլար գնի պարագայում վաճառվեց 10,6 մլն դոլարով։


Ռոտկոյի միլիոնանոց կտավներից...

Մարկ Ռոտկոյի «Նարնջագույնը, կարմիրը, դեղինը»,կտավը Christie’s աճուրդում անցյալ տարի վաճառվեց 86,9 մլն դոլարով, որը նոր ռեկորդ էր ժամանակակից արվեստի նմուշի համար: Գնորդի անունն այդ ժամանակ չհրապարակվեց, այն անհայտ է մինչ օրս:
Մարկ Ռոտկո- «Նարնջագույնը, կարմիրը, դեղինը»
Նախորդ ռեկորդը՝ ժամանակակից արվեստի նմուշներից մեկը, Ռոտկոյի «Սպիտակ կենտրոն` դեղինը, վարդագույնն ու մանուշակագույնը վարդագույնի վրա» կտավն էր: Այս կտավը վաճառվել էր Sotheby’s աճուրդում 2007–ին 72,8 մլն դոլարով:

Մարկ Ռոտկոն` Մարկուս Ռոտկովիչը, ծնվել է  1903թ. սեպտեմբերի 25-ին ռուսական Դվինսկ քաղաքում: 1913–ին Ռոտկովիչի ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ: Ռոտկոյի ամենահայտնի կտավներն են աբստրակտ նկարները, որոնք բաղկացած են մի քանի գծերից, որոնցից յուրաքանչյուրն առանձին գունային գոտի է: 

суббота, 30 марта 2013 г.

Մոնեի և Կանդինսկու կտավները վաճառվեցին ռեկորդային գներով

2012 թվականի նոյեմբերին ֆրանսիացի իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի «Նիմֆեաներ» («Ջրաշուշաններ» կամ «Նունուֆարներ») հռչակավոր շարքի նկարներից մեկը Նյու Յորքի աճուրդային տան «Իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի արվեստը» աճուրդում վաճառվեց 43,7 միլիոն դոլարով: 1905 թվականին ստեղծված գործի գնահատիչ արժեքը կազմում Էր 30 – 50 միլիոն դոլար:


Աճուրդի մյուս ֆավորիտը դարձավ ռուս գեղանկարիչ եւ գծանկարիչ, աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկի՝ Վասիլի Կանդինսկու «Իմպրովիզացիայի Էսքիզ 8»-ը: Այն վաճառվեց 23 միլիոն դոլարով՝ սահմանելով Կանդինսկու ստեղծագործությունների նոր գնային ռեկորդ:


Հավաքորդների ուշադրությունը գրավել էին նաեւ իսպանացի հռչակավոր գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի գործերը: «Կնոջ կիսանդրի» (1937) կտավը վաճառվեց 13 միլիոն դոլարով, «Շնիկով կինը» (1962)՝ 6,3 միլիոն դոլարով, «Կնոջ գլուխ»-ը (1952)՝ 5,2 միլիոն դոլարով:

среда, 27 марта 2013 г.

Բոտիչելլի Մադոննան 10,4 մլն դոլարով

Սանդրո Բոտիչելիի վրձնին պատկանող «Աստվածամայրը մանուկ Քրիստոսի եւ պատանի Սբ. Հովհաննես Մկրտչի հետ» կտավը հունվարին Christie's աճուրդում վաճառվեց 10,4 մլն դոլարով։ Ռոքֆելերների հավաքածուի մեջ էր, եւ այդ պատճառով էլ կոլեկցիոներների շրջանում հայտնի էր որպես «Ռոկֆելերի Մադոնա»։ 


Հին վարպետներին նվիրված շաբաթվա շրջանակում նույն աճուրդում վաճառվեց արվեստի մեկ այլ գործ եւս՝ Ֆրա Բարտոլոմեոյի «Մադոնան մանկան հետ» որմնանկարը։ Այն վաճառվել է 12,9 մլն դոլարով՝ դառնալով այս աճուրդի ամենաթանկ լոտը։
 
  
   Հունվարի 30-ին բացված «Հին վարպետների գեղանկարչությունը» երկօրյա աճուրդի շրջանակում 4,2 մլն դոլարով վաճառվեց  Ժան Սիմեոն Շարդենի «Ասեղնագործողը» կտավը։

воскресенье, 24 марта 2013 г.

Ուորհոլի ևս մեկ կտավ աճուրդում

Ամերիկացի հայտնի նկարիչ Էնդի Ուորհոլի «Մուրճ եւ մանգաղ» հանրահայտ գործը Լոնդոնի Phillips աճուրդում փետրվարին վաճառվեց է 383 հազար դոլարով։ Նկարն արված է մետաքսագրության տեխնիկայով, սպիտակ ֆոնին պատկերված են կարմիր-սեւ մուրճն ու մանգաղը։


Ուրոհոլի այնպիսի ստեղծագործություններին զուգահեռ, ինչպիսիք են «Տոմատի հյութի տուփը» եւ «Brillo փոշու տուփը», «Մուրճն ու մանգաղը» ներկայացնում է կոնսյումերիզմի եւ 20-րդ դարի սպառման մշակույթի թեման։ 
Այս աշխատանքից բացի աճուրդին նեկայացված էին նաեւ հայտնի ժամանակակից նկարիչների աշխատանքները, ինչպիսիք էին  Ժան Դյուբյուֆեն, Գերհարդ Ռիխտերն ու Ջուլիան Շնաբելը։ Աճուրդի կազմակերպիչներին հաջողվեց վաստակել ընդհանուր առմամբ 15 մլն 132 հազար ԱՄՆ դոլար։