Показаны сообщения с ярлыком Թանգարաններ պատկերասրահներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Թանգարաններ պատկերասրահներ. Показать все сообщения

вторник, 14 апреля 2015 г.

Կորեացի նկարիչների իլյուզիաները Մանիլայի 3D-թանգարանոմ




Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում 3D-թանգարան է բացվել: Եթե շատ թանգարններում արգելվում է ցուցադրվող նմուշներին ձեռքով դիպչել կամ նկարվել, ապա այս թանգարանը ստեղծվել է հենց մյուսներում ընդունված օրենքները շրջանցելու համար: 3D նկարներին կարելի է ձեռք տալ, նկարվել դրանց հետ, նույնիսկ դրանց մեջ… Ստորև ներկայացված նկարները նայելով գլխի կընկնեք, թե խոսքն ինչի մասին է:) Թանգարանը ստեղծողներն իրենց ունիկալ կառույցին տվել են “Art in Island” անվանումը: Ներկայիս արդեն մշակութային կառույցի տարածքում նախկինում ավտոբուսների կայարան է եղել:

Կորեայից հրավիրված 18 նկարիչներից 4 ամիս է պահանջվել թանգարանի պատերը նկարներով ու որմնանկարներով “լցնելու” համար: Ցուցադրված է 50 ինքնատիպ աշխատանք` տարբեր թեմաներով ու բովանդակությամբ: Եռաչափ աշխատանքները հիացնում են իրենց չափերով ու ռեալիստականությամբ: Դրանք ստեղծում են խորության խաբկանք: Նրանց նայելիս թվում է, թե կարող ես ինքդ հայտնվել նկարում: Հենց սա է եղել 3D-թանգարան ստեղծողների հիմնական նպատակը. Այցելուներին որոշ ժամանակով հեռացնել իրականությունից, արվեստի միջոցով տանել ցանկացած այլ վայր` հին Եգիպտոսում, ինչ-որ մի ծովի ալիքների մեջ, կոկորդիլոսի բերանում, վան Գոգի նկարում և այլն... 
Թանգարանի ողջ հավաքածուն տեսնելու ու աշխատանքների հետ նկարվելու համար այցելուներից կպահանջվի մոտ երեք ժամ: Նկարները դիտելիս չմոռանաք, որ ընդամենը տեսողական խաբկանք է, իսկ Մանիլայում լինելիս  չմոռանաք այցելել կորեացի նկարիչների կողմից ստեղծված իլյուզիաների աշխարհ:)




Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը

вторник, 9 декабря 2014 г.

Աթենքի Մայրության թանգարանը





 Քչերը գիտեն, որ Աթենքում մայրության թանգարան կա: Այն հիմնել է ազգությամբ հույն բժիշկ Քրիստոս Օիկոնոմոպուլոսն Աթենական Ակրոպոլիսի տարածքում: Նրա մայրը մահացել է հիվանդությունից, երբ ինքը դեռ փոքր է եղել: Պատրայում սովորելու տարիներին ապագա բժիշկն ապրել է մանկատան հարևանությամբ և միշտ զգացել է, թե նա ու նրա նմաններն ինչքան ունեն մոր կարիք: Թանգարանի հավաքածուն ցուցադրվում է նեոկլասիցիզմի ոճով վերանորոգված սրահում: Դրա պատերին բյուզանդական սրբանկարներ են` Տիրամոր և Քրիստոսի պատկերներով, ինչպես նաև մայրության հետ կապ ւոնեցող մի շարք այլ նկարներ: Ապակե արկղերի մեջ դրված են մանկական տարբեր առարկաներ` խաղալիքներ, հագուստներ, կենղացային իրեր և այլն: Հիմնականում հավաքածուն արտահայտում է հույն գեղջկական կնոջ առօրեական կյանքը. Երեխայի ծծակներ, շապիկներ, գլխարկներԹանգարանի ցուցասրահներից մեկը նվիրված է երեխայի ծննդին: Հույների մոտ երեխաների ծնունդը հիմնականում ընդունել են ծեր կանայք, ովքեր սեփական երեխաներ չեն ունեցել: Մու ցուցատախտակի վրա փակցված են ծննդաբերության ընթացքում օգտագործվող բժշկական միջոցները:

Թանգարանում կան ավելի քան 1200 տեսակի խաղալիքներ` տիկնիկներ, փոքրիկ կենդանիներ, զինվորիկներ: Ցուցադրված են նաև «տամատաներ»: Սրանք իրենցից ներկայացնում են մոմից կերտված երեխաների ֆիգուրներ: Դրանք պատկերում են տարբեր տարիքի ու սեռի փոքրիկների: Մոմի ու երեխաների հետ կապված Հին Հունաստանում մի ավանդույթ է եղել: Երախաների մահացության դեպքերը բավականին շատ են եղել, հատկապես գյուղերում: Երբ փոքրիկ է մահացել, հարազատները նրան հուղարկավորելից բերանում մոմից պատրաստված խաչ են դրել, որպեսզի հրեշտակները տեսնեն, որ նա մկրտված է:

Այս թանգարանի հիմնադիր Քրիստոս Օիկոնոմոպուլոսը Էլլադայի քաղաքներում, գյուղերում ու կղզիներում շատ է ճանապարհորդել: Յուրաքանչյուր վայրում նա գրի է առել կամ ձայնագրել է օրորոցային երգեր, մանկական կատակերգեր և երեխաներին վերաբերող այլ ազգային մեղեդիներ: Սրանք ևս ցուցադրված են թանգարանում:

Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը

среда, 9 июля 2014 г.

Վատ արվեստի թանգարան



Բոստոնում արդեն 20 տարի է, ինչ գործում է չստացված նկարների թանգարանը: 1993թ. Հին իրերի հավաքածու ունեցող Սքոտ Ուիլսոնը աղբանոցում պատահաբար մի նկար է տեսնում: Նա որոշում է այն հանձնել մի թանգարանի, սակայն  այն տանում է ոչ թե պատկերասրահ կամ ժամանակակից արվեստի թանգարան, այլ Վատ արվեստի թանգարան: Սակայն նման թանգարան դեռ գոյություն չուներ, և Սքոտը որոշում է հիմնել այն: Այսպես է ստեղծվում Բոստոնի Վատ արվեստի թանգարանը, որտեղ  սկզբից պահվում էր ընդամենը մեկ նկար: Այժմ թանգարանն ունի ավելի քան 600 ցուցանմուշ: Ներկայացնում ենք այնտեղ պահվուղ արվեստի գործերից մի քանիսը.
Տիրամայրը մանկան հետ
Անմեղության դիմանկար
Մայրամուտը ափին
Ջոան Քրոուֆուրդի դիմանկարը
Երկու սիրահարված ծառեր
Շիկարհերը կապույտ ֆոնին
Ընտանեկան դիմանկար. մայր և դուստր
Աստիճանների տակ ապրող Աննայի գաղտնիքները

Դե եսիմ` Գ. Ն.