Показаны сообщения с ярлыком Ռուս. արվեստ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ռուս. արվեստ. Показать все сообщения

среда, 18 февраля 2015 г.

Անդրեյ Ռուբլյով. Երրորդություն



Տրետյակովյան պատկերասրահի դահլիճներից մեկում ցուցադրվում է աշխարհի ամենահայտնի սրբանկարներից մեկը` <<Երրորդություն>>: Խոսքը Անդրեյ Ռուբլյովի նկարած սրբապատկերի մասին է, որը ստեղծել է XV դարի առաջին քառորդում: Այս հեղինակի մասին կենսագրական տեղեկություններ գրեթե հայտնի չեն: Ինչպես միջնադարյան նկարիչներից շատերը, նա ևս իր աշխատանքների տակ չի ստորագրել, սակայն արվեստաբանական լուրջ հետազոտությունները հանգում են այն եզրակացության, որ նա եղել է Սերգիևի Երրորդության վանքի վանականներից և հենց այս կառույցի համար էլ ստեղծել է իր գլուխգործոցը:
Ասում են` Սերգիևի Երրորդության վանքի քահանա Իգումեն Նիկոնը շատ էր վշտանում այն հանգամանքից, որ վանքի պատերը դատարկ են, տարածքում որմնանկարներ չկան: Նա որոշում է լուծել այս խնդիրը` իր մոտ հրավիրելով ժամանակի տաղանդավոր նկարիչներ Անդրեյ Ռուբլյովին ու Դանիել Չորնիին: Նրանք համաձայնում են եկեղեցու համար որմնանկարներ նկարել, բայց աշխատանքը չէր սահմանափակվում միայն ֆրեսկոներով, խորանի համար  մեծ թվով սրբանկարներ էին պետք:

Առաջին սրբապատկերը դառնում է հենց <<Երրորդությունը>>: Այն իր ստեղծման հենց առաջին օրից հին ռուս նկարիչների ուշադրության կենտրոնում էր: Այս ստեղծագործությունը շատերի համար է ոգեշնչման աղբյուր հանդիսացել: Շատ մեծ նկարիչներ են նկարել դրա կրկնօրինակները: Որոշ գիտնականներ կարծում են, որ  սրբանկարը Ռուբլյովը սկսել է նկարել 1410-11 թթ., երբ Ռուսաստանի վրա էին արշավել մոնղոլական զորքերը: Ըստ նրանց կարծիքի` այս նկարը փրկելու էր ռուս ժողովրդին, համախմբելու էր եկեղեցին ու իշխաններին: Գիտնականների մեկ այլ խումբ պնդում է, որ նկարը ստեղծվել է 1420-ականներին, երբ վանքում կառուցել են Երրորդության սպիտակ քարով տաճարը:

Հին կտակարանում երրորդությունը միասնության խորհուրդն ունի: Ռուբլյովը պատկերել է այն երեք հրեշտակներին, ովքեր այցելում են Աբրահամին` հայտնելու նրան բարի ավետիսը:
Հին կտակարանում պատկերված տեսարանը նկարագրված է հետևյալ կերպ.
<<Աստուած Աբրահամին երեւաց Մամբրէի կաղնու մօտ, երբ սա կէսօրին դեռ նստած էր իր վրանի դռան մօտ: 2Աբրահամը բարձրացրեց աչքերը եւ իր դիմաց տեսաւ երեք տղամարդկանց: Տեսնելով նրանց՝ նա իր վրանի դռան մօտից ընդառաջ գնաց, գլուխը խոնարհեց մինչեւ գետին ու ասաց նրանց. 3«Տէ՛ր, եթէ շնորհ գտայ քո առաջ, քո ծառային անտես մի՛ արա, 4թող մի քիչ ջուր բերեն, լուան ձեր ոտքերը, ապա հովացէ՛ք ծառի տակ: 5Հաց բերեմ, կերէ՛ք եւ ապա գնացէ՛ք ձեր ճանապարհով, որովհետեւ ձեր ծառայի մօտ գալու համար շեղեցիք ձեր ճանապարհը»: Նրանք պատասխանեցին. «Արա՛ այնպէս, ինչպէս ասացիր»: 6Աբրահամն շտապեց դէպի վրանը՝ Սառայի մօտ, եւ ասաց նրան. «Շտապի՛ր, երեք գրիւ ընտիր ալիւր հունցի՛ր ու նկանակ պատրաստի՛ր»: 7Աբրահամը գնաց դէպինախիր, վերցրեց մի մատղաշ, լաւ հորթ, տուեց ծառային ու շտապեցրեց, որ կերակուր պատրաստի: 8Նա վերցրեց կարագ, կաթ ու հորթի մսից պատրաստուած կերակուրը եւ դրեց նրանց առաջ: Նրանք կերան, իսկ ինքը  կանգնած մնաց նրանց առաջ, ծառի տակ: 9Նրանք հարցրին. «Ու՞ր է քո կին Սառան»: Նա պատասխանեց. «Վրանում է»: 10Նրանցից մէկն ասաց. «Ես եկող տարի նոյն այս օրերին կը գամ քեզ մօտ եւ քո կին Սառան որդի կունենայ»: Սառան ականջ էր դնում վրանի դռանը՝ նրա ետեւում կանգնած: 11Աբրահամն ու Սառան ծերացել էին, նրանց տարիքն առաջացել էր, եւ Սառան կորցրել էր ծննդաբերելու յատկութիւնը: 12Ծիծաղեց Սառան իր մտքում եւ ասաց. «Այն, ինչ մինչեւ այժմ չկարողացայ անել, հիմա՞ պիտի կարողանամ: Իսկ իմ ամուսինն էլ ծերացել է»: 13Տէրն ասաց Աբրահամին. «Այդ ինչո՞ւ է ծիծաղում Սառան իր մտքում եւ ասում, թէ՝  Իրօ՞ք կը ծնեմ, չէ՞ որ ես պառաւել եմ”: 14Մի՞թէ Աստծու համար անկարելի բան կայ: Եկող տարի այս ժամանակ՝ այս օրերին ես կը վերադառնամ քեզ մօտ, եւ Սառան որդի կունենայ»: 15Ժխտեց Սառան՝ ասելով. «Ես չծիծաղեցի»: Նա վախեցել էր: Տէրը ասաց. «Ո՛չ, այդպէս չէ, ծիծաղեցիր»>>:
Ըստ աստվածաբանական պատկերացումների` հրեշտակները խորհրդանշում են միասնություն ու համաձայնություն: Ռուբլյովը կատարյալ կերպով ի ցույց է դնում նրանց մեջ եղած անքակտելի միասնությունը: Սակայն, նա չի պատկերում ոչ Աբրահամին, ոչ էլ Սառային: Եվ որքան երկար ենք նայում այս նկարին, այնքան ընկղմվում ենք նրա անիրական հանգստության մեջ: Ռուբլյովի պատկերած միստիկ միջավայրն իր ոգեղենությամբ, գույներով, սիմվոլիկայով դիտողին անսովոր հոգևոր հանգստություն է բերում:
Նկարի կոմպոզիցիան առաջին հայացքից պարզ է թվում: Սեղանի շուրջ նստած են երեք հրեշտակներ: Մեծ դեր ունի սեղանի կենտրոնում դրված գավաթը: Պատճառը թերևս այն է, որ քրիստոնեության մեջ ևս այն մեծ նշանակություն ունի: Սա հայտնի է որպես <<կյանքի գավաթ>>, <<իմաստության գավաթ>>, <<անմահության հեղուկի գավաթ>>: Միջնադարում քրիստոնեական պատկերացումների վրա հենվելով` ի հայտ է գալիս դրա գեղարվեստական անվանումը` << Чаша Грааля>>, որից վերջին ընթրիքի ժամանակ գինի են խմում Քրիստոսն ու իր աշակերտները: /http://deesim.blogspot.com/2013/11/blog-post_6.html/
Ռուբլյովի նկարում բաժակը սովորական է` ապագա կյանքի խորհրդանիշ: Նրա շուրջ նստած հրեշտակները խոնարհ, հեզ հայացքներով նայում են տարբեր ուղղություններով: Հետաքրքիր է նրանց զգեստների ձևավորումը, գույները: Նկարում չկա ոչ մի շարժում, ամեն ինչ հանգիստ է, խաղաղ, ասես ոչ աշխարհիկ: Հրեշտակներից յուրաքանչյուրի թիկունքում պատկերված է իր խորհրդանիշը: Դրանք երեքը միասին վերցված կազմում են սրբապատկերի հետևի ֆոնը: Կենտրոնում պատկերված է ծառ, որը ոչ միայն Մամբրեի կաղնին է, որի մոտ հրեշտակները  հանդիպում են Աբրահամին, այլև ունի կենաց ծառի, հարատևության ծառի խորհուրդը: Առաջին հրեշտակի հետևում կառույցներ, ավելի շուտ, շքեղ պալատներ են նկարված: Մանրանկարչության, սրբանկարչության, ինչպես նաև գեղանկարչության մեջ այս մոտիվը հաճախ է հանդիպում: Այն խորհրդանշում է հանգիստ, ուրախ կյանքը` առանց դժվարությունների ու փորձությունների: Երրորդ հրեշտակի թիկունքում մեծ սարն է` երկնայինի հին սիմվոլը: Հին և Նոր կտակարանում սարը մեծ հավատքի, Աստծո վայրի խորհրդանիշ է: Այս պատճառով էլ դրա վրա են տեղի ունենում նշանակալի գործողությունները: Սինա լեռան վրա է Աստված Մովսեսին տալիս 10 պատվիրանները, Քրիստոսի փոխակերպումը տեղի է ունենում Թաբոր լեռան վրա և այլն…
Բացի վերը նշված վարլածներից <<Երրոդություն>> նկարի ստեղծման շուրջ այլ ստույգ տեղեկություններ չկան: Ուստի նույնիսկ XX դարասկզբին ուսումնասիրողները նոր խոսք ասել չկարողացան և սահմանափակվեցին արդեն ասված վարկածները ներկայացանելով: Մինչ օրս շարունակում են վիճել այն հարցի շուրջ, թե արդյո՞ք <<Երրորդությունը>> նկարվել է Սերգիևյան վանքի համար և հենց Ռուբլյովի կողմից, թե՞ պատկերն այստեղ է բերվել ավելի ուշ: Պատմաբան Վ. Ա. Պլուգինը ենթադրում է, որ սրբանկարն այս վանքում հայտնվել է միայն Իվան Ահեղի օրոք` որպես նվիրաբերություն, ևս երկու այլ սրբապատկերների հետ: Սակայն, եթե նկարն այստեղ է բերվել Իվան Ահեղի օրոք, ապա որտե՞ղ է այն պահվել մինչ այստեղ հայտնվելը` շուրջ 150 տարի: Նույն պատմաբանը գտնում է, որ նկարը 1540-ականներին բերվել է Մոսկովյան Կրեմլ այն ժամանակ, երբ այստեղ են հավաքել Ռուսաստանի տարբեր քաղաքներում ստեղծված սրբանկարները: Սակայն 1547թ. հրդեհից Կրեմլի մեծ մասը այրվում է, այդ թվում և եկեղեցին, որտեղ հնարավոր է, որ գտնվել է <<Երրորդությունը>>: Ուստի սա ևս  պարզապես վարկած է: Ըստ Պլուգինի` նկարը Սերգիևի վանական համալիր է բերվել 1564թ.:
Շուրջ 600 տարիների գոյության ընթացքում սրբապատկերը մի քանի անգամ վերականգնվել է: Դեռևս ուշ միջնադարում այն պատել է տարբեր գույնի նյութերով, օլիֆով, սակայն 1910-ական թվականներին սրբապատկերը լուրջ մասնագետների կողմից ենթարկվել  է ռեստավրացիայի: Հեռացվել են դրա վրա գտնվող այլ նյութերը և նկարը դարձել է այնպես, ինչպես այն ստեղծել է Ռուբլյովը: Այս աշխատանքներից հետո սրբապատկերը դրվել է մյուս բոլոր պահպանված նկարների կողքին, իսկ այժմ գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում: Նրա փոխարեն Սերգիևյան վանքում դրված է Բարանովի կողմից նկարված նույն նկարի կրկնօրինակը:

Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը

среда, 4 февраля 2015 г.

Միխայիլ Վրուբել /1856-1910թթ./

 XIX դարավերջի և XX դարասկզբի  յուրահատուկ, ինքնատիպ նկարիչ Միխայիլ Վրուբելը, ով ինքնուս էր, վարպետորեն դրսևորել է իրեն մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության և այլ բնագավառներում:
Միխայիլ Ալեքսանդրի Վրուբելը ծնվել է 1856 թվականի մարտի 17-ին Օմսկում: Նրա մայրը մահացել է, երբ ինքն ընդամենը 3 տարեկան էր: նկարչի ընտանիքը հաճախ էր մի քաղաքից մյուսը տեղափոխվում: 5-6 տարեկան հասակից փոքրիկ Վրուբելը սկսում է նկարել և 8 տարեկանում, երբ նրանք Պետերբուրգում էին, Վրուբելի հայրը տանում է նկարչական դպրոց: Իսկ մյուս տարի, երբ նրանց ընտանիքը տեղափոխվում է Սարատով, Վրուբելի համար նկարչության ուսուցիչ են վարձում:
Մի անգամ Սարատով էին բերել ՄիքելանջելլոյիԱհեղ Դատաստանըորմնանկարի կրկնօրինակը,- պատմում է Վրուբելի քույրը` Աննան,- հայրս, իմանալով այդ մասին, տարավ եղբորս որմնանանկարը տեսնելու: Եղբայրս պնդում էր կրկին ու կրկին գնալ որմնանկարը նայելու, և մի օր էլ  կրկնօրինակեց այն` իր բոլոր մանրամասներով”:
Ուսման տարիները Վրուբելը մեծ մասամբ անցկացնում է Օդեսսայում: Նրա քրոջ հավաստմամբ մենք տեղեկանում ենք, որ Վրուբելը այդ տարիներին զբաղված էր Անտիկ և Միջնադարյան պատմությունների ուսումնասիրություններով, միաժամանակ նա սովորում էր լատիներեն, կարդում էր Օվիդիոսի, Հորացիոսի և այլոց ստեղծագործությունները:

1874 թվականին Վրուբելը ընդունվում է Պետերբուրգի ինստիտուտ, որտեղ ևս շարունակում է նկարել: Այս ժամանակաշրջանից հայտնի են նրա մի քանի նկարները` “ Վրուբելը իր դասընկեր Վալուևի հետ  (1877թ.), “Մարգարիտա”(1877 թ.) որը ԳյոթեիՖաուստըպիեսի նկարազարդում էր: Բայց միայն վերջին կուրսերում է նկարիչը սկսում ստաբիլ հաճախել նկարչության դասընթացների: Նրա ուսուցինչն էր` Պ. Չիստյակովը: Ամեն ինչ կրկին դադարում է, երբ Միխայիլը սկսում է զինվորական ծառայությունը: Եվ վերջապես 1800թ. Վրուբելը դառնում է Նկարչական ակադեմիայի ուսանող: Մեծ երախտագիտությամբ է խոսում Վրուբելը իր ուսուցիչ Չեստյակովի մասին. “Երբ ես սկսեցի սովորել նրա մոտ, ինձ շատ  դուր եկան նրա հայացքները, որոնք  հատուկ էին նաև ինձ, և որոնք ես ունեի ինձ շրջապատող աշխարհի հանդեպ”,- ասում է նկարիչը, և նաև նշում, որ անդադար ցանկություն ուներ շփվելու իր ուսուցչի հետ,  որպեսզի վերցներ նրանից խորհուրդներ և լսեր ուսուցչի քննադատությունները:
Ակադեմիայի տարիներին Վրուբելը շատ է ինքնուրույն աշխատում: Նա  սիրում էր աշխատել ջրաներկով: Վրուբելը շատ է փորձեր կատարել ներկերի հետ, այդ պատճառով էլ նրա կտավների մեծ մասը քայքայվել է, բայց այն ինչ պահպանվել է նկարչի ժառանգությունից, շատ լավ պատկերացում է տալիս նրա հանճարի մասին: Նրա աշխատասիրությունը ապշեցուցիչ է, միայն մի գիշերվա ընթացքում նկարիչը ստեղծում է 100 ֆիգուրից բաղկացած կոմպոզիցիա` “Օրփեոսը դժոխքումվերնագրով:
Միխայիլը շատ մտերիմ էր իր երկու համակուրսեցիների` Վալենտին Սերովի և նրա եղբոր` Դերվիզի հետ:
Յասամաններ
Դեռևս իր վաղ շրջանի աշխատանքներում զգացվում է Վրուբելի յուրօրինակ ոճը, որը նրան առանձնացնում է ակադեմիական մյուս նկարիչների շարքերից: Վրուբելը իր յուրահատուկ  մեթոդներով, ստեղծել է մի շարք Աստվածաշնչյան տեսարանների պատկերներ` “Մուտք դեպքի տաճար” (1882թ): Նա ստեղծում էր նաև դիմանկարներ, որոնցում վարպետորեն փոխանցում էր բնորդի զգացողություններն ու տրամադրությունը: 1884թ. Վրուբելը թողեց ակադեմիան: Նա ընդունեց Վ.Պրախովի հրավերը` գնալ Կիև և գլխավորել հին Կիրիլովյան եկեղեցու որմնանկարների ռեստավրացիոն աշխատանքները: Խոսքը գնում էր ոչ միայն հների վերականգնման, այլ նաև նոր որմնանկարների ստեղծման մասին: Նկարիչը 1844թ. Վենեցիայում ծանոթացել էր բազմաթիվ որմնանկարների հետ և գիտեր դրանց հետ աշխատելու ձևերը, ինչը նրան շատ օգնեց այս աշխատանքում:.
Նստած դևը
Ավաղ, Վլադիմիրյան տաճարում 1887թ. Վրուբելի կողմից ստեղծված որմնանկարները մեծ արձագանք չստացան, քանի որ նկարիչը խախտել էր եկեղեցական կանոնները` ստեղծելով ազատ կոմպոզիցիաներ, պահպանելով միայն թեման: Նկարչի որմնանկարներում կիրառած կոմպոզիցիոն ձևերը հետագայում տեղափոխվեցին նրա հաստոցային գեղանկարչության մեջ:
1890-ականներին Վրուբելին հիմնականում գրավում էր Սատանայի և չարի թեման: Դեռևս  1885թ. Վենետիկից վերադառնալուց հետո Վրուբելը հորը այսպես էր նկարագրել իրԴևին”, “Ոգի, որ այդքան էլ չար չէ, ինչքան տանջվում և տառապում է, բայց,  այնուամենայնիվ, շատ հզոր է և հպարտ”:
Իր առաջին այսպես կոչվածԴևիննկարիչը ցույց տվեց Մոսկվայում, ուր նա տեղափոխվել էր 1889թ.: “Պատանի տիտանը պատկերված է մայրամուտի շողերի ներքո: Նրա գեղեցիկ և ուժեղ մարմինը կարծես չի տեղավորվում կտավում, ձեռքերը լարված և ծալված են, դեմքը զգացմունքներով լի, աչքերում անսահման վիշտ”, – այսպես է նկարագրում  նկարը Ն.Ա Ֆեդորովան:.  1899թ.  նկարիչը ստեղծում էԹռչող դևին”, որը հիշեցնում է Բլոկի հետևյալ խոսքերը` “Թռչում ենք, թռչում, կուտակվող մթության անսահամնության մեջ”, բայց Վրուբելը չի ավարտում այս աշխատանքը, այլ նոր եռանդով սկսում է աշխատել մեկ այլԴևիկերպարի վրա, որը ստանում էՊարտված դևանվանումը (1902թ.): Այս վերջին աշխատանքի թեման ողբերգական կործանումն է: Դևը ընկել է երկնքից, քարքարոտ ժայռերի վրա, որոնք հավերժ ծածկված են ձյունով և սառույցով, թեթև լուսավորված մայրամուտի վերջին շողերով: Ջարդված են դևի ձեռքերը, գլուխը կարծես առանձնացած լինի մարմնից, բայց աչքերում չի մարում բողոքի և պայքարի կրակը:
Թռչող դևը
Պարտված դևըշատ է տարբերվում Վրուբելի առաջինԴևիցևկերպարով, ևկատարման տեխնիկայով: Այստեղ չկա առաջինի բազմերանգությունը, վառ գունավոր հատվածները: “Պարտված դևըկտավում  միայն սառը երանգներ են, որոնք փոխանցում են մռայլ և լարված իրավիճակ, անգամ այն հատվածներում որտեղ  նկարիչը օգտագործել է տաք գույներ` դեղին, կարմիր` նունպես միախառնված են մոխրագույնի երանգների հետ:
1889թ. Վրուբելը գնում է Մոսկվա, այստեղ սկսվում է նրա գործունեության ամենավառ շրջանը: Նկարիչը ստանում է բազմաթիվ դեկորատիվ պաննոների պատվերներ, որոնցից մեկը` “Վենետիկը” (1893թ.), որը Իտալիա կատարած նոր ուղևորության տպավորությունների արդյունքն էր: Խորը հոգեբական բնույթ ունի 1895 թվականին ստեղծվածԳուշակ կինըաշխատանքը: Վարդագույն գորգի և կտորների երանգների մեջ պատկերված է մի կին, որի վառվող հայացքը ուղղված է դեպի դիտորդը. այնպիսի տպավորություն է կարծես նրա առջև բացվել է սոսկալի ապագան:
Այս շրջանում Վրուբելը շատ էր աշխատում դիմանկարների վրա: Դրանցում նա արտահայտում էր իր կերպարների, հերոսների հոգու ամենախորը հատվածները, նրանց ամենագաղտնի և թանկ զգացմունքներն ու մտքերը: Նրա բնորդների շրջանը փոքր էր, նկարիչը հիմնականում նկարում էր իր ծանոթներին և հարազատներին: Դիմանկարների փայլուն օրինակներ են Արցիբուշեվայի, Մամոնտովայի և այլոց դիմանկարները:
Վրուբելը անչափ սիրում էր երաժշտությունը: 1890-ականների վերջում նա սկսում է աշխատել թատրոնում: Կատարում է նկարազարդումներ հետևյալ օպերաների համար` “Թագավորական Հարսնացու”, “Մոցարտ և Սոլիերի”, “Արքայազն Սալթանի մասին հեքիաթըև այլն: Սրանցում գլխավոր դերը կատարում էր տաղանդավոր երգչուհի Նադեժդա Իվանովնա Զաբելը, ով հետագայում դարձավ Վրուբելի կինը: Եվ հետագայում Վրուբելն ասելու է, որ եթե նա իրեն մերժեր, ապա ինքը ինքնասպան կլիներ: 1896թ. հուլիսի 28-ին Շվեյցարիայում տեղի ունեցավ Զաբելի և Վրուբելի ամուսնությունը: Երջանիկ նորահարսը գրել է քրոջը` “Միխայիլի մեջ ես ամեն օր գտնում եմ նոր արժանիքներ, առաջին հերթին նա շատ քաղաքավարի և բարի է, բացի այդ, ինձ նրա հետ միշտ հաճելի է և ուրախ, միասին մենք շատ բաների կհասնենք”:
Պան
Վրուբելի աշխատանքների մասին հետաքրքիր է արտահայտվում 20-րդ դարի քննադատ Մ. Ալպատովը: “Վրուբելի աշխատանքներում կան այնպիսինները, որոնցում նա հատկապես աչքի է ընկնում որպես պատմող, այդպիսին է օրինակ նրաԳիշերին” (1900թ.) նկարը: Ծաղկած մարգագետնում` խավարի մեջ, երևում են ձիերը, որոնց պահապանը մերկ սատիրն է: Յուրահատուկ աշխատանք է նաևՊանը” (1899թ. ): Նա մի ծերունի է` սրինգը ձեռքին, գիշերային բնանկարում պատկերված:
Նկարչի գլուխգործոցներից է Կարապ արքայադուստր” (1900թ.) աշխատանքը: Խոշոր աչքերով, սևահեր կինը կանգնած է սադափե պատյանի մեջ`  կարապի թևերով, լուսավորված սառը երանգներով”: “Եղրևանի” (1900թ.) կտավում Վրուբելը շատ գեղեցիկ է ստեղծել ոչ միայն փարթամ ծաղիկների թուփը, այլ նաև դրա առջև գիշերվա խավարում կանգնած աղջկա ներաշխարհը:
Արքայադուստր կարապը
1901թ. ամռանը ծնվում է Վրուբելի առաջնեկը` Սավոչկան: Նա ի ծնե հիվանդ էր, և երկու տարի անց մահանում է:Եվ հենց սա է պատճառը որ Վրուբելի մոտ սկսեց առաջանալ հոգեկան հիվանդություն, սակայն դա չէր խանգարում նկարչին աշխատել: Վրուբելին  բուժող բժիշկը գրում է,-“ Նա բնության կողմից ստեղծված էր որպես շատ զգացմունքային մարդ, նա իր ողջ էությամբ նկարիչ էր: Վրուբելը միշտ նկարում էր, կարելի է ասել անդադար: Արվեստը նրա համար այնքան կարևոր էր, որքան օդը: Քանի դեռ ապրում է մարդը, նա շնչում է, քանի դեռ ապրում է Վրուբելը` նա ստեղծագործում է…”:
Իր կյանքի վերջին տարիներին Վրուբելը ստեղծում է իր ամենանուրբ և զգացմունքային դիմանկարը` “Ն. Ի. Զաբելի դիմանկարը սոճիների ֆոնին” (1904թ.): Ստեղծում է նաև իր ինքնադիմանկարները, նկարում է Վալերի Բրյուսովին, ում դիմանկարը, սակայն, մնում է անավարտ, որովհետև Վրուբելի հետ դժբախտություն է պատահումնա կուրանում է
Միխայիլ Ալեքսանդրովիչ Վրուբելը մահանում է 1910թ. ապրիլի 14 ին: Պոետ Ալեքսանդր Բլոկը նրա գերեզմանին կանգնած ասել է` “Վրուբելը մեզ մոտ եկավ որպես ավետաբեր: Նա մեզ թողեց իրԴևերին”` բացահայտելով տանջանքը, պայքարը և մարդկային այնպիսի զգացմունքներ, որոնք բացահայտվում էն դարը մեկ”:

Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը