вторник, 29 июля 2014 г.

Աստվածաշունչը կերպարվեստում. Քրիստոսը Մարիամի և Մարթայի տանը




«Դե եսիմ…»-ը շարունակում է իր ընթերցողին ներկայացնել կերպարվեստի այն գործերը, որոնք արված են Ատվածաշնչյան թեմաներով: Հերթը Մարիամ և Մարթա քույրերին է, որոնց տուն այցելում է Քրիստոսը: Նրանց եղբայր Ղազարոսը, որը մահանում և հարություն է առնում, ևս իր տեղն ունի կերպարվեստի Աստվածաշնչյան տեսարաններում, սակայն դրան կանդրադառնանք բլոգի հաջորդ հրապարակումներում: Քրիստոսի այցելությունը Մարթայի և Մարիամի տուն նկարագրում է Ղուկաս ավետարանիչը: Նոր Կտակարանում ասվում է հետևյալը.
«Եւ մինչ նրանք գալիս էին, Յիսուս մտաւ մի գիւղ, եւ Մարթա անունով մի կին նրան ընդունեց իր տան մէջ։ Եւ սա մի քոյր ունէր, որի անունը Մարիամ էր, որ եկաւ նստեց Տիրոջ ոտքերի առաջ եւ լսում էր նրա խօսքերը։ Իսկ Մարթան, որ զբաղուած էր տնային շատ գործերով, եկաւ կանգնեց նրա մօտ եւ ասաց. «Տէ՛ր, քեզ փոյթ չէ՞, որ քոյրս ինձ մենակ է թողել ծառայութեան գործի մէջ. արդ, ասա՛ դրան, որ օգնի ինձ»։ Յիսուս պատասխանեց ու ասաց. «Մարթա՛, Մարթա՛, դու հոգս ես անում եւ շատ բաներով ես զբաղուած, բայց այստեղ քիչ բան է պէտք. Մարիամը ընտրել է լաւ մասը, որ նրանից չպիտի վերցուի»։

Աստվածաշնչյան այս թեման կերպարվեստում, ինչպես նաև Կտակարանում մյուս առակների ու պատումների համեմատ մնում է փոքր-ինչ անտեսված, մինչդեռ այն ունի իր մեծ խորհուրդը: Արվեստում այս թեման հետաքրքրել էատրբեր ոճերի ու ժանրերի նկարիչների: Տեսարանը պատկերել են Տինտորետտոն, Վերմեեր Դելֆացին, Վասիլի Պոլենովը, նույնիսկ Ռուբենսն ու Վելասկեսը: Ձեզ ենք ներկայացնում այս թեմայով արված մի քանի ստեղծագործություններ.

Ադոլֆ Զիմերման
Հարոլդ Քոփինգ
Հենրիխ Սամիրադսկի
Վասիլի Պոլենով
Պիտեր Պաուլ Ռուբենս
Դիեգո Վելասկես
Յան Վերմեեր
Յակոբո Տինտորետտո
Դե եսիմ` Գ. Ն.

Ֆոբիաներն ու վայելքները` ձեռքերի միջոցով



Լյուդվիգ Վիտգենշտեյնի փիլիսոփայությամբ ոգևորված` նկարիչ Բաբք Հուսեյնին ստեղծել է նկարների շարք, որտեղ մարդկանց ձեռքերը կառավարում են իրենց տերերին: <<Օ՜ ձեռքեր>> շարքը մարդկանց ձեռքերը ներկայացնում է որպես կրքերի, ֆոբիաների, վախերի և ցանկությունների սիմվոլներ: Յուրաքանչյուր վայելք, ինչպես նաև ֆոբիա, կախված է հենց մեզանից: Այդ իսկ պատճառով էլ նկարչի պատկերած ձեռքերը ամեն դեպքում մարմինների վրա են` ուղղակի ոչ սովորական տեղում: Դրանք բերանում են, կոկորդում, աչքերի փոխարեն, ուսերին և այլն: Դիտեք ինքներդ…





 
























Նյութը պարաստեց Արև Ալեքսանյանը

воскресенье, 27 июля 2014 г.

Հին կտակարանի դրվագները արվեստում



Բլոգի նախորդ հրապարակումներում արդեն անդրադարձել ենք հայ և համաշխարհային արվեստում առկա Աստվածաշնչյան թեմաներով այն ստեղծագործություններին, որոնց մեջ պատկերված են Նոր կտակարանի դրվագները: Այժմ ներկայացնում ենք արվեստի գործեր, որոնցում Հին կտակարանի սյուժեներն են: Սրանք հիմնականում ստեղծվել են Վերածննդի դարաշրջանում, ընդգրկում են ինչպես եվրոպական, այնպես էլ հյուսիսային Վերածնունդը, սակայն, ի տարբերություն Նոր կտակարանի թեմաների, սրանք այնքան էլ շատ չեն կերպարվեստում: Մեծ թիվ են կազմում Ադամին ու Եվային պատկերող տեսարանները, որոնցով հիմնականում զարդարում էին խորանները: Հին կտակարանի թեմաներին անդրադարձ է կատարել մեծ նկարիչ Տիցիան Վեչելիոն: Նա նկարագրում է նույնիսկ Կայենի և Աբելի վեճը, Եվայի` խնձորի կծելու տեսարանը, Գողիաթի ու Դավիթի մենամարտը և այլ սյուժեներ: Վերջինիս անդրադարձել են հիմնականում քանդակագործները: Սրանց թվում է  Միքելանջելոյի գլուխգործոցը` Դավթի քանդակը, Վերոկիոյի Դավիթը և այլն: Մինչդեռ շատ ստեղծագործողներ Հին կտակարանից վերցված թեմաներով ունեն ընդամենը մեկ-երկու ստեղծագործություն: Ձեզ ենք ներկայացնում Հին կտակարանի աստվածաշնչյան թեմաներով մի քանի արվեստի գործեր.
Միքելանջելո-Ադամի արարումը
Լուկաս Կրանախ-Ադամն ու Եվան
Միքելանջելո-Դրախտից վտարումը
Տիցիան-Կայենն ու Աբելը
Տիցիան-Մարդկության անկումը
Մազաչչո-Դրախտից վտարումը
Պիտեր Բրեյգել-Բաբելոնյան աշտարակը
Տիցիան-Դավիթն ու Գողիաթը

Միքելանջելո-Դավիթ /նախքան մենամարտը/
Բերնինի-Դավիթ /մենամարտի ընթացքում/
    




Դոնաթելլո-Դավիթ /մենամարտից հետո/

Վերոկիո-Դավիթ/մենամարտից հետո/
Լուի Բուլոն-Սողոմոնի դատը

Պիտեր Պաուլ Ռուբենս-Մանանայի հավաքումը անապատում

Նիկոլլա Պուսսեն-Մանանայի հավաքումը անապատում
Պիտեր Լաստման-Աբրահամը գնում է Քանանի երկիր

Անդրեյ Ռուբլյով-Սուրբ երրորդություն
Ալեքսանդր Իվանով-3 օտարականները Աբրահամին հայտնում են Իսահակի ծննդյան լուրը


Մարկ Շագալ-Իսահակի զոհաբերությունը

Կարավաջո-Իսահակի զոհաբերությունը

Պաուլո Վերոնեզե-Մովսեսի հայտնաբերումը
Ռեմբրանդտ-Իսահակի զոհաբերությունը
Ուիլիամ Հոգարդ-Մովսեսը փարավոնի դստրերի դիմաց
Միքելանջելո- Մովսես
Ռենի Գվիդո-Մովսեսը` պատվիրանները ձեռքին

Դե եսիմ` Գ. Ն.