четверг, 24 июля 2014 г.

Սբ. Պետրոսի տաճարը

Հավերժական քաղաքում` Հռոմում է գտնվում Հռոմի Սուրբ Պետրոս տաճարը, որը հանդիսանում է Վատիկանի ամենամեծ շենքը և մինչև վերջերս համարվում էր աշխարհի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին: Պատմությունն ասում է, որ այժմյան եկեղեցու փոխարեն նախկինում կրկես է եղել, որտեղ դեռ Ներոնի օրոք մահապատժի էին ենթարկում քրիստոնյաներին: 67 թվականի դատավճռից հետո այստեղ է բերվում նաև Պետրոս առաքյալը, ով խնդրում է որպեսզի իրեն խաչեն գլխիվայրՍուրբ Կլիմենտը` այդ ժամանակվա Հռոմի եպիսկոպոսը, Պետրոս առաքյալի հավատարիմ աշակերտների հետ հանում է նրա դին և թաղում մոտակայքում գտնվող բլրի վրա: 326 թվականին Կոստանդին կայսրը հրամայում է այդ տեղում բազիլիկ կառուցել` ի հիշատակ Պետրոսի: Եկեղեցին նրա անունով էլ կոչվում է` Հռոմի Սուրբ Պետրոսի տաճար...
Սբ. Պետրոսի տաճարը
Սրանից հետո` 1452 թվականին, Հռոմի պապ Նիկոլայ V-ը որոշում է այստեղ ավելի շքեղ տաճար կառուցել, բայց նրա մահվան պատճառով կառուցողական աշխատանքները դադարեցվում են, և միայն 1506 թվականին Հռոմի պապ Հուլիոս II–ը հանձնարարում է հռչակավոր ճարտարապետ Բրամանտեին սկսել տաճարի կառուցման աշխատանքերը: Ըստ Բրամանտեի նախագծի ` տաճարի հատակագիծը հունական հավասարաթև խաչի և քառակուսու զուգորդում էր: Բրամանտեի մահից հետո աշխատանքները շարունակում է Ռաֆայել Սանտին, ով հունական հավասարաթև խաչը փոխարինում է լատինական երկարաձգված խաչով: 
Ռաֆայելից հետո կառուցողական աշխատանքները գլխավորում է Միքելանջելո Բոունարոտտին, ով, սակայն, մահվան պատճառով չի կարողանում իր մտահղացումը ավարտին հասցնել:
Տաճարը հակառակ կողմից
Ճարտարապետներ Ջակոմո դելլա Պորտան և Դոմենիկո Ֆոնտանան Միքելանջելոյի տված նախագծի համաձայն ավարտին հասցրին շինարարական աշխատանքները, և ահա 1626 թվականի նոյեմբերի 18 ին Հռոմի պապ Ուրբան VIII-ը օծեց տաճարըՏարիներ անց տաճարի առջևի տարածությունը կազմակերպեց ճարտարապետ Բերնինին: Նա կառույցը երկու կողմից առավ օվալաձև սյունաշարքերի մեջ, իսկ կենտրոնում կանգնեցրեց մի եգիպտական օբելիսկ, որի դիրքը պատահական չէր: Այցելուն, հայտնվելով, Սբ. Պետրոսի տաճարի տարածքում, ստիպված էր շրջանցել օբելիսկը և բավականին երկար տարածություն անցնել եկեղեցու մուտքին հասնելու համար: Քանի որ կանգնեցված օբելիսկը թույլ չէր տալիս ուղիղ քայլել դեպի տաճար. հարկավոր էր անպայման շրջանցել այն: Ինչ վերաբերում է սյուներին, ապա դրանց մեջ եղած հեռավորությունները, նույնիսկ սյուների երկարությունները չափերով տարբեր են: Սա ստեղծում է հետաքրքիր տեսողական խաբկանք, սակայն դիտողը այն նկատել չի կարող: Սյունաշարքն ունի բանալու տեսք, ինչը, բնականաբար, ևս պատահական չէր...Հիսուսը Պետրոսին էր տվել քրիստոնեական եկեղեցու բանալին...
Տաճարի խորանում բացվեց փոքրիկ պատուհան, որի շնորհիվ հավատացյալները կարող էին նայել դեպի Սուրբ Պետրոսի` դարեր շարունակ այդդեղ գտնվող գերեզմանին: Նույն տեղում 1940 թվականի պեղումներից հայտաբերված պատկերներն ու արձանագրությունները ևս վկայում են այդ մասին:
Բանալու տեսքով սյունաշարը
Մինչև 1990 թվականին Աֆրիկայի Կոտ դե Իվուար քաղաքում Յամուսուկրո տաճարի կառուցումը Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարը ամենամեծ քրիստոնեական տաճարն էր, որի չափսերն ուղղակի ապշեցուցիչ են: Այն զբաղեցնում է 22067 մետր քառակուսի տարածք: Տաճարի բարձրությունը` 198 մետր է, իսկ ընդհանուր երկարությունը` 211.5 մետր: Տաճարի մուտքի մոտ վեր են խոյանում առաքյալներ Պետրոսի և Պողոսի քանդակները: Պետրոսը ձեռքերում բռնել է երկնային թագավորության բանալիները, որոնք ստացել է Աստծուց: Դեպի տաճար են տանում 5 դռներ, որոնցից վերջինը աջ կողմիցսուրբէ: Դրա առջև գտնվում է բետոնի մեջ պահված է Սուրբ դռան բանալին: Ամեն 25 տարին մեկ` Սուրբ Ծնունդի նախօրեին, բետոնը ջարդվում է և Հռոմի պապը, բացելով դուռը, խաչը ձեռքին առաջինը մտնում է ներս:
Դարեր շարունակ Սուրբ Պետրոսի տաճարի կառուցման վրա աշխատել են բազմաթիվ հանճարեղ արվեստագետներ, ովքեր էլ ստեղծել են տաճարի պատերը զարդարող խճանկարները: Այստեղ է գտնվում նաև Միքելանջելոյի հանճարեղՊիետտաքանդակը: Իսկ տաճարի գմբեթը համաշխարհային ճարտարապետության անգերազանցելի նմուշներից մեկն է , այն ամենամեծն է աշխարհում, դրա տրամագիծը 42 մետր է: Դեպի գմբեթ են տանում վերելակը և աստիճանները, որի կողքերում գտնվող պատերին այն մարդկանց ստորագրություններն են, ովքեր մկրտվել են տաճարում: Հասնելով գմբեթին` դիտորդի առջև բացվում է հավերժական քաղաքի հիասքանչ տեսարանը: Գմբեթի վրա տեղակայված են Հիսուս Քրիստոսի, Հովհաննես Մկրտչի և 11 ռաքյալների (բացի Պետրոսից) 12 մետրանոց քանդակները:
Տաճարի ներսի մատուռներում գտնվում եմ Հռոմի պապերի և այլ սուրբ մարդկանց դամբարանները: Սրանից նշանավոր է Հռոմի պապ Գրիգոր XIV-ի դամբարանը, որը ամբողջությամբ դատարկ է` առանց շքեղ զարդարանքների:
Շինության ինտերիերը
Ըստ ավանդության, երբ Գրիգոր XIV-ը հիվանդանում է, բժիշկները փորձում են նրան բուժել ոսկուց և թանկարժեք քարերից հալեցրած հեղուկով, որը սակայն չի օգնում պապին և նա մահանում է, իսկ գանձարանը մնում է դատարկ: Տաճարի սրահներից մեկում գտնվում է մարմարե գրատախտակը, որի վրա գրված են տաճարում թաղված բոլոր մարդկանց անունները` սկսած առաջին առաքյալ Պետրոսից: Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարը Քրիստոսի հետևյալ խորհրդավոր խոսքերի մնավորումն է ` ”Դու կաս Պետրոս, և ես այս քարի վրա կկառուցեմ իմ տաճարը”… Եկեղեցին մինչ օրս մնում է յուրահատուկ ինչպես իր ճարտարապետական տարրերով, հորինվածքով, այնպես էլ ինտերիերի զարդարվեստով... 

Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը

Комментариев нет:

Отправить комментарий