суббота, 3 мая 2014 г.

Ալեքսանդր Դյումա..Կոմս Մոնտե-Քրիստո

Երջանկությունը կուրացնում է մարդուն ավելի, քան հպարտությունը…

Փիլիսոփայությունը չեն սովորում: Փիլիսոփայությունը ձեռք բերած գիտելիքների և այդ գիտելիքները կիրառող բարձր ամպն է, որի վրա Քրիստոսը ոտք դրեց երկինք ամբառնալիս... 

Մի կառուցիր օդային ամրոցներ, որոնցից հետո իրականությունը քեզ ավելի ծանր կթվա:

Ի՞նչ է հրաշքը: Այն, ինչ մենք չենք հասկանում: Ի՞նչ է ամենացանկալին: Այն, ինչ անհասանելի է: Այսպիսով, տեսնել անհասկանալին, ձեռք բերել անհասանելին, ահա ինչին եմ նվիրել ես իմ կյանքը: Եվ ես հասնում եմ դրան երկու միջոցով՝ փողով ու կամքով:

Մարդ միշտ շտապում է երջանիկ լինել, իսկ ով շատ է տառապել, դժվարությամբ է հավատում իր երջանկությանը…



 Մի տեսակ կապ կա մեզնից բաժանվողների ու մեզ հանդիպողների միջև:

Սիրուհուց կարելի է բաժանվել, բայց կինը, գրողը տանի, ուրիշ բան է, նրա հետ կապված ես ընդմիշտ, մոտը լինես, թե տարածության վրա...

Քանի դեռ Աստված ապագայի վարագույրը փակ է պահում մարդկանց համար, մարդկային ամբողջ իմաստությունը պարփակված է երկու բառի մեջ. սպասել և հուսալ…

Իր ցնորամտությունը չգիտակցող անմիտը միշտ հավատացնում է, թե կարող է կատարել այն, ինչ նրա ուժերից վեր է: Թույլը խոսում է իր բարձրացրած ահռելի ծանրությունների մասին, երկչոտը՝ պարտված հսկաների, իսկ աղքատը՝ իր ունեցած գանձերի մասին. ամենաանշուք գեղջուկը Յուպիտեր է կարծում իրեն:

 Բարեբախտաբար, գոյություն ունի խիղճը, այլապես մենք շատ դժբախտ կլինինք: Ամեն մի եռանդոտ արարքից հետո մեզ փրկում է մեր խիղճը. Նա մեզ համար գտնում է հազար ու մի արդարացում, որոնց դատավորները մենք ինքներս ենք լինում: Եվ թեպետ այդ փաստարկները պահպանում են մեր հանգիստ քունը, նրանք թերևս մեր կյանքը չպահպանեն քրեական դատարանի դատավճռից:

Էդմոն Դանտեսի ձերբակալությունը
 Կինը սուրբ է, սիրած կինը կրկնակի սուրբ է:

Ցույց տուր, որ քեզ հարգում ես և քեզ կսկսեն հարգել…

Մի բանի համար երկու անգամ պատասխան չեն տալիս…

Ամեն մի մարդ իր մոլորությունն ունի…

Նրանք ատում են ինձ, ուրեմն վախենում են ինձնից…

Կան բառեր, որոնք երկաթե դռան պես փակում են խոսակցությունը…

Մարդ նրա համար է ճանապարհորդում, որ գիտելիքներ ձեռք բերի, նրա համար է տեղը փոխում, որ նոր բան տեսնի: 

Կան առաքինություններ, որոնք սահմանն անցնելով դառնում են արատ…
Տանջված սրտերի համար ուրախությունն ասես ցող լինի, որն ընկնում է տապից չորացած հողի վրա…Սիրտն ու հողը կլանում են բարերար խոնավությունը, բայց կողմնակի աչքն այդ չի նկատում…

Կանայք օժտված են անսխալ կանխազգացումով, ունեն իրենց հորինած հանրահաշիվը, որի օգնությամբ կարող են բացատրել ցանկացած հրաշք…

 Անկայունություն, անունդ կին է...   

 Կյանքում ամենաէական բանը մահն է: Մի՞թե հետաքրքիր չէ իմանալ, թե հոգին ինչ կերպ կարող է բաժանվել մարմնից, և թե մարդիկ ինչպես են իրենց բնավորությունների, խառնվածքների և նույնիսկ տեղական սովորությունների բերումով անցնում գոյությունից դեպի անգոյություն տանող այդ վերջին ճանապարհը: Համարձակվում եմ ձեզ հավատացնել, որ մարդ ինչքան շատ է մեռնող տեսնում, այնքան նա համար հեշտ է մեռնել, և հետո համոզված եմ, որ մահը կարող է լինել տանջանք, բայց ոչ քավություն:

Ես խորապես համոզված եմ, որ աստված չի կարող ստեղծել երկու այնքա՜ն իրար համապատասխան սրտեր և չի կարող նրանց միացնել այդքան հրաշագործ կերպով միայն նրա համար, որ իրարից բաժանի:

Մարդիկ միշտ այդպես են. մերձավորի ինքնասիրությունը պատրաստ են կացնով հարվածել, իսկ երբ խայթում են նրանց սեփական ինքնասիրությունը, վայնասուն են բարձրացնում:

Հարազատները, որոնցից զրկվել ենք, հանգչում են ոչ թե հողում, այլ մեր սրտերում։ Այդպես է Աստծո կամքը, որպեսզի նրանք միշտ մեզ հետ լինեն…

Ամեն մարդ պետք է իր պարտքը կատարի հայրենիքի հանդեպ։ Ոմանք տալիս են նրան իրենց տաղանդը, ոմանք աշխատանքը, մյուսներն անքուն պահակ են կանգնած կամ զոհում են իրենց կյանքը հանուն նրա…
Ծառը չէ, որ բաժանվում է ծաղկից, ծաղիկն է բաժանվում ծառից:

 Ամեն մի դժբախտության դեմ երկու դեղ կա` ժամանակը և լռությունը...

Ջահելությունը ծաղիկ է, իսկ սերը` պտուղը նրա... երջանիկ է այգեգործն այն, որի համար նա դանդաղորեն հասել է...

 Չարագործները հեշտությամբ չեն մեռնում. աստված պահպանում է նրանց, որպեսզի իր վրիժառության գործիք դարձնի:

Աբբա Ֆարիան և Էդմոն Դանտեսը բանտում
Այս աշխարհում չկա ո՛չ երջանկություն, ո՛չ դժբախտություն. թե մեկը, թե մյուսը հարաբերական են. միայն նա, ով անսահմանորեն դժբախտ է եղել, կարող է անսահման երջանկություն զգալ…Պետք է մահ փափագել, կյանքի քաղցրությունը զգալու համար…

 Բախտավորների համար աղոթքը բառերի միօրինակ ու անիմաստ մի կույտ է, քանի դեռ վիշտը խորագույն իմաստ չի դրել այն սրտառուչ բառերի մեջ, որոնցով դժբախտները խոսում են աստծո հետ:

Որքան էլ որ հանցանքը վարպետորեն գործված լինի, միշտ էլ մնում է հանցանք, և եթե խուսափում է մարդկային արդարադատությունից, ապա աստծո աչքից չի կարող թաքնվել:

Բոլոր կրքերի հատակում, բոլոր հաճույքների հետևում ընկած է զղջումը, հենց դրա համար ավետարանը դժբախտների համար ապավեն է և որպես մխիթարություն տվել է մեզ, խեղճ կանանցս, մեղավոր կույսի ու անհավատարիմ կնոջ հիանալի առակը: Եվ, խոստովանանք լինի, պատանեկությանս մոլորությունների մասին մտաբերելիս, ես երբեմն մտածում եմ, որ աստված թողություն կտա մեղքերիս, որովհետև եթե ոչ ներումն, ապա քավություն գտա իմ տանջանքների մեջ: Բայց դու՞ք վախենալու ինչ ունեք: Ձեզ, տղամարդկանց, հասարակությունը միշտ արդարացնում է, իսկ գայթակղությունը՝ զարդարում լուսապսակով:

1 комментарий: