четверг, 24 октября 2013 г.

Ջոն Լոկ (1632-1704)

Ջոն Լոկը նոր ժամանակի էմպիրիկ-մատերիալիստական ուսմունքի եւ բուրժուական լի­բերալ գաղափարախոսության հիմնադիրն է: Լոկի փիլիսոփայական աշխարհայացքը մատերիալիստական է. ֆիզիկական մատերիական աշխարհը ռեալ գոյություն ունի իր կառուցվածքային բոլոր դրսեւորումներով: Սարդկային բարեկեցությունը, ըստ նրա, անհնարին կլիներ, եթե մարդկությունը չդիմեր բնությանը, նրա ուժերին եւ նյութերին, չվերամշակեր դրանք իր պահանջմունքները բավարարելու համար: Լոկը դրական պատասխան է տալիս այն հարցերին, որոնք ապացուցում են կեցության ինքնին եւ ինքնաբավ ռեալ գոյությունը հոգեւորից անկախ: Դրանք են` գոյություն ունի, արդյոք նյութական օբյեկտների բազ­մաձեւ աշխարհը, ինչպսի՞ն են այդ աշխարհի նյութական հատկությունները, գոյություն ունի՞սուբստանցիա, մեր մտածողության մեջ ինչպե՞ս են ծնվում նյութական սուբստանցիաների հատկությունները եւ, կարո՞ղ են դրանք լինել հավաստի եւ հստակ:
Լոկը իր գլխավոր աշխատության ստեղծման շարժառիթների մասին գրել է, որ ինքը նպատակ է դրել ուսումնասիրել մարդկային իմացության ծագման, հավաստիության եւ ծավալի հիմնահարցերը: Այս հայեցակետից, Լոկի աոաջին գործը լինում է Դեկարտի բնածին գաղափարների մասին ուսմունքի հետեւողական քննադատությունը, գտնելով որ, նախնական ու բնածին ոչ մի իդեա կամ նշան իրերի կամ նրա հատկության մասին գոյություն չու­նի: Բանականությունը ի ծնե «մաքուր գրատախտակ» է, որի վրա տառերը գրվում են զգա­յարանների կողմրց: Ուրեմն, չկան նաեւ Դեկարտյան «բնածին իդեաների եւ սկզբունքների» գոյության փաստարկներ`մտածական եւ պրակտիկ  սկզբունքներ:
Բանականության մեջ չկա ոչինչ, որ եղած չլինի զգայության մեջ: Առանց վարձի բանականությունը «դատարկ գրասենյակ» Է եւ «չլցված տախտակ» Է: Մտածողության օբյեկտը զբաղված Է իդեաներով: Իդեաները ծագում են զգայություններից եւ ռեֆլեքսներից: Փորձի վրա են հիմնավորվում բոլոր զիտելիքները: Փորձն Է մտածողության նյութի մատակարարը, որի առաջին աղբյուրը զգայության օբյեկտներն են, իսկ երկրորդը` մտքի գործունեությունը: Առաջին աղբյուրի դեպքում զգայարանները մտքին հասցնում են զգայապես ընկալելի իրերի ընկալումները նրանց հատկությունների մասին, իսկ երկրորդ դեպքում` մտքի ներքին ընկալման մտածողությունը իդեաներ Է մատակարարում բանականությանը' զբաղվելով առաջին աղբյուրից ստացված գաղափարներով: Առաջին աղբյուրից` զգայությունից, բանականությունը արարում Է իդեաներ զգայելի իրի հատկությունների մասին, երկրորդ աղբյուրից` ռեֆլեքսներից /մտքի ներքին կշռադատումներից/ երկրորդ տեսակի իդեաներ: Իդեաների ստաց­ման այլ աղբյուրներ, ըստ Լոկի, գոյություն չունեն: Լոկը իրերի հատկությունները սկգբուքորեն բաժանում Է առաջնային և երկրորդային հատկությունների: Առաջնային են այն հատկությունները, որոնք մարմինը պահում Է իր մեջ անկախ բոլոր կարգի փոփոխություններից: Երկրորդային հատկությունները «կարծեցյալ, թվացող» հատկություններ են: Դրանք կապ չունեն իրերի իմանենտ հատկությունների հետ, առանց զգայական ընկալման գոյութ­յուն չունեն եւ անվանական են (գույն, համ, հոտ): Առաջնային հատկությունների (որակների) իդեաները նմանության արդյունք են, երկրորդային որակները իդեաների (մտքի) գոր­ծունեության արդյունք, այլ ոչ թե որակի եւ հատկության վախանցում իդեաին:
ճանաչողության երկրորդ փուլը ընկալումն Է, որը ռեֆլեքսիայի առաջին պարզ իդեան է: Ընկալումը տեղի Է ունենում, երբ միտքը տպավորություն Է ստանում: Առաջին իդեաները երեխաների մոտ բնածին չեն, այլ արդյունք են նրանց` իրերի հետ աոաջին հանդիպման: Հաջորդ մտածական ընդունակությունը հայեցողությունն Է, որի շնորհիվ միտքը ընդունակ Է որոշ ժամանակ պահպանել ստացված իդեաները: Հիշողությունը, ուշադրությունը եւ կրկնո­ղությունը պահպանման լավագույն միջոցներն են: Մտքում իդեաների պահպանման հա­մար Լոկը առանձնացնում Է մտքի ակտիվության գործոնը, որը հզոր կրքերի, հույզերի եւ ապրումների պահերին կյանքի Է կոչում հիշողության մեջ նիրհածիդեաները: Լոկը իդեաները բաժանում Է երկու խմբի` պարզ եւ բարդ:

Նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը 
Սանդրո Հակոբյանի <<Փիլիսոփայության տեսություն և պատմություն>> գրքից

Комментариев нет:

Отправить комментарий