четверг, 21 февраля 2013 г.

Էյդոսների տեսությունը



Պլատոնի օբյեկտիվ իդեալիստական փիլիսոփայության հիմքում ընկած է էյդոսների (տիպարների, էությունների, գաղափարների) մասին տեսությունը: Մինչև Պլատոնը գրեթե բոլոր հույն փիլիսոփաները համոզված էին,որ գոյություն ունի մտահասանելի կեցություն, որը ճանաչվում է բանականությամբ և գոյություն ունի զգայեփ կեցություն, որը ճանաչվում է զգայություններով:Մտահասանելի աշխարհը համարվում էր իսկական,ճշմարիտ կեցություն, իսկ զգայելի աշխարհը՝ անիսկական, խաբուսիկ,թվացյալ կեցություն։ Ճշմարիտ կեցությունը կարող է ճանաչվել միայն բանականությամբ,որը գործառում է ընդհանուր հասկացություններով: Ի տարբերություն Սոկրատեսի, Պլատոնը զգայելի իրերի աշխարհի հետ մեկտեղ ընդունում է մտահասանելի էությունների աշխարհի գոյությունը, այսինքն՝ ընդհանուր հասկացություններին վերագրում է օբյեկտիվորեն գոյություն ունենալու հատկություն։ Եթե զգայելի աշխարհի իրերն առաջանում և ոչնչանում են, ապա մտահասանելի էություններն անփոփոխ են, անշարժ և միշտ նույնական իրենք իրենց։ Դրանք գոյություն ունեն զգայելի իրերից առանձին և անկախ, տարածությունից և ժամանակից անդին՝ ինչ-որ «ճշմարտության հովտում»։ Իսկ ի՞նչ հարաբերություն գոյություն ունի մտահասանելի էյդոսների և զգայեփ-նյութական իրերի միջև։ Իրերի աշխարհի գոյությունը բացատրելու համար Պլատոնը ճշմարիտ կեցությունից (էյդոսների աշխարհից) զատ ընդունում է ոչ կեցության՝ նյութի գոյությունը։ Այլ կերպ ասած, իրերի առաջացումը բացատրելու համար Պլատոնը ընդունում է երկու սկիզբ՝ էյդոսը և նյութը, որոնք իրենց բնույթով հավերժական են։ Նյութական-զգայելի իրերի աշխարհը կեցության՝ էյդոսի և ոչ կեցության՝ նյութի փոխներգործության արդյունք է։ Ստացվում է, որ ճշմարիտ կեցությանը հակադրվում է ոչ թե նյութական-զգայելի իրերի աշխարհը, այլ ոչ կեցության՝ նյութի աշխարհը։ Պլատոնի համար նյութը անորոշ, անձև, անսկզբունք, իգական–կրավորական գոյ է, էյդոսների աղավաղման սկզբունքը։ Նյութը իրերին բնորոշ փոփոխականության, անկայունության,անորոշության և անկատարության պատճառն է։ Եվ, ընդհակառակը,էյդոսները գործունյա, արական, ձևաստեղծիչ գոյեր են։ Պլատոնի կարծիքով իրերի աշխարհը ճշմարիտ կեցության ստվերն է, խեղաթյուրված պատկերը։ Իր տեսակետը հիմնավորելու համար Պլատոնը «Պետություն» աշխատության մեջ բերում է հետևյալ պատկերավոր համեմատությունը, պատկերացնենք մի քարանձավ,որում լույսի մի շող է ընկնում։ Երևակայենք, որ այդտեղ ապրում են մարդիկ, ովքեր ծնված օրից գտնվելով շղթաների մեջ, թույլ լույսի պայմաններում տեսնում են միայն ստվերներ։ Քարանձավի կալանավորները համոզված են, որ այդ ստվերներն իսկական իրեր են։ Նրանք երբեք չեն հավատա այն մարդուն, ով դուրս գալով քարանձավից, տեսնում է իսկական իրերի աշխարհը և վերադառնալով՝ պատմում է իր տեսածի մասին։Այժմ քարանձավի փոխարեն պատկերացնենք զգայական աշխարհը, լույսի փոխարեն Արևը, կալանավորների փոխարեն մարդկանց, իսկ քարանձավից դուրս եկած կալանավորի փոխարեն՝ փիլիսոփային, որը մարդկանց ասում է, թե գոյություն ունի իսկական գոյերի աշխարհ, իսկ այս աշխարհը դրա ստվերն է։ Սակայն զգայապաշտ մարդիկ չեն հավատում փիլիսոփային,չնայած նա մարդկանց բարին է ցանկանում։Պլատոնի իդեալիզմը բարոյագիտական ուղղվածություն ունի։ Եթե Սոկրատեսի կարծիքով ճշմարիտ գիտելիքը ընդհանուր և օբյեկտիվ բարոյական օրենքների ճանաչողությունն է, ապա ըստ Պլատոնի, էյդոսների աշխարհը ողջ գոյի օրենքների, սկզբունքների և կանոնների աշխարհն է, միաժամանակ գեղեցկության, բարու և ճշմարտության այն իդեալական աշխարհն է, որին պետք է ձգտի մարդը։ Յուրաքանչյուր կենդանի գոյացություն ձգտում է իրեն դրսևորել լիակատար ձևով, ամբողջությամբ արտահայտել իր էությունը, ձգտում է իր կեցության լրիվությանը։ Իսկ կեցության լրիվությունը,ողջ գոյի գերագույն վերջնանպատակը, բարձրագույն իդեալը բարիքն է։ Պլատոնի կարծիքով բարիքը էյդոսների աշխարհի թագուհին է,ողջ գոյի պատճառը ե նպատակը։ էյդոսների տեսության ընդունումը հարուցում է մի շարք հարցեր, օրինակ,արդյո՞ք զգայական աշխարհի ամեն մի իր, ամեն մի հատկություն իդեալական աշխարհում ունի իր էյդոսը։ Եթե ունեն, նշանակում է, որ բացասական երեույթները և հատկությունները (այլանդակը, կեղծը, չարը և այլն)նույնպես պետք է ունենան իրենց էյդոսները, ինչը, սակայն, հակասում է իդեալական աշխարհի վերաբերյալ ռոմանտիկական պատկերացմանը:


Քննադատելով  էյդոսների մասին ուսմունքը` Արիստոտելը բնավ էլ մտադիր չէ հրաժարվելու էյդոսի գաղափարից։ Այդ տեսության դեմ բերվող փաստարկներում Արիստոտելը շեշտում է այն հանգամանքը, որ ինքնաբավ էյդոսներն իրերի համար ոչ մի նշանակություն չունեն, դրանք ոչ իրերի գոյության պատճառն են, ոչ շարժման աղբյուրը, ոչ էլ դրանց էությունը։Քննադատության ուղղվածությունից պարզ է դառնում, թե ինչպիսի բնություն ունեցող էյդոսն է նախընտրելի։ Պարզ է, որ այն դեպքում էյդոսը իրի համար նշանակություն կունենա, եթե դա գործունյա է, շարժվում է, իր առկայությամբ պայմանավորում է իրի գոյությունը, իմաստավորում դրա կեցությունը և այլն։ Այսպիսով, Արիստոտելը ոչ թե հրաժարվում է Էյդոսների տեսությունից, այլ մշակում Է նոր, տրամաբանորեն ավելի հիմնավորված տեսություն։Արիստոտելի կարծիքով յուրաքանչյուր իրի առաջացման համար անհրաժեշտ են չորս պատճառ՝ նյութ, Էյդոս (ձև), շարժում և նպատակ։ Օրինակ, տուն կառուցելու համար պետք է ունենանք համապատասխան նյութ,տան նախագիծը՝ ձևը, կառուցողների գործողությունը (շարժման պաաճառր) և պետք է իմանալ, թե հանուն ինչի է կառուցվում տունը, այսինքն՝ որն է դրա նշանակությունը։ Քանի որ ձևր, ըստ Արիստոտելի, բովանդակում է թե շարժումը ե թե՛ նպատակը, ուստի իրի առաջացման համար անհրաժեշտ են նյութ և ձև, նյութական և ձևական պատճառ։ Իսկ դա նշանակում է, որ մինչև իրերի առաջացումը պետք է գոյություն ունենան թե նյութական և թե ձևական պատճառները։ Այսպիսով, ինչպես Պլատոնի, այնպես էլ Արիստոտելի  գոյաբանությունը դուալիստական բնույթ ունի, իրարից անկախ գոյություն ունեն երկու սկիզբ՛ նյութական և իդեալական աշխարհները։ Պլատոնի նման Արիստոտելը նյութը բնորոշում է որպես անձև, անորոշ, անորակ,առհասարակ դրական որևէ հատկությունից զարկ սկիզբ։ Այնուհանդերձ,նյութը ոչ կեցություն չէ, դա գոյություն ունի, դեռ ավելին, էյդոսի նման հավերժական է։ Եթե նյութը ոչինչ լիներ, ապա ոչնչից ինչպես կարող էր ինչ-որ բան առաջանալ։ Սակայն նյութը կրավորական, անկենդան, անճանաչելի է և ունակ չէ ինքն իրենից ինչ-որ բան առաջացնելու։ Ի հակադրություն նյութի, էյդոսը գործունյա, ճանաչելի սկիզբ է։ Ձևի և նյութի հարաբերակցությունը,ինչպես նաև իրերի առաջացման երևույթը բացատրելու համար Արիստոտելը ներմուծում է նոր հասկացություններ՝ «հնարավորություն» (պոտենցիա) և «իրականություն» (էներգիա, ակտուալություն)։  Այսպիսով, ըստ Արիստոտելի, նյութը զուտ հնարավորություն է, իսկ ձևը՝ զուտ իրականություն։ Ձևն է նյութին հաղորդում իրական կեցություն, դրան տալիս որոշակիություն։ Առաջացման գործրնթացում նյութը ձևավորվում է, իսկ ձևը՝ նյութականացվում։ Յուրաքանչյուր իր ձևի և նյութի միասնություն է. ձևբ իրին հաղորդում է որոշակիություն, դառնում դրա էությունը, էյդոսը, իսկ նյութը անհատականացնում է էյդոսի ն, դրան հաղորդում պատահական հատկություններ։ Նյութի և ձևի հակադրությամբ բացարձակ չէ։Այսպիսով, եթե Պլատոնը իրերի առաջացումը բացատրելու համար ընդունում էր իրարից անկախ գոյություն ունեցող մի քանի գոյացություններ, ապա Արիստոտելը այդ բոլորը միավորում է մեկ գոյացության մեջ, որը համատեղում է կեցության և միասնականի, բանականության և մտածողության, սկզբնապատճառի և առաջնաշարժիչի, գործունեության և կենդանության, բարիքի և կատարելության գործառույթները։ Չնայած Արիստոտելը չի հաղթահարում նյութի և ձևի դուալիզմը, այնուհանդերձ, իր նորամուծությունների շնորհիվ նա կարողանում է տրամաբանորեն ավելի լավ հիմնավորել լինելության գործընթացը։ Եթե Պլատոնր կարծում էր, որ էյդոսներն ի ծնե գտնվում են բանականության մեջ և ճանաչողության խնդիրը դրանք վերհիշելն է, ապա Արիստոտելը կարծում է, որ հնարավորությամբ գոյություն ունեցող ձևերը ճանաչողության ընթացքում վեր են ածվում իրականության,երբ մի կողմից առկա է ներգործական բանականության, մյուս  կողմից՝ զգայական իրերի ազդեցությունը զգայարանների վրա։ Զգայական իմացության հետևանքով հոգու մեջ առաջանում է տվյալ իրի զգայական պատկերը, որը բազմիցս կրկնվելու դեպքում ամրագրվում է հիշողության մեջ՝ որպես րնդհանուր զգայական պատկեր։ 


Նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը
Սեյրան Զաքարյանի <<Փիլիսոփայության պատմություն>> գրքից

Комментариев нет:

Отправить комментарий