воскресенье, 17 февраля 2013 г.

Կանտի փիլիսոփայությունը...


Նոր ժամանակի եվրոպական փիլիսոփայության պատմության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում գերմանացի նշանավոր մտածողներ Կանտի, Ֆիխտեի, Շելլինգի և Հեգելի փիլիսոփայական ուսմունքները, որոնք միասին վերցրած, սովորաբար անվանում են «գերմանական դասական փիլիսոփայություն»։

Իմանուիլ Կանտը (1724 - 1804) գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիրն է։ Նա ծնվել է Պրուսիայի մայրաքաղաք Քյոնիսբերգում,արհեստավորի ընտանիքում։ Կանտի ողջ կյանքն անցել է Քյոնիսբերգում։

Կանտի փիփսոփայական հայացքների զարգացումը սովորաբար բաժանում են երկու շրջանի՝ մինչքննադաաական և քննադատական։ Մինչքննադատական շրջանում (մինչև 70-ական թվականների սկիզբը) Կանտի ուշադրության կենտրոնում հիմնականում գտնվում էին բնափիլիսոփայական հարցերը, հատկապես տիեզերքի առաջացման հարցը։ Մերժելով նյութի կրավորականության մասին Նյուտոնի տեսակետը՝ Կանտը, ի տարբերություն Լայբնիցի, կարծում է, որ ակտիվությամբ օժտված են ոչ թե հոգևոր մոնադները, այլ նյութը, որին բնորոշ են երկու հակադիր ուժ՝ վանողականություն և ձգողականություն: Այդ ուժերն էլ պայմանավորում են նյութական մասնիկների շարժումը։ 1755թ. Կանտր հրատարակում է «Երկնքի համընդհանուր բնական պատմություն և տեսություն» աշխատությունը, որում ռաջադրում է Արեգակնային համակարգի առաջացման մի վարկած, ըստ որի՝ տիեզերքը առաջացել է նյութական մասնիկների մի վիթխարի ամպից,մասնիկներ, որոնք ձգողականության և վանողականության ուժերի փոխներգործության հետևանքով գոյացնում են տիեզերական մարմինները։ Տասնյակ տարիներ անց, Կանտից անկախ, այս վարկածը մաթեմատիկական հիմնավորումներով հանդերձ առաջադրեց նաև Լապլասը, որի պատճառով դա գիտության պատմության մեջ հայտնի է որպես կանտ-լապլասյան։ Կանտի սփեզերածննական տեսության փիփսոփայական նշանակությունը,նախ, այն էր, որ դրանում առաջադրվում էր տարածության և ժամանակի մեջ տիեզերքի առաջացման գաղավւարր, երկրորդ, թեև Կանտը չի հրաժարվում Աստծո և արարչագործության ընդունումից, այնուհանդերձ,նա վարձում է ներկայացնել տիեզերքի առաջացման բնական պատմությունրտվեք ինձ մատերիա և ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես դրանից պետք է առաջանա աշխարհը», ասում է ԿանտըԵրրորդ, այդ տեսության մեջ հիմնավորում է տիեզերական երևույթների համրնդհանուր փոխկապակցվածության և փոխներգործության գաղափարը։ /

    Կանտի «քննադատական փիլիսոփայությունը» ձևավորվում է 70-ական թվականների սկզբին։ 1781թ. նա հրատարակում է «Զուտ բանականության քննադատություն», 1788թ.՝ «Պրակտիկ բանականության քննադատություն», իսկ 1790թ.՝ «Դատողունակության քննադատություն» հիմնարար աշխատությունն էր, որոնցում շարադրված են նրա իմացաբանական, բարոյագիտական և գեղագիտական ուսմունքները։ Նախորդ փիփսովւաների ուշադրության կենտրոնում, նշում է Կանտը, գտնվում էր իմացության առարկան և ոչ թե իմացության եղանակների և հնարավորությունների հետազոտությունը։ Դա դոգմատիկ  փիլիսոփայություն էր, որովհետև անքննադատաբար էր վերաբերվում բանականության և զգայության իմացական ունակություններին։ Մինչդեռ փիփսոփայությունը պետք է ուսումնասիրի ոչ թե աշխարհը, այլ դրա ճանաչողության եղանակր։ Այսինքն՝ նրա հետազոտության առարկան պետք է փնի ոչ թե այն, թե ի՞նչ ենք ճանաչում, այլ՝ ինչպե՞ս ենք ճանաչում։ Այդպիսի փիլիսոփայությունը Կանտն անվանում է «քննադատական» կամ «տրանսցենդենտալ» և դա բնորոշում է որպես «կոպեռնիկոսյան հեղաշրջում» փիլիսոփայական մտքի պատմության մեջ։ Այդ «հեղաշրջման» իմաստը հետևյալն է. մենք ճանաչում ենք ոչ թե ինքնին իրերը, այլ ղրանց երևույթները մեր գիտակցության մեջ, ընդսմին, ղրանց ճանաչելությունը պայմանավորված է մեր հայեցողության և բանականության ակտիվ գործունեությամբ։ Գերմանացի մտածողի կարծիքով՝ փիլիսոփայությունը պետք է պատասխան տա հետևյալ հարցերին՝

ա) ի՞նչ կարող է մարդը իմանալ

բ) ի՞նչ կարոդ է մարդը անել

գ) ինչի՞ վրա նա պետք է իր հույսը դնի

դ) ի՞նչ է մարդը։


Կանտը տարբերակում է երկու տիպի դատողություն՝ վերլուծական  և համադրական։ Նա տարբերակում է ինքնին իրերի և երևույթների աշխարհներ։ Ինքնին իրերն սկզբունքորեն անճանաչելի են, որովհետև փորձի մեջ չեն տրվում։ Մենք ճանաչում ենք միայն գիտակցության երևույթները, որոնք էլ հանդես են գալիս որպես իմացության բուն առարկա։ Թեև ինքնին իրերը Կանտը համարում է անճանաչելի, այնուհանդերձ, դրանք չափազանց կարևոր դեր են խաղում իմացության գործընթացում։ Ինքնին իրերը գիտելիքի բովանդակության աղբյուրն են. դրանք ներգործում են զգայարանների վրա և առաջացնում զգայություններ։Մենք ճանաչում ենք աշխարհը այնքանով, որքանով այն ստեղծում ենք մեր մտքի մեջ, կամ՝ խիստ ասած, ճանաչում ենք միայն մտքի գործունեության արդյունքները։ Դրանով իսկ Կանտը մտածողությունն օժտում է ինքնուրույնությամբ և ակտիվությամբ։

Կանտր հերքում է նաև Աստծո գոյության գոյաբանական, տիեզերաբանական և նպատակաբանական ապացույցները՝ հենվելով այն դրույթի վրա, որ հնարավոր չէ հավաստի գիտելիք ունենալ այն բանի մասին, ինչ չի տրվում վարձի մեջ։Նույն սխալի վրա է հիմնվում ռացիոնալ տիեզերաբանությունը, որ ձգտում է աշխարհն ուսումնասիրել որպես մի ամբողջություն։ Բայց քանի որ աշխարհը,որպես ամբողջություն, ոչ մի վարձի մեջ չի արվում, ուստի բանականությունն ընկնում է հակասությունների մեջ, որոնք Կանտը անվանում է անտինոմիաներ։ Դրանք չորսն են, որոնք բաժանվում են երկու խմբի՝ մաթեմատիկական և դինամիկական։ Մաթեմատիկական անտինոմիաներում թե' դրույթը և թե' հակադրույթը միաժամանակ կեղծ են։ Այդ անտինոմիաներն են՝

 ա) աշխարհն ունի սկիզբ տարածության և ժամանակի մեջ և աշխարհը չունի սկիզբ տարածության և ժամանակի մեջ

 բ) ամեն մի սուբստանցիա բաղկացած է պարզ տարրերից և ոչ մի սուբստանցիա բաղկացած չէ պարզ մասերից։

Դինամիկական անտինոմիաներում դրույթը և հակադրույթը կարող են միաժամանակ ճշմարիտ լինել, որովհետև դրանք վերաբերում են բոլորովին տարբեր ոլորտների։ Դրանք են՝

ա) աշխարհում ամեն ինչ կատարվում է անհրաժեշտաբար և աշխարհում գոյություն ունի ազատություն

բ) աշխարհն ունի որպես իր պատճառ բացարձակ մի գոյացություն և չունի այդպիսի բացարձակ գոյացություն։

 Օրինակ, ըստ Կանտի՝ անհրաժեշտությունը (պատճառականությունը) և ազատությունը չեն հակասում մեկմեկու, որովհետև պատճառականության օրենքը գործում է երևույթների աշխարհում,իսկ ազատության սկզբունքը՝ «ինքնին իրերի» կամ մտահասանելի իրերի աշխարհում։ Անհրաժեշտության և ազատության հարաբերակցության հարցի այսպիսի լուծումը ելակետային նշանակություն է ձեռք բերում Կանտի բարոյագիտական ուսմունքում։

Կանտի բարոյագիտությունը շարադրված է «Պրակտիկ բանականության քննադատություն» աշխատության մեջ։ Ինչպես տեսանք, Կանտը ընդունում է երկու աշխարհի գոյություն՝ երևույթների աշխարհ, որտեղ գործում է բնական անհրաժեշտության օրենքը և «ինքնին իրերի» աշխարհ, որտեղ գործում է ազատության սկզբունքը։ Մարդը երկակի բնույթ ունի, մի կողմից,որպես երևույթ, նա պատկանում է երևույթների աշխարհին և ենթարկվում բնական անհրաժեշտության օրենքին, իսկ մյուս կողմից՝ որպես «ինքնին իր», նա բարոյական էակ է, այսինքն՝ ազատ է իր գործողությունների մեջ։


Կանտի կարծիքով՝ պրակտիկ, էմպիրիկ կյանքում կատեգորիկ իմպերատիվի պահանջներն իրականացնելու համար անհրաժեշտ են նախադրյալներ, որոնք պրակտիկ բանականության պահանջները կամ կանխադրույթներն են։ Դրանք երեքն են՝ ազատություն, հոգու անմահություն և Աստված։ Տեսականորեն հնարավոր չէ ապացուցել դրանց գոյությունր (այս կապակցությամբ Կանտը գրում է, թե «Ես սահմանափակեցի գիտելիքը, որպեսզի տեղ բացեմ հավատի համար), բայց հնարավոր է հավատալ։ Առանց ազատության հնարավոր չէ ձգտել բարոյական ինքնակատարելագործման, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է հավատալ անվերջ գոյությանը, այսինքն՝ ընդունել հոգու անմահությունր։ Հավատն առ Աստված նույնպես հանդիսանում է պրակտիկ բանականության կանխադրույթը, որովհետև դա կապված է բարձրագույն բարիքի գոյության ընդունման հետ։


Նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը
Սեյրան Զաքարյանի <<Փիլիսոփայության պատմություն>> գրքից

Комментариев нет:

Отправить комментарий