Ռեյ Հանսեն անունով փոքրիկ աղջիկը, որի 5 տարեկանն էր լրանում, հրավիրել
է իր ընկեր Ռիչարդ Բախին իր ծննդյան տարեդարձին…Ռեյ: Շնորհակալություն քո
ծննդյան տարեդարձին հրավիրելու համար:
Ես ճանապարհորդում եմ միայն շատ կարևոր պատճառներով, իսկ քո ծննդյան
տարեդարձը դրանցից մեկն է: Եվ թեկուզ հազար մղոն է բաժանում իմ տունը քո
տնից, ես ճամփա եմ ընկնում, որովհետև ուզում եմ քեզ հետ լինել:
Ճանապարհորդությունը ես սկսեցի Կոլիբրիի սրտում, որին ես և դու վաղուց
էինք ճանաչում: Կոլիբրին ինչպես միշտ բարի էր, սակայն երբ ես ասացի նրան.
«Փոքրիկ Ռեյը մեծանում է, և ես ուղևորվում եմ նրա տարեդարձին, նվերով», նա
զարմացավ:
Մենք երկար սավառնում էինք լռության մեջ, և հանկարծ Կոլիբրին ասաց. «Ես
վատ եմ հասկանում այն, ինչ դու ասում ես, սակայն ես ընդհանրապես չեմ
հասկանում. Թե ի՞նչ է նշանակում «ՈւՂԵՎՈՐՎԵԼ տարեդարձին»»: «Իհարկե,
ուղևորվում եմ տարեդարձին,- պատասխանեցի ես, – Մի՞թե դա դժվար է հասկանալ»:
Կոլիբրին լռեց, և միայն այն ժամանակ, երբ մենք մոտեցանք Բվի տանը, նա
ասաց. «Կարո՞ղ են արդյոք տարածությունները մեզ ընկերներից բաժանել: Եթե դու
ուզում ես լինել Ռեյի հետ, մի՞թե արդեն նրա հետ չես»:
«Փոքրիկ Ռեյը մեծանում է, և ես ուղևորվում եմ նրա տարեդարձին, նվերով», –
ասացի ես Բվին: Կոլիբրիի հետ զրույցից հետո «ՈւՂԵՎՈՐՎՈւՄ ԵՄ» բառը
տարօրինակ էր հնչում, սակայն ես այնուամենայնիվ արտաբերեցի այն, որպեսզի
Բուն ինձ հասկանա:
Բուն երկար սավառնում էր լռության մեջ: Այդ լռությունը բարի էր:
Երբ Բուն մոտեցավ Արծվի տանը, նա ասաց, «Ես վատ եմ հասկանում այն, ինչ
դու ասում ես, սակայն ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու՞ ես քո
ընկերուհուն «ՓՈՔՐԻԿ» անվանում»:
«Իհարկե, նա փոքրիկ է, – ասացի ես,- որովհետև նա դեռ մեծ չէ: Մի՞թե դա դժվար է հասկանալ»:
Բուն նայեց ինձ իր խոր, սաթե աչքերով, ժպտաց և ասաց. «Մտածիր այդ մասին»:
«Փոքրիկ Ռեյը մեծանում է, և ես ուղևորվում եմ նրա տարեդարձին, նվերով», –
ասացի ես Արծվին: Այժմ, Կոլիբրիի և Բվի հետ զրույցից հետո «ՈւՂԵՎՈՐՎՈւՄ
ԵՄ» և «ՓՈՔՐԻԿ» բառերը տարօրինակ էին հնչում, սակայն ես կրկնեցի դրանք,
որպեսզի Արծիվն ինձ հասկանար:
Մենք միասին սավառնում էինք լեռների վրայով` խաղալով լեռնային քամիների հետ:
Մենք միասին սավառնում էինք լեռների վրայով` խաղալով լեռնային քամիների հետ:
Ճանապարհի վերջում Արծիվն ասաց. «Ես վատ եմ հասկանում այն, ինչ դու
ասում ես, սակայն ես բացարձակապես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում
«ՏԱՐԵԴԱՐՁ» բառը»:
«Իհարկե, տարեդարձ,- ասացի ես, – Մենք կնշենք այն ժամը, որից սկսեց Ռեյը և որից առաջ նա չկար: Մի՞թե դա դժվար է հասկանալ»:
Արծիվը ծալեց թևերը և մենք իջանք անապատի ավազուտների մեջ գտնվող մի ուղիղ հարթակի վրա:
Արծիվը ծալեց թևերը և մենք իջանք անապատի ավազուտների մեջ գտնվող մի ուղիղ հարթակի վրա:
«Ժամանակ Ռեյի կյանքից առա՞ջ: Քեզ չի թվում, որ Ռեյի կյանքն ավելի շուտ է սկսել, քան կհայտնվեռ ժամանակը»:
«Փոքրիկ Ռեյը մեծանում է, և ես ուղևորվում եմ նրա տարեդարձին, նվերով», –
ասացի ես Բազեին: Եվ չնայած Կոլիբրիի, Բվի և Արծվի հետ ունեցած զրույցից
հետո «ՈւՂԵՎՈՐՎՈւՄ ԵՄ», «ՓՈՔՐԻԿ» և «ՏԱՐԵԴԱՐՁ» բառերը տարօրինակ էին
հնչում, ես նորից կրկնեցի դրանք:
Հեռու ներքևում մեր տակ անապատն էր տարածվում: Ճանապարհի վերջում Բազեն ասաց. «Գիտես, ես վատ եմ հասկանում այն, ինչ դու ասում ես, սակայն ես բացարձակապես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում «Մեծանում է» բառը»:
Հեռու ներքևում մեր տակ անապատն էր տարածվում: Ճանապարհի վերջում Բազեն ասաց. «Գիտես, ես վատ եմ հասկանում այն, ինչ դու ասում ես, սակայն ես բացարձակապես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում «Մեծանում է» բառը»:
«Իհարկե, մեծանում է, – ասացի ես, – Ռեյն անընդհատ մոտենում է նրան, որ
մեծ լինի և մի ամբողջ տարի հեռու մանկությունից: Մի՞թե դա դժվար է
հասկանալ»:
Բազեն վայր իջավ մի խաղաղ ափի վրա:
«Մի տարի հեռու մանկությունի՞ց: Դա ինչ-որ նման չէ մեծանալուն»:
Նա օդ բարձրացավ և չքացավ:
Ճայը, ինչպես գիտեի, շատ իմաստուն էր:
Երբ ես թռչում էի նրա հետ, ես ամեն ինչ մանրամասն կշռադատում էի` աշխատելով ճիշտ բառեր ընտրել:
Ես ցանկանում էի, որ Ճայը հասկանա, որ ես ինչ-որ բան սովորել եմ, երբ ես կխոսեի նրա հետ:
«Ճայ, – վերջապես ասացի ես, – ինչու՞ ես դու ինձ տանում Ռեյի մոտ, երբ գիտես, որ ես արդեն նրա հետ եմ»:
Ճայը շրջան կատարեց ծովերի վրայով, բլուրների և փողոցների վրայով և փափուկ վայր իջավ քո տանիքին:
«Որովհետև շատ կարևոր է, – ասաց նա, – որ դու ինքդ հասկանայիր
ճշմարտությունը: Մինչև դու ինքդ չհասկանաս, դու կապրես միայն ճշմարտության
փոքր մասով` դիմելով մեքենաների, մարդկանց, թռչունների օգնությանը: Սակայն
հիշիր, – ասաց նա, – ճշմարտությունը, եթե նույնիսկ դու դա չես հասկացել, չի
դադարում ճշմարտություն լինելուց»:
Ու Ճայը չքացավ:
Այժմ եկել է քո նվերը բացելու ժամանակը:
Ժամանակն արագ ոչ պիտանի է դարձնում կտորներից և ապակուց նվերները, և դրանք հեռանում են մեր կյանքից:
Քեզ համար ես ավելի լավ նվեր ունեմ:
Սա մատանի է, որը դու միշտ կարող ես կրել:
Այս մատանին քեզ նոր ուժ կտա:
Այն յուրահատուկ լույս է ճառագում:
Այդ մատանին հնարավոր չէ խլել կամ ոչնչացնել:
Եվ միայն դու կարող ես տեսնել մատանին, որը ես նվիրում եմ քեզ:
Այնպես, ինչպես ես, քանի որ երբ մատանին իմն էր, ես միակն էի, ով կարող էր այն տեսնել:
Կրելով այն, դու կարող ես սավառնել թռչունների հետ:
Դու կկարողանաս տեսնել աչքերը նրանց ոսկեգույն աչուկներով, դու
կկարողանաս հպվել քամուն, որը թափանցում է նրանց մետաքսե փետուրների միջով,
դու կճանաչես աշխարհի և նրա հոգսերի վրայով թևածելու բերկրանքը: Դու
կկարողանաս մնալ երկնքում այնքան, ինչքան կուզես, ողջ գիշերը մինչև
արևածագ, իսկ երբ դու կցանկանաս վերադառնալ, քո հարցերին պատասխաններ
կգտնվեն և բոլոր տագնապներդ կչքանան:
Ինչպես այն ամենը, ինչին հնարավոր չէ դիպչել կամ տեսնել աչքերով, քո
նվերը ուժ կհավաքի, եթե դու այն օգտագործես: Սկզբից դու կարող ես այն
փորձել բնության վրա, ուղղորդելով այն թռչուններին, որոնց հետ թռչում ես:
Իսկ հետո, երբ դու կսովորես այն օգտագործել, դու կկարողանաս սավառնել թռչունների հետ, որոնց դու չես տեսնում:
Եվ վերջապես դու կհասկանաս, որ քեզ պետք չեն ոչ մատանին, ոչ թռչունները, ամպերի լռությունից վեր ճախրելու համար:
Եվ երբ կգա այդ օրը, դու պիտի տաս քո նվերը նրան, ով կկարողանա այն
օգտագործել, ով կկարողանա հասկանալ, որ այս աշխարհում բոլոր կարևոր իրերը
պատրաստված են ճշմարտությունից և բերկրանքից, ոչ թե կտորներից և ապակուց:
Ռեյ, սա վերջին անգամն է, երբ ես գալիս եմ քո մոտ այս տոնին, քեզ հետ
միասին ըմբռնելու այն, ինչ մեզ սովորեցնում են թռչուն-բարեկամները:
Ես այլևս քո մոտ չեմ գա, որովհետև ես արդեն քեզ հետ եմ:
Ես այլևս քո մոտ չեմ գա, որովհետև ես արդեն քեզ հետ եմ:
Ես չեմ կարող քեզ «փոքրիկ» կոչել, որովհետև դու արդեն մեծացել ես,
խաղալով, ինչպես բոլորս, քո կյանքերի միջև` ուղղակի ուրախանալով
գոյությանը:
Դու ծննդյան օր չունես, որովհետև ապրել ես միշտ. դու երբեք չես ծնվել և երբեք էլ չես մահանա:
Դու այն մարդկանց երեխան չես, ում մայրիկ ու հայրիկ ես կոչում, դու նրանց ուղեկիցն ես իրերը հասկանալու ուղու վրա:
Ընկերների ցանկացած նվեր երջանկության մաղթանք է, ինչպես և այս մատանին:
Սավառնիր ազատ և երջանիկ, ծնունդներից դուրս հավերժության մեջ և մենք
կհանդիպենք այժմ և հետո, երբ կցանկանանք, տոնի ժամանակ, որը երբեք չի
ավարտվի:
Թարգմանեց Պավել Ճաղարյանը
Комментариев нет:
Отправить комментарий