суббота, 23 февраля 2013 г.

Մեր Մինասը...

20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի կարևորագույն ներկայացուցիչներից մեկը Մինաս Ավետիսյանն է։ Ծնվել է 1928 թվականի հուլիսի 20–ին, Ջաջուռում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում): Գեղանկարչությամբ սկսել է զբաղվել բավականին ուշ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Առաջին անգամ  նկարչի հետ ծանոթացել է 18 տարեկանում։ Մինասի Գեղարվեստական և էսթետիկական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը, և իտալական վերածննդի նկարչությունը, որի հետ ծանոթացել է Լենինգրադում ուսանելու տարիներին:


















Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև՝ դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։ Անրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն և այլն։ Մինասի նկարները հայտնի են իրենց գունային կտրուկ հակադրություններով: Հայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին՝ հատկապես 1915 թ. հայկական ջարդերին, որոնցից մազապուրծ են եղել նաև նկարչի ծնողները։ Այդ ժամանակաշրջանին են պատկանում 1965-67 թթ. ստեղծված «Ճանապարհ. ծնողներիս հիշողությունները», «Դեր-Զորի ճանապարհին» (1964 թ) կտավները։ Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թթ, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար, քսան մեծածավալ որմնանկար, մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ:

Մինասը համեմատաբար ուշ սկսելով զբաղվել գեղանկարչությամբ, միանգամից ուշադրություն է գրավում իր անսովոր մտածողությամբ։ 1960թ. անհատական ցուցահանդեսից հետո, կարծիքները հակասական էին։ Որոշ արվեստաբաններ թերահավատորեն էին նայում Մինասի աշխատանքներին։ Նկարչի հիմնական թեմաներից մեկը Ջաջուռի բնաշխարհն է, այն տունը, որտեղ ծնվել է նկարիչը, մայրը՝ դռան շեմքին կանգնած, ձեռքերը խաչածՇեմքին», 1975, Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան/ հայրենի լեռները, բնաշխահրը։ Կապված լինելով մոր հետ և շուտ կորցնելով նրան, Մինասը Մոր թեմային է անդրադարձել իր բոլոր աշխատանքներում՝ և՛ գեղանկարներում, և՛ որմնանկարներում, և՛ գծանկարներում։ Նրա ներկապնակում գերակշռում են կարմիրը, կապույտը, նարնջագույնը, դեղինըՄանկության օրերին գյուղում ստացած տպավորություններից են բխում նկարչի ամենավառ ու գունեղ կոմպոզիցիոն կտավները. («Գորգ են գործում», «Խնոցի», «Գյուղը», «Քնածը» և այլն): Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ջաջուռյան պատկերաշարը: «Ջաջուռ» բնանկարը /1960թ. Կտավ, յուղաներկԺամանակակից արվեստի թանգարան, Երևան/ սինթեզն է այն առավել արժեքավորի, որ նկարիչը ձեռք է բերել բնությունը պատկերող իր բազմաթիվ կտավներում: 1972–ի հունվարի 1-ին, աղետալի հրդեհի պատճառով այրվում են Մինասի արհեստանոցում գտնվող բոլոր կտավները՝ թվով մոտ 300 աշխատանք։ Այդ թվում նաև հարյուրից ավել ավարտված նկարներ, որոնք նախատեսված էին անհատական ցուցահանդեսի համար, զոհ դարձան կրակին։

Մինասը իր որմնանկարները ստեղծել է 1970-74 թթ.: ԵրևանումԳյումրիումՎահրամաբերդ գյուղում ստեղծել է թվով 20 որմնանկարներ, որոնց ընդհանուր տարածությունը հասնում է հինգ հարյուր քառակուսի մետրի։ 1988թ. Սպիտակի երկրաշարժի պատճառով որմնանկարները կրում են մասնակի կորուստներ։ Փլուզվում կամ վթարային են դառնում այն շենքերը, որտեղ գտնվում են որմնանարները:

Երկրաշարժից անմիջապես հետո կործանումից փրկվում է «Անալիտիկ սարք» գործարանի ճաշարանում արված «Աղբյուրի մոտ» որմնանկարը, որը Բուլղարիայից հրավիրված մասնագետները հաջողությամբ տեղափոխում են Գյումրի քաղաքի թատրոնի շենք: Ազատան գյուղի մշակույթի տան «Լեռներում» որմնանկարը ներկայումս լավ ձևով պահպանված է։«Հայաստան» որմնանկարը գտնվում է Վահրամաբերդ գյուղի նախկին մշակույթի տան առաջին հարկում։ Շենքից պահպանվել է միայն այն պատը, որտեղ գտնվում է որմնանկարը։ «Էլեկտրասարք» գործարանում գտնվում են Մինասի 4 որմնանկարներըԹորոս Ռոսլինի ծնունդը», «Երկունք», «Գորգ են գործում», «Խաչքարի մոտ»): Գործարանի շենքը տուժել է երկրաշարժից։ Գյումրու նախկին Գալվանոմետրերի գործարանի հիմնական մասնաշենքում գտնվում են Մինասի ևս 3 որմնանկերներ, այդ թվում «Հայաստանի լեռներում» որմնանկարը: Գյումրու նախկին «Ստրոմմաշինա» (ներկայիս «Քարհատմեքենա») գործարանի ճաշարանի շենքում են գտնվում ևս երկու որմնանկարներ: