Իվան Նիկոլայևիչ Կրամսկոյը իր ամենահայտնի նկարներից մեկը
նկարել է 1883 թվականին և անվանել <<Անծանոթուհին>>` դրանով իսկ նկարը շրջապատելով առեղծվածայնությամբ: Հարց է
ծագում, թե ով է այն կինը ով նկարի համար հանդիսացել է բնորդուհի : Բավական հայտնի է
այն տարբերակը որ այն հավաքական կերպար է, որտեղ նկարիչը օգտագործել է տարբեր կանանց
դիմագծեր: Կա նաև մեկ այլ ենթադրություն, որ << Անծանոթուհին>> Եկատերինա
Դոլգորուկովան է:
Ահա և մեկ այլ պատմություն կնոջ մասին, ով կարող էր լինել
նկարի բնորդուհին: Արվեստաբանները նշում են, որ պատմությունը չի հաստատվում ոչ մի փաստաթղթով,
բայց այս պատմությունը, նույնիսկ միֆ լինելով, շատ գեղեցիկ է:
Կուրսկ նահանգի Ֆատեժյան վարչական շրջանում գտնվում էր ազնվականուհի
Բեստուժևայի կալվածքը: Տիրուհու զարմիկը ,ով զինվորական էր, դուրս էր եկել աշխատանքից
և Կովկասից վերադառնում էր Սանկտ-Պետերբուրգ` մորաքրոջը տեսակցության: Երիտասարդ Բեստուժևը
հիացել էր ծառայի անսովոր գեղեցկությամբ և թովչանքով: Այդ պատճառով նա որոշ ժամանակ
մնում է գյուղում: Ստանալով աղջկա համաձայնությունը` զարմիկը դիմում է մորաքրոջը,որ
նա աղջկան ազատ արձակի և տանելով աղջկան Սանկտ-Պետերբուրգ` ծանոթացնի ծնողների հետ: Սանկտ-Պետերբուրգում աղջիկը դուր
է գալիս տղայի հարազատներին և նրան սկսում են սովորեցնել էթիկայի կանոնները, պարել,
պարզվում է, որ նա ունի հաճելի ձայն, դրանից բացի սովորեցնում են հասարակ քերականություն:
Իվան Կրամսկոյը, ով ընտանիքի բարեկամն էր, հաճախ էր լինում
նրանց տանը: Գեղեցկուհին անկասկած չէր կարող
չհետաքրքրել Կրամսկոյին` որպես գեղանկարչի:
Մի անգամ Կրամսկոյը տեսնում է աղջկան ջղաձգված և կատաղությունից շառագունած և որոշում է
նկարում ցույց տալ աղջկա ոչ միայն արտաքին գեղեցկությունը, այլև հուզական ներաշխարհը:
Բազմաթիվ վեճերից հետո, որոնք տեղի էին ունենում խանդի հողի
վրա, երիտասարդները բաժանվում են և աղջիկը վերադառնում է հարազատ գյուղ: Ճանապարհին
նա ծանր հիվանդանում է և մահանում տեղի հիվանդանոցում: Լսելով դաժան լուրը` նկարիչը
օգտվելով այն էսքիզներից, որոնք արել էր Մատրյոնա Սավվիշնայի կենդանության օրոք, ստեղծում
է Անծանոթուհու դիմանկարը:
Շատ վարկածներ կան նկարի հետ կապված....ասում են` այն ընտանիքները, որոնք խնամքով երկար տարիներ է , ինչ իրենց տան սենյակներից մեկում <<պահում-փայփայում են>> Անծանոթուհուն, հանդիպում են դժբախտության: Խորհրդավոր հայացքով բնորդուհին կարծես հսկում է անհատի ցանկացած քայլը, հետևում նրան` դառնալով իր իսկ կերպարի անբաժանելի մաս: Ասում են` այս անծանոթուհին անհաջողություն է բերում...
թարգմանությունը` Սեդա Դոյդոյանի
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին
3-րդ կուրս
Комментариев нет:
Отправить комментарий