Показаны сообщения с ярлыком Հետաքրքիր է.... Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հետաքրքիր է.... Показать все сообщения

суббота, 5 декабря 2015 г.

Աշխարհի ամենատարեց սթրիտ-արտիստը

Շատերը գիտեն, որ սթրիթ-արտի մեջ միայն գրաֆիտիները չէ, որ մտնում են: Այս ոլորտը ներառում է փողոցային տարածքը գեղեցիկ դարձնող ցանկացած երևույթ: Շոտլանդացի տատիկը, ով արդեն ծոռներ ունի, 104 տարեկան հասակում որոշել է զարդարել սիրելի քաղաքի փողոցները: Նա գեղեցիկ նախշեր է գործում ու դրանք ամրացնում հեռախոսների խցիկների, նստարանների, խանութների ցուցափեղկերի վրա:

Գրեյս Բրեթը ներգրավված է Souter Stormers հասարակական կազմակերպությունում, որտեղ գնահատվում է ցանկացած ստեղծարար միտք:



Դե եսիմ՝ Գ. Ն.

Աշխարհի ամենափոքր աբստրակցիոնիստը՝ Աելիտա Անդրե

Յոթնամյա Աելիտա Անդրեն Ավստրալիայից է: Նկարչության ոլորտում նա արդեն մեծ փորձ ունի: Իր առաջին աշխատանքը աղջիկը նկարել է 9 ամսեկանում: Նա հայտնի նկարիչ Մայքլ Անդրեի դուստրն է, մայրը լուսանկարչուհի է, իսկ պապը՝ գեղանկարիչ: Նրա առաջին ցուցահանդեսը կայացել է ընդամենը 2 տարեկանում:
Աղջիկն արդեն հայտնվել է աշխարհի տարբեր արվեստաբանների ու արվեստի քննադատների ուշադրության կենտրոնում: Իր աբստրակտ ստեղծագործությունները Աելիտան նկարում է ամենատարբեր տեխնիկաներով:





Դե եսիմ՝ Գ. Ն.

среда, 29 апреля 2015 г.

Նկարներ ատամի մածուկով. Քրիստիան Ռամոս



Մեքսիկացի նկարիչ Քրիստիան Ռամոսը կտավներ ստեղծելու ժամանակ ներկերի փոխարեն օգտագործում է հասարակ ատամի մածուկ: Նկարիչը գրեթե տարբերություն չի տեսնում այս նյութի և այլ գեղանկարչական տեխնիկաների միջև: Նա կարողանում է ստանալ ցանկացած գույն, պատկերել լույս ու ստվեր, նուրբ տոնային անցումներ: Ռամոսը ատամի մածուկն ասոցացնում է հոլիվուդյան ժպիտի հետ: Այս պատճառով էլ նրա ստեղծագործություններում հիմնականում հոլիվուդյան աստղերն են:





 Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը

вторник, 14 апреля 2015 г.

Կորեացի նկարիչների իլյուզիաները Մանիլայի 3D-թանգարանոմ




Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում 3D-թանգարան է բացվել: Եթե շատ թանգարններում արգելվում է ցուցադրվող նմուշներին ձեռքով դիպչել կամ նկարվել, ապա այս թանգարանը ստեղծվել է հենց մյուսներում ընդունված օրենքները շրջանցելու համար: 3D նկարներին կարելի է ձեռք տալ, նկարվել դրանց հետ, նույնիսկ դրանց մեջ… Ստորև ներկայացված նկարները նայելով գլխի կընկնեք, թե խոսքն ինչի մասին է:) Թանգարանը ստեղծողներն իրենց ունիկալ կառույցին տվել են “Art in Island” անվանումը: Ներկայիս արդեն մշակութային կառույցի տարածքում նախկինում ավտոբուսների կայարան է եղել:

Կորեայից հրավիրված 18 նկարիչներից 4 ամիս է պահանջվել թանգարանի պատերը նկարներով ու որմնանկարներով “լցնելու” համար: Ցուցադրված է 50 ինքնատիպ աշխատանք` տարբեր թեմաներով ու բովանդակությամբ: Եռաչափ աշխատանքները հիացնում են իրենց չափերով ու ռեալիստականությամբ: Դրանք ստեղծում են խորության խաբկանք: Նրանց նայելիս թվում է, թե կարող ես ինքդ հայտնվել նկարում: Հենց սա է եղել 3D-թանգարան ստեղծողների հիմնական նպատակը. Այցելուներին որոշ ժամանակով հեռացնել իրականությունից, արվեստի միջոցով տանել ցանկացած այլ վայր` հին Եգիպտոսում, ինչ-որ մի ծովի ալիքների մեջ, կոկորդիլոսի բերանում, վան Գոգի նկարում և այլն... 
Թանգարանի ողջ հավաքածուն տեսնելու ու աշխատանքների հետ նկարվելու համար այցելուներից կպահանջվի մոտ երեք ժամ: Նկարները դիտելիս չմոռանաք, որ ընդամենը տեսողական խաբկանք է, իսկ Մանիլայում լինելիս  չմոռանաք այցելել կորեացի նկարիչների կողմից ստեղծված իլյուզիաների աշխարհ:)




Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը

понедельник, 6 апреля 2015 г.

Կույր նկարչի գունեղ աշխատանքները. Ջոն Բրամլիթ




Այն, որ Բեթհովենը լսողության հետ խնդիրներ ուներ, բայց դեռ շարունակում էր ստեղծագործել, բոլորին զարմացնում էր: Բայց Ջոն Բրամլիթի տաղանդի կողքին մեծ երգահանի արածը  փոքր-ինչ մղվում է հետին պլան, քանի որ վերջինս հիշում էր դաշնամուրի ստեղների դասավորվածությունը և գիտեր բոլոր նոտաների հնչողությունը: Ջոն Բրամլիթը Ամերիկայի ժամանակակից արվեստի ներկայացուցիչներից մեկն է, բայց տարբերվում է բոլորից, քանի որ կույր է, բայց շարունակում է նկարել: Նկարիչը կուրացել է 30 տարեկան հասակում: Նա կարողանում է միայն զանազանել լույսը խավարից, բայց առարկաների գույները, դրանց ձևերը, ստվերները չի տեսնում: Ներկերը Ջոնը տարբերում է դրանց բաղադրությամբ: Նա շոշափում է դրանք ու տարորոշում գույները: Ջոնի գունեղ ու հետաքրքիր աշխատանքները ցուցադրվել ու վաճառվել են աշխարհի ավելի քան 20 երկրներում: Նկարչի կարծիքով` արվեստը միակ ուղին է, որի միջոցով հնարավոր է  հաղորդակցվել մարդկանց հետ:







 Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը

Նկարներ սուրճի նստվածքով



Նկարիչ-ձևավորող Մարիա Արիստիդոուն ներկերի կամ մատիտների փոխարեն որպես նկարներ ստեղծելու միջոց է օգտագործում հասարակ սուրճը: Նկարելու այս տեխնիկան նկարչուհին փորձել է բոլորովին պատահաբար: Իր նկարները Մարիան նկարում է ակվարելի համար նախատեսված թղթերի վրա, քանի որ ինչպես ջրաներկը, սուրճը ևս թղթի մեջ ներծծվելու կարիք ունի: Նկարները ստացվում են բավականին հետաքրքիր: Գունային ու տոնային անցումների համար նկարչուհին օգտագործում է սուրճի մրուրը` տարբեր հաստության ու տարբեր տոներով: Որոշ հատվածներ նկարչուհին պարզապես սպիտակ է թողնում: Իհարկե, այս տեխնիկայով նկարներ ստեղծելու համար ևս պետք են լուրջ նկարչական հմտություններ:  Մարիան տիրապետում է դրանց և այդ փաստի վառ ապացույցն էլ այն է, որ առաջին հայացքից այս նկարները բոլորովին էլ նման չեն սուրճի նստվածքով նկարած պատկերների: Թվում է` ուղղակի շագանակագույնի երանգներով ջրաներկ է օգտագործված: Համոզվեք ինքներդ.







 Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը

вторник, 3 февраля 2015 г.

Կտավ-թիթեռներ. Հասան Կալե


Դե եսիմ...-ը մի անգամ արդեն անդրադարձել է մի թուրք արվեստագետի աշխատանքներին, ով նկարում էր փոքր մակերեսների վրա: Դրանք դդմի սերմեր էին, փետուրներ, ժամացույցների մակերևույթներ և այլն: /http://deesim.blogspot.com/2014/11/blog-post_7.html/
Այս անդրադարձը դարձյալ պատմում է ազգությամբ թուրք նկարչի մասին: Նրա հոբբին ևս փոքր կտավներ ստեղծելն է: Հասան Կալեն նկարում է թիթեռների թևիկների վրա: Նա սիրում է պատկերել Ստամբուլի գեղատեսիլ վայրերը: Սբ. Սոֆիան Հասանը նկարում է ամենատարբեր մակերևույթների վրա: Թիթեռների վրա ևս հիմնականում հանդիպում է այս կառույցը:










Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը