Յոթնամյա Աելիտա Անդրեն Ավստրալիայից է: Նկարչության ոլորտում նա արդեն մեծ փորձ ունի: Իր առաջին աշխատանքը աղջիկը նկարել է 9 ամսեկանում: Նա հայտնի նկարիչ Մայքլ Անդրեի դուստրն է, մայրը լուսանկարչուհի է, իսկ պապը՝ գեղանկարիչ: Նրա առաջին ցուցահանդեսը կայացել է ընդամենը 2 տարեկանում: Աղջիկն արդեն հայտնվել է աշխարհի տարբեր արվեստաբանների ու արվեստի քննադատների ուշադրության կենտրոնում: Իր աբստրակտ ստեղծագործությունները Աելիտան նկարում է ամենատարբեր տեխնիկաներով:
Комментариев нет:
Отправить комментарий