Показаны сообщения с ярлыком Սթրիտ-արտ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Սթրիտ-արտ. Показать все сообщения

вторник, 19 мая 2015 г.

Դասական արվեստի կերպարները Կիևում

Դասական արվեստի գործերն այժմ ժամանակակից Կիևի փողոցներում են: Վերջին օրերին աշխարհում մեծ հետաքրքրություն է առաջացրել <<2 Reality>> /Երկու իրականություն/ նախագիծը, որն իրենից ներկայացնում է նկարների շարք` արված Կիևի հասարակական վայրերում: Նկարները մետրոյում են, շենքերի պատերին, նրբանցքներում ու բակերում, սրճարաններում և այլն: Նախագծի հեղինակն Ալեքսեյ Կոնդակովն է, ով դասական արվեստի գործերի կերպարներին բերել է կիևյան իրականություն: Նա առավելագույնս փորձել է հայտնի արվեստի գործերը <<տեղավորել է>> այնպիսի վայրերում, որտեղ դրանք համահունչ են ու բնականին մոտ: Նկարների հերոսներն իրականում մարմնավորում են ժամանակակից Կիևի քաղաքացիներին, ովքեր ավտոբուսում երեխա են քնեցնում /Տիրամայրը մանկան հետ/, մետրոյի կայարանում նվագում են /Տավիղ նվագող տղան/, մայթեզրին խմում են /Բաքոսերգություն/, քաղաքի ամայի անկյուններում մարդ սպանում /Դավիթը և Գողիաթի գլուխը/ և այլն: 
 
 Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը

вторник, 5 мая 2015 г.

Արվեստի գործերը փողոցներում



Մենք հաճախ ենք ուշադրություն դարձնում փողոցների պատերին նկարված ամենահասարակ պատկերների վրա, բայց թանգարաններ ու պատկերասրահներ քիչ ենք ենք այցելում, որպեսզի տեսնենք դասակնների արվեստի գործերը: Իրականում փողոցում մեզ ներկայացվող պատկերները ևս արվեստի նմուշներ են, ուղղակի դրանք տեսնելու համար թանգարաններ այցելելրը պարտադիր չէ: Ֆրանսիացի նկարչուհի Ժուլիեն դե Կասաբիանկան համադրել է սթրիտ արտն ու դասական արվեստը: Նա ստեղծել է Outings Project-ը, որի նպատակն է անցորդներին հնարավորություն տալ առանց թանգարանի տոմս գնելու տեսնել հին վարպետների մի քանի աշխատանքներ: Հնարավոր է, որ Ժուլիենի գրաֆիթիները տեսնելու հետո որոշ անցորդների մոտ ցանկություն առաջան դրանց օրիգինալները տեսնելու: Անկախ այս ցանկությունից Ֆրանսիայի փողոցներն արդեն լի են այս նկարչուհու դասական գործերի կրկնօրինակներով: 
Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը

вторник, 21 апреля 2015 г.

Ճապոնիայի կոյուղիների "արվեստային" կափարիչները



Փողոցային արվեստն իրոք հասել է իր զարգացման գագաթնակետին: Ճապոնիայում այժմ նույնիսկ կոյուղիների կափարիչներն են արվեստով լեցուն: Բանն այն է, որ անհայտ մի նկարիչ  Ճապոնիայի մի շարք քաղաքների կոյուղիների մետաղե կամ թուջե կափարիչների վրա հետաքրքիր պատկերներ է նկարում: Դրանք տարբեր բովանդակություն ունեն` գեղեցիկ ծաղիկներ, կենդանիներ, թռչուններ, ճապոնական ճարտարապետությանը բնորոշ կառույցներ և այլն: Քանի որ այդ կափարիչները հիմնականում շրջանաձև են, պատկերներն այնպես են նկարված, որ դիտվեն բոլոր կողմերից: Հանդիպում են նաև ուղղանկյունաձև կափարիչներ, որոնց վրա ճապոներեն գրություններ են և այլ նկարներ: Թվում է, թե նկարների մի մասն արված է բառելիեֆի տեխնիկայով, սակայն իրականում անհարթությունները հենց մետաղի մակերեսի վրա են: Նկարիչը դրանք պարզապես տարբեր գույներով է ներկել: Լուսանկարիչ Ֆաբիեն Պարսեն վերջերս եղել է Տոկիոյում, Օսակայում, ինչպես նաև Ճապոնիայի այլ քաղաքներում ու լուսանկարել իրեն հանդիպած փողոցային արվեստի այս նոր նմուշները:










 Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը

пятница, 27 марта 2015 г.

Դասական սթրիտ արտ. Pichi & Avo

Դասական կերպարներ հաճելի է տեսնել ամենուրեք, նույնիսկ փողոցների շենքերի պատերին:  Իսպանացի նկարիչների զույգը սթրիտ արտի նոր ու հետաքրքիր տարբերակ է մտածել: Երբ շատերը դժգոհում են ժամանակակից արվեստից ու փողոցներում հաճախ հանդիպող անհասկանալի գրաֆֆիթիներից, ի հայտ է գալիս դասական փողոցային արվեստը: 
Նկարիչների Pichi & Avo դուետը իր աշխատանքները հանրությանն է ներկայացնում դեռևս 2007 թվականից: Նրանց արվեստն ինքնատիպ է ու մյուսներից տարբերվող: Դուետի պատկերած գրաֆֆիթիներում ժամանակակից հերոսներ ու դիցաբանական կերպարներ են: Նուրբ գունային անցումների, հաճելի գունաշարի ու լույս ու ստվերի շնորհիվ նկարիչները բավականին իրական նկարներ են ստեղծում: Նրանց արվեստը գեղեցկացնում է ոչ միայն Իսպանիայի, այլև Եվրոպայի տարբեր քաղաքների փողոցները: Տղաներն ապացուցում են, որ սթրիտ արտն ու դասական արվեստը ևս կարող են ներդաշնակ լինել:







Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը

пятница, 20 марта 2015 г.

Դրական փողոցային արվեստ. Ալինա Պասկվինի



Ինչպես նկատել եք, փողոցային արվեստը միշտ Դե եսիմ…-ի ուշադրության կենտրոնում է: Այս անգամ անդրադարձը պատմում է երիտասարդ նկարչուհի Ալինա Պասկվինիի նկարած գրաֆֆիթիների մասին: Դրանք ներկայացնում են մարդկային էմոցիաներ ու զգացմունքներ: Գրաֆֆիթիների տաղանդավոր հեղինակը յուրաքանչյուր աշխատանքում հոգի է ներդնում: Դրա համար էլ նրա նկարները չափազանց կենդանի ու իրական են ստացվում: 


Դրանց կարելի է հանդիպել տարբեր քաղաքների շենքերի պատերին, կտուրներին, գնացքենրի վագոններին և այլն: Գրաֆֆիթիներում պատկերված կերպարները հիմնականում երեխաներ են, դեռահասներ, երիտասարդ զույգեր: Դրանք դրական տրամադրություն են առաջացնում ինչպես գունաշարի, այնպես էլ ընտրված սյուժեի շնորհիվ: Դիտեք ինքներդ.
 


Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը

вторник, 17 февраля 2015 г.

Լեհական սթրիտ-արտի վարպետը. ETAM CRU. Sainer



Sainer անվամբ  հայտնի ազգությամբ լեհ նկարիչը ETAM CRU խմբի անդամ է: Նա բազմաթիվ է աշխատանքների հեղինակ է, և նկարում է ոչ միայն թղթի կամ կտավի, այլև շենքերի պատերի վրա: Sainer-ի աշխատանքները մեծ չափերի են: Դրանք նկարված են նույնիսկ 7-հարկանի շենքերի վրա: Ստեղծագործական թեմաները ևս բազմազան են:  Նա հիմնականում նկարում է դիմանկարներ ու մարդկանց ֆիգուրներ: Երբեմն դրանք ստացվում են սյուրռեալիստական, ոչ իրական ու երազային: Սակայն ռեալիստորեն պատկերված կերպարները գերակշռում են:






 Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը