Սոկրատես (հունարեն՝ Σωκράτης, «անխորտակելի
զորություն» 470–399 մ.թ.ա.): Երբեմն հայերենում
օգտագործվում է նաև Սոկրատ անունը: Ըստ ավանդության Սոկրատեսը երիտասարդ տարիքում այցելել է Դելֆոս, որտեղ
նրան հուզել է Դելֆյան տաճարին փորագրված «Ճանաչիր ինքդ քեզ»
մակագրությունը։ Սոկրատեսը դա ընդունել է որպես մարդու էության, բնության,
նրա կյանքի իմաստի ու նպատակի ճանաչողության կոչ, որպես փիլիսոփայական
խորհրդածությունների ելակետ։
Փիլիսոփայության առարկան, ըստ նրա, պետք է լինի ոչ թե բնությունը, այլ մարդը։ Այս իմաստով նա շարունակում է սոփեստների գիծը, սակայն էական տարբերությամբ։ Եթե սոփեստները, մարդուն հռչակելով որպես բոլոր իրերի չափանիշ, ժխտում էին ընդհանուր գիտելիքի, օրենքների և բարոյական սկզբունքների գոյությունը, ապա Սոկրատեսը փիլիսոփայության խնդիրն էր համարում բացահայտել այդ ընդհանուրը, մարդկային կեցության և մտածողության բանական սկզբունքներն ու չափանիշները։ Ընդ որում, դրանք պետք է փնտրել մարդկային բանականության մեջ և ոչ թե բնության մեջ։ Սա չի նշանակում, թե Սոկրատեսը, մերժելով բնափիլիսոփայելու նշանակությունը, կարծում էր, որ բնությունը զուրկ է բանական հիմքերից։ Եթե բնության մեջ չլինի ընդհանուրը, միասնականը և բանականը, ապա դա նման կլիներ անաքսագորասյան խառնուրդին: Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ բնության մեջ կա որոշակի կարգ, ներդաշնակություն և նպատակահարմարություն, որի հեղինակը ոչ թե ինքը՝ բնությունն է, այլ Միտքը կամ Աստված։ Այդ դեպքում ինչու՞ է Սոկրատեսը բնափիլիսոփայությամբ զբաղվելը դիտում որպես անպտուղ և անիմաստ գործ։ Սոկրատեսի համոզմամբ բնափիլիսոփայության մեջ առկա տարբեր, իրար հակադիր տեսությունների առաջացման պատճառն այն է, որ բնափիլիսոփաները պատկերացում չունեն մարդկային գիտության վերաբերյալ։ Բնության գաղտնիքները կարող է ճանաչել միայն կատարյալ իմաստությամբ օժտված էակը՝ Աստված, իսկ քանի որ մարդը չունի կատարյալ իմաստություն, ուստի նա չի կարող բնության մասին կատարյալ, բացարձակ գիտելիք ունենալ։ Մարդը կարող է ճանաչել իր բնության և մտածողության օրենքները։
Ուսումնասիրելով մարդկային գիտելիքի բնույթը, Սոկրատեսը պարզեց, որ որևէ առարկայի մասին գիտելիք ունենալ, նշանակում է իմանալ տվյալ առարկայի սահմանումը կամ հասկացությունը։ Տեսական փիլիսոփայության և, առհասարակ, սոկրատեսյան փիլիսոփայության զրույցների խնդիրը դառնում է հասկացությունների ձևավորման ընթացքի պարզաբանումը։
Համարվում է, որ Սոկրատեսն է Արևմտյան փիլիսոփայության հիմնադիրը։ Սոկրատեսը այն եզակի փիլիսոփաներից էր, առանց որի անհնար է պատկերացնել հունական և եվրոպական փիլիսոփայության պատմությունը։ Ընդ որում, նա մարդկանց հիշողության մեջ անմահացել է ոչ միայն իր փիլիսոփայական գաղափարներով, այլև իր կյանքով ու գործով։ Սոկրատեսի մասին տեղեկության ամենակարևոր աղբյուրը Պլատոնն է։
Սոկրատեսի դատաքննությունը և մահապատիժը իր կարիերայի գագաթնակետը և Պլատոնի երկխոսությունների կենտրոնական իրադարձություններն էին։ Ըստ Պլատոնի, դրանք երկուսն էլ ավելորդ էին։ Սոկրատեսը դատարանում ընդունել է, որ ինքը կարող էր խուսափել մահապատիժից՝ թողնելով փիլիսոփայությունը և դադարելով ակտիվ հասարակական գործունեությունը։ Դատավարությունից հետո, ինքը կարող էր խուսափել մահապատժից՝ ընդունելով ընկերների փախուստի պլանը։ Թե ինչու էր Սոկրատը ընդունել նահանգի որոշումը, իր մեջ պարունակում է խորը փիլիսոփայություն, այն մանրակրկիտ ներկայացված է իր ընկեր Կրիտոյի հետ զրույցում
Սոկրատեսի կյանքի մանրամասները մեզ հասանելի են հիմնականում իրեն ժամանակակից երեք աղբյուրներից. Պլատոնի զրույցներից (դիալոգներից), Արիստոֆանեսի ներկայացումներից և Քսենոփանեսի զրույցներից (դիալոգներից)։ Սոկրատեսի մահվան ժամանակ Արիստոտելը դեռ պատանի էր։ Դեռ չի գտնվել որևէ վկայություն, որ հենց ինքը՝ Սոկրատեսը գրել է որևէ բան։
Սոկրատեսը ծնվել է մ.թ.ա. 469 թ. Աթենքում, քարտաշ Սոֆրոնիսկի և տատմեր Ֆենարետայի ընտանիքում, ստացել է սովորական կրթություն, որպես ծանր հետևակային՝ մասնակցել է մի շարք ճակատամարտերի՝ ցուցադրելով խիզախություն և արիություն։ Սոկրատեսը ամուսնացել էր Քսանթիպեի հետ, որ իր ամուսնուց բավական երիտասարդ էր։ Նրանք ունեցել են 3 որդիներ՝ Լամպրոկլեսին, Սոֆրոնիսկուսին և Մենեքսանուսին։ Սոկրատեսի մահվան ժամանակ իր տղաները դեռ բավականին երիտասարդ էին։ Իր ընկեր Կրիտոն քննադատել էր Սոկրատեսին իր երեխաներին լքելու համար, երբ Սոկրատեսը հրաժարվել էր իր մահապատժից խուսաբելու համար փախչել բանտից։
Սոկրատեսն իր փիլիսոփայական գործունեությանը զուգընթաց մասնակցել է Աթենքի հասարակական-քաղաքական կյանքին՝ ոչ միշտ համամիտ լինելով իշխողների և մեծամասնության տեսակետներին։ Լինելով կառավարման արիստոկրատական ձևի կողմնակից, նա հատկապես քննադատում էր դեմոկրատական իշխանության թերությունները, ինչն էլ, ըստ էության, պատճառ հանդիսացավ նրա դեմ դատական գործի հարուցմանը։Դա կատարվել է Հունաստանի համար շատ բարդ ժամանակաշրջանում։ Սպարտայի ու իր դաշնակիցների հետ պատերազմում Աթենացիները պարտություն էին կրել։ Աթենացիներից ոմանք կարծում էին, որ այդպիսի ծանր պայմաններում դեմոկրատական կառավարումը ամենաճիշտ եղանակը չէր։ Ըստ երևույթին, Սոկրատեսը քննադատոում էր դեմոկրատիան։ Ըստ որոշ գիտնականների, հենց այս հարցի շուրջ քաղաքական ինտրիգներն էին պատճառը, որ որոշում էր կայացվել Սոկրատեսին մահապատժի ենթարկել։
Ձևականորեն նրան մեղադրում էին այն բանում, որ նա չի պաշտում աստվածներին, ներմուծում է նոր աստվածություններ և իր փիլիսոփայությամբ այլասերում է պատանիներին։ Մ.թ.ա. 399 թ. դատարանի վճռով նա թույն է խմում և մահանում: Չնայած Սոկրատեսը հնարավորություն ուներ փախչելու բանտից ու փրկվելու, սակայն նա, որպես օրինապահ քաղաքացի, հրաժարվում է այդ անօրինական քայլից
Դժվար է ստույգ վերարտադրել Սոկրատեսի ուսմունքը, որովհետև, նախ, նա չի թողել գրավոր ժառանգություն, երկրորդ, նրա հայացքները ներկայացնողների՝ Պլատոնի, Քսենոփանեսի և Արիստոփանեսի երկերում «մտքի տիրակալը» ներկայանում է տարբեր կերպարներով։ Արիստոփանեսը Սոկրատեսին ներկայացնում է որպես սոփեստ, բնափիլիսոփա, Քսենոփանեսը՝ որպես ավանդապահ, օգտապաշտություն քարոզող փիլիսոփա, իսկ Պլատոնը՝ որպես «փիլիսոփայության մարմնացում», որպես ճշմարտություն որոնող մտածող, որը հմտորեն շարադրում է Պլատոնի ուսմունքը։ Սոկրատեսի կերպարի տարբեր մեկնաբանությունները պայմանավորված էին այն բանով, որ նա, լինելով բազմակողմանի ու հանրագիտակ մտածող և փիլիսոփայելու արվեստի մեծահմուտ վարպետ, տարբեր գաղափարներից կարողացել է ստեղծել օրգանական ու ամբողջական փիլիսոփայական ուսմունք:

Լավն էր բռատ
ОтветитьУдалить