Գոթական արվեստը միջնադարյան արվեստի զարգացման հաջորդ աստիճանն Է՝ ռոմանականից հետո։ Դեռևս պայմանական անվանումը առաջարկել է Ռաֆայել Սանտին 16-րդ դարում: Այս ոճը Վերածննդի դարաշրջանի պատմաբանների պատկերացման մեջ բարբարոսության նույնանիշն Է: Ձևով կրոնական գոթական արվեստը կյանքի, բնության և մարդու հանդեպ ավելի զգայուն Է, քան ռոմանականը։ Գոթիկան հիմնականում արտահայտվում է Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում և Իսպանիայում: Գերմանիայում գոթական ոճն ավելի ուշ է հաստատվում, քան Ֆրանսիայում` իհարկե ֆրանսիական վարպետների
գեղարվեստական փորձի հիման վրա: Սակայն գոթական արվեստը այստեղ ստանում է իր խորը, յուրօրինակ
և օրիգինալ զարգացումը: Դա,
իհարկե կապված էր Գերմանիայի
ֆեոդալական կարգերի, ներքին հակասությունների հետ: Այսեղից էլ գերմանական
արվեստին հատուկ դրամատիզմի և էքսպրեսիայի արտահայտությունը հատկապես քանդակի ասպարեզում: Գերմանական
գոթիկայում չկա այն հարաբերական
հարմոնիան, որը պարզ զգացվում էր ֆրանսիական
վարպետների ստեղծագործություններում:
Քյոլն |
Ելիզավետայի եկեղեցին Մարբուրգում |
Ի տարբերություն ֆրանսիական
կառույցների, Մարբուրգյան
ֆորմաները որոշակի ծանրակշիռ են,
սակայն նրանցում օրիգինալություն կա,
ինչը հատուկ է Գերմանիային: Երեք աբսիդի առկայությունը, որը ավարտվում է կապելաների պսակմամբ: Մյուս առանձնահատկությունը Ելիզավետայի
եկեղեցու ֆասադի խիստ վերտիկալությունն է:
Ֆրանսիական ֆասադների հորիզոնական
գծերը այստեղ նշանակալի դեր չեն խաղում: Ֆասադի գոթական վարդակը փոխվում է սլաքաձև պատուհանով: Ֆասադն ունի երեք նավ` միևնույն բարձրության, սակայն մեջտեղի կայունությունը կրկնակի է:
Արևելյան ալտարային
մասը և տրանսեպտների թևերը միանգամայն միանման են և ավարտվում են աբսիդներով: Էքստերիերից
երկու մեծ աշտարակները բարձր, չորսանկյուն
վրաններով իշխում են արևմտյան ֆասադի վրա: Կառույցի արտաքին պատերը պատված են որմնահեծերով, որոնք խիստ ռիթմ են ստեղծում, և որոնց արանքներում
երկշարք պատուհաններ
են: Ֆրեյբուրգում ձևավորվում
է արևմտյան ֆասադի հատուկ տեսակ: Այստեղ միայն մեկ աշտարակ է:
Սրանից հետո Գերմանիայում միաշտարականի
ֆասադները հաճախ էին կիրառվում: Ֆրանսիական
գոթիկայի ազդեցությունը
երևում է Քյոլնի եկեղեցում: Քյոլնի տաճարի համար բնութագրական է մեջտեղի նավի աննախադեպ բարձրությունը, որը կողայինների հանդեպ բարձրանում է
5:2-ի հարաբերությամբ: Տաճարը սկվել է կառուցվել 13-րդ դարում, շարունակվել
է 14-15-րդ դարերում, իսկ ավարտվել է
19-րդ դարում:
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին
3-րդ կուրս
Комментариев нет:
Отправить комментарий