среда, 20 марта 2013 г.

Աճուրդ 12 րոպե տևողությամբ

Էդվարդ Մունկ-<<Ճիչը>>
Հայտնի նորվեգացի էքսպրեսիոնիստ Էդուարդ Մունկի <<Ճիչը>>/1895թ./ կտավը Նյու Յորքի Sotheby's աճուրդում վաճառվեց ընդամենը 12 րոպեի ընթացքում, ռեկորդային գնով՝ 120 մլն ԱՄՆ դոլար: Նկարը ձեռք բերելու համար մասնակցում էին 7 մարդ: Լոտի նախնական գինը 40 մլն էր: Նկարը գտնվում էր նորվեգացի գործարար Պետեր Օլսենի անձնական հավաքածուում: Օլսենի հայրը բարեկամական հարաբերություններ ուներ Մունկի հետ եւ հովանավորում էր նրան: Կտավի վաճառքից ստացված հասույթն ուղղվեց Նորվեգիայում նոր թանգարանի, արվեստի կենտրոնի եւ հյուրանոցի կառուցմանը: Կտավի այս տարբերակը մյուսների համեմատ ավելի արժեքավոր էր այն պատճառով, որ Մունկը փոքրիկ բանաստեղծություն է գրել նկարի համար եւ սեփական ձեռքով պատրաստել նկարի փայտե շրջանակը:
Հետաքրքիր ու հարցականներով լի է Մունկի այս կտավի ստեղծման պատմությունը: Հետազոտողները հիմք են համարում նկարչի օրագրից վերցրած մի հատված.
<<Ես երկու ընկերներիս հետ գնում էի ճանապարհով, հանկարծ արևը մայր մտավ և ամբողջ երկինքը դարձավ արյունոտ, ես կարծես զգացի տխրության շունչը:Ես կանգնցի, հենվեցի կամուրջին` մահացու հոգնած: Քաղաքի վրա կախվել էին արյունոտ գոլորշու քուլաները:Իմ ընկերները շարունակեցին քայլել, իսկ ես մնացի կրծքիս բաց վերքով:Բարձրաձայն, անսահման ճիչը մխրճվեց շրջապատող բնության մեջ>>:


Комментариев нет:

Отправить комментарий