Անտիկ դարաշրջանի վերջում՝ Հռոմեական կայսրության թուլացման ու անկման ժամանակաշրջանում, աստիճանաբար, ձեւավորվում է միջնադարյան փիլիսոփայությունը, որը գոյատեւում է մինչեւ 14– 15-րդ դարերը։ Քանի որ միջնադարյան փիլիսոփայության պատմությունը սերտորեն կապված է կրոնի, առաջին հերթին քրիստոնեության առաջացման ու տարածման պատմության հետ, ուստի, որոշ իմաստով միջնադարյան փիլիսոփայությունն սկսվում է այն պահից, երբ առաջադրվում է փիլիսոփայության եւ կրոնի (աստվածաբանության), բանականության եւ հավատի հարաբերակցության հարցը, եւ ավարտվում է այն ժամանակ, երբ փիլիսոփայությունը տարանջատվում է աստվածաբանությունից, իսկ բանականությունը` դոգմատիկական հավատից։ Այս իմաստով միջնադարյան փիլիսոփայության պատմությունը կարող ենք բաժանել հետեւյալ շրջանների՝
1) ջատագովության եւ հայրականության շրջան (3-8-րդ դդ.)
2) սխոլսատիկական փիլիսոփայության ձեւավորման եւ զարգացման շրջան (9– 13-րդ դդ.)
3) միջնադարյան փիլիսոփայության մայրամուտի շրջան (14-15-րդ դդ.)
Ընդհանուր առմամբ միջնադարյան փիլիսոփայությունը կարող ենք անվանել կրոնական փիլիսոփայություն այն իմաստով, որ փիլիսոփայական ուսմունքները, սկզրունքներն ու հասկացություններն օգտագործվում էին հիմնավորելու եւ ապացուցելու կրոնական եւ եկեղեցական դոգմաները։
Արեւմտաեվրոպական փիլիսոփայության հետ ունեցած առնչության տեսանկյունից, միջնադարյան փիլիսոփայության մեջ ներառվում են նաեւ այլ ժողովուրդների, մասնավորապես, արաբալեզու մտածողների փիլիսոփայական ուսմունքները, որոնք 12-13-րդ դարերում տարածվելով եվրոպական երկրներում՝ նոր լիցք հաղորդեցին փիլիսոփայական մտքի զարգացմանը։
Միջնադարյան փիլիսոփայության զարգացման երկու հիմնական փուլերը՝ ջատագովությունն ու հայրաբանությունը եւ սխոլաստիկան կազմում են մեկ օրգանական միասնություն, սխոլաստիկան ջատագովական փիլիսո փայության զարգացման տրամաբանական արդյունքն է։ Այնուհանդերձ,
դրանց միջեւ գոյություն ունեն նաեւ որոշակի տարբերություններ։ Առաջին, ջատագովների եւ եկեղեցու հայրերի համար հավատի բովանդակությունը Սուրբ Գիրքն էր, իսկ փիլիսոփայությունն օգտագործվում էր կրոնական դոգմատիկայի ձեւակերպման նպատակով։ Սխոլաստիկայի համար հավատի բովանդակությունը ոչ միայն Սուրբ Գիրքն էր, այլեւ «եկեղեցու հայրերի» կողմից ձեւակերպված դոգմաներր, իսկ վվղիսովւայությունն առավելապես գործածվում էր այդ դոգմաներր բացատրելու, հիմնավորելու եւ համակար գելու համար։ Անշուշտ, այդ տարբեբությունը չպետք է բացարձակացնել, քանի որ արդեն իսկ հայրաբանության շրջանում, կրոնական դոգմաների ձեւակերպմանը զուգընթաց, դրանք հիմնավորվում եւ համակարգվում էին։ Մյուս կողմից՝ սխալ կլիներ պնդել որ սխոլաստիկայի շրջանում կրոնական ու եկեղեցական բոլոր դոգմաներն ստացան իրենց վերջնական ու ավար տուն հիմնավորումները։ Սխոլաստիկան հիմնվում էր ոչ միայն հեղինակությունների վրա, այլեւ օգտագործում էր նրանց իմաստասիրման եղանակը եւ ոճը, կիրառում նրանց կողմից մշակված մեկնաբանական հնարներն ու մեթոդներր։ Եթե «եկեղեցու հայրերր» որոնում էին ճշգրիտ ձեւակերպումներ, ապա սխոլաստիկ մտածողները զբաղվում էին դրանց ձեւակերպման խնդիրներով։ Այդ պատճառով, ի տարբերություն «հայրերի» կենդանի ու անմիջական մտածելաոճին, սխոլաստիկային բնորոշ էր «չոր ու ցամաք», անկենդան ու ձեւական ոճը։
Միջնադարյան փիլիսոփայությանը բնորոշ են մի շարք առանձնահատկություններ, որոնցից ամենագլխավորն այն է, որ այդ փիլիսոփայությունը կախված էր կրոնական գաղափարախոսությունից եւ զարգանում էր կրոնական մտածողության շրջանակներում։ Եթե անտիկ շրջանում փիլիսոփայությունը որոնում էր ճշմարտությունը եւ դա գտնելու համար ստեղծում բազմապիսի տեսություններ, ապա միջնադարյան փիլիսոփայությունը ելնում էր տրված ճշմարտություններից, որը Հայտնության ձեւով ներկայացված էր Սուրբ Գրքում, հետեւաբար, այդ փիլիսոփայության խնդիրն էր դառնում հասկանալ եւ մեկնաբանել ճշմարտությունը։ Եթե ճշմաբտությունը մեկն է, ապա պետք է փիլիսոփայությունն էլ լինի մեկը, ինչը գործնականում անհնար է, քանի որ հասկացումը եւ մեկնաբանությունը կախված են մեկնաբանողի մտավոր մակարդակից եւ ոչ կրոնական ու ոչ փիլիսոփայական հանգամանքներից։ Այդ պատճառով միջնադարյան փիփսոփայությունը մի կողմից միասնական է, որովհետեւ գործ ունի միեւնույն կրոնական սկզբունքների հետ, իսկ մյուս կողմից բազմազան է, որովհետեւ տարբեր միջոցներով է փորձում հիմնավորել ու պարզաբանել այդ սկզբունքները։
Եթե անտիկ փիփսոփայությունը տիեզերակենտրոն էր, որովհետեւ բացարձակ կեցություն էր դիտվում տիեզերքը, ապա միջնադարյան փիլիսոփայությունն ասավածակենտրոն է. իբրեւ բացարձակ կեցություն հանդես է գալիս Աստված։ Եթե անտիկ փիլիսոփայության մեջ տիեզերքն ըմբռնվում էր որպես ինքնեղծ ու հավերժական կեցություն, ապա միջնադարյան փիլիսոփայության մեջ Աստված բացարձակ սուբյեկտ է, անհատ, որը վեր է տիեզերքից եւ ինքն է տիեզերքի Արարիչր եւ կառավարիչը։ Եթե անտիկ փիլիսոփայությունը հիմնականում դուալիստական բնույթ ուներ, որովհետեւ ընդունվում էր իդեալական եւ նյութական սկիզբների համագոյությունը, ապա միջնադարյան փիլիսոփայության մեջ Աստված է ստեղծում նյութը, նյութական իրերի աշխարհը։ Այս իմաստով միջնադարյան փիլիսոփաների գոյաբանական ուսմունքները արաըչապաշտական բնույթ ունեին։ Թեեւ միջնադարյան փիլիսոփայական միտքը հաղթահարում է անտիկ վւիփսոփայության դուալիզմր, այնուհանդերձ, դուալիստական դիրքորոշումը պահպանվում է երկնայինի եւ երկրայինի, աննյութականի եւ նյութականի, հավերժականի եւ անցողիկի, անվերջի եւ վերջավորի հակադրությունների տեսքով։
Իրարից տարբերվում էին նաեւ անտիկ եւ միջնադարյան իմացաբանական տեսությունները։ Եթե անտիկ իմացաբանությունն առաջնորդվում էր «Մտքերդ համաձայնեցրու բանականության պահանջներին», դբույթով,
ապա միջնադարյան իմացաբանության նշանաբանն էր «Մտքերդ համաձայնեցրու Ս.Գրքերի կամ հեղինակությունների հետ»։ Այլ խոսքով, միջնադարյան վւիլիսովւայ ությ ունր հեղինակազոր, հեղինակությունների վրա հիմնված փիլիսոփայություն էր։ Եթե անտիկ փիլիսոփայությունը լայն իմաստով ռացիոնալիստական բնույթ ուներ, այսինքն՝ իմացության գլխավոր աղբյուրը բանականությունն էր, իսկ իմացության բարձրագույն աստիճանը բանական ճանաչողությունը, ապա միջնադարում հավատը իմացական առումով բարձր է դասվում բանական ճանաչողությունից, բանականության եւ գիտության նկատմամբ հաստատվում է հավատի եւ աստվածաբանության գերազանցության եւ առավելության սկզբունքը:
Նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը
Սեյրան Զաքարյանի <<Փիլիսոփայության պատմություն>> գրքից
Комментариев нет:
Отправить комментарий