Գաֆեսճէան արվեստի կենտրոնում այսօր "Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր"
խորագրով ցուցահանդեսի բացմանը ներկա էին կյանքին վերջերս հրաժեշտ տված
նկարչի բազմաթիվ հարազատներ, ընկերներ ու արվեստասերներ։ Ներկայացված են
մեծ գեղանկարչի 60-ից ավելի եռաչափ քանդակներ:
Քանդակները պատրաստված են կենցաղային ամենատարբեր իրերից. երբ երկաթն ավելին է, քան մետաղը, կենդանի է ու խոսուն: Հոգեկան ներաշխարհի, տրամադրության, աշխարհայացքների ու մի ամբողջ կյանքի պատմություն կարելի է կարդալ եռաչափ այս քանդակների միջոցով:
Մի քիչ զարմանալի, մի քիչ տարօրինակ, բայց միեւնույն ժամանակ յուրօրինակ ու հասկանալի: Զրույցի կանչող, մտորելու տեղիք տվող այս քանդակներում ամեն ինչ պարզ է ու ըմբռնելի` ընտանիք, սեր, քնքշություն, վեհություն. զգացմուքններ, որ մարդիկ երբեմն խոսքերով արտահայտել չեն կարողանում, Հակոբ Հակոբյանն արտահայտել է սառն ու անգույն մետաղների միջոցով:
Ստեղծագործական կյանքի առաջին շրջանում տխրության ու առանձնության շեշտադրումներով արված նատյուրմորտներ, հետո՝ օտարության մեջ ապրելու տարիներին, հայրենիքից հեռու ապրող իր հետեղեռնյան սերնդակիցների հոգեվիճակն արտահայտող թեմատիկ նկարներ ու կենսագրական հիշողությունների, ժամանակի տագնապների վրա հենվող բնանկարներ:
Հակոբ Հակոբյանի պրպտող միտքը, սակայն, 80 ական թվականներից սկսած, երբ կյանքի կեսն արդեն ապրել էր, պատմություն տեսավ նաեւ իր նկարների համար որպես մոդել ծառայող այս գործիքների մեջ:
Գեղանկարչի այրին՝ Մարի Հակոբյանը, ցուցահանդեսի բացմանն ասաց, որ արվեստագետը երկար էր սպասել սրան, բայց, ցավոք, չհասցրեց։
Գաֆեսճէան արվեստի կենտրոնում բացված ցուցահանդեսի մուտքը, մինչեւ մայիսի 26-ն ազատ է լինելու Հակոբ Հակոբյան արվեստագետի գործերը գնահատողների համար: 4 գեղանկար եւ 60-ից ավելի կենդանակերպ ու մարդկերպ ֆիգուրներ՝ արված հարթաշուրթերի, աքցանների, մկրատների, բժշկական գործիքների տարատեսակ համակցումներով:
աղբյուրը` http://news.shanttv.com/news/view/2161.html

Комментариев нет:
Отправить комментарий