Պատմության այսօրը վաղը կդառնա անցյալ` ամփոփվելով արխիվի դարակներում...
Ընդամենը երկու օր առաջ` 08.03.13, մահացավ հայազգի տաղանդավոր նկարիչ Հակոբ Տիգրանի Հակոբյանը (1923 թ․մայիսի 24-2013 թ․ մարտի 8): Նա ծնվել է Ալեքսանդրիայում։ Սովորել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի (1944-48) և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում (1952-54)։ Հայրենիքում նրա մասին հանրությունն իմացել է մամուլից և այն նկարներից, որ նա 1960 թվականին ընծայել էր Հայաստանի պետական պատկերասրահին։ Մասնակցել է Երիտասաարդության և ուսանողների համաշխարհային IV փառատոնին (1953, Բուխարեստ,2-րդ մրցանակ), արդի եգիպտական արվեստի ցուցահանդեսներին, Ալեքսանդրիայի բիենալներին (1959,1969)։ 1962-ին ընտանիքով հայրենադարձել է Հայաստան: Հակոբյանը իր ստեղծագործական առաջին շրջանում ստեղծել է նատյուրմորտներ, որտեղ շեշտված են տխրության ու առանձնության զգացմունքները. «Կինը խոհանոցում», «Սխտորներ», «Վիշտ», «Դերձակը» գործերը այդ ստեղծագործական ժամանակահատվածի լավագույն օրինակներն են ։ 1977-1985թթ. պարգևատրվել է ՀԽՍՀ Պետական մրցանակով: Օտարության մեջ ապրելու տարիներին Հակոբյանը հիմնականում նկարել է թեմատիկ նկարներ, ուր յուրահատուկ ուժով ու նրբությամբ ընդանրացրել է հայրենիքից հեռու ապրող իր հետեղեռնյան սերնդակիցների հոգեվիճակը։ 1994թ. արժանացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցանակի, 1996-ին` ՀՀ Ս. Մեսրոպ Մաշտոցի շքանշանի: 2003թ. Հ. Հակոբյանին շնորհվում է Հայ եկեղեցու Ս.Սահակ–Ս. Մեսրոպ շքանշանը: Նա և' լավ քաղաքացի էր, և' իր ազգի անունը բարձր պահող հանճարեղ նկարիչ: Բնանկարների ենթատեքստում շոշափելի են անհանգիստ ժամանակից բխող լարվածության ու տագնապի զգացմունքները, որոնք ակնհայտ են «Նեյտրոնային ռումբին՝ ոչ», «Սումգայիթ» կտավներում և «Ընտանիք» քանդակում։

Комментариев нет:
Отправить комментарий