2011թ. հունիսին Շվեդական
Ուպսալա քաղաքում աճուրդով վաճառվեց աշխարհռչակ ծովանկարիչ
Հովհաննես Այվազովսկու «Բոմարզունդի համար մարտը» կտավը:
1858 թվականին ստեղծված կտավի տերը եղել է տարեց մի շվեդ, ով որոշել է
ազատվել իր հին իրերից: Չիմանալով նկարի ծագման մասին` նա այն հանձնել է «Մետրոպոլ» աճուրդին` հույս ունենալով «գոնե մի փոքր
գումար աշխատել»:
Հովհաննես Այվազովսկի- «Բոմարզունդի համար մարտը» |
«Մետրոպոլում» սկզբում նույնպես չեն հասկացել, թե ինչ կտավի հետ գործ ունեն
և որոշել են աճուրդի հանել` նախնական գին սահմանելով 1500 ԱՄՆ
դոլարը: Նկարն աճուրդում հայտնվելուց հետո մեծ աղմուկ է բարձրացրել, ինչը
ստիպել է աճուրդի աշխատակիցներին ստուգել դրա ծագումը: Մասնագետները
պարզել են, որ կտավն իրոք պատկանում է Այվազովսկու գրչին:
Կտավը նորից աճուրդի է հանվել և այս անգամ վաճառվել 1,2 մլն դոլարով: Նկարը գնել է մի ռուս կոլեկցիոներ, ում անունը չի նշվում:
Փաստորեն, ցանկացած արվեստի գործ, որի հեղինակի անունը հայտնի չէ, անկախ իր մշակութային ու գեղագիտական արժեքից, վաճառվում է ցածր գնով: Սակայն, բավական է պարզ դառնա հեղինակի անունը, և աճուրդի հանված արվեստի նմուշը կվաճառվի ռեկորդային գնով: Ուրախալին այն հանգամանքն է, որ հայտնաբերվել է Այվազովսկու ևս մեկ կտավ, սակայն ցավալի է, որ հայտնի ծովանկարչի ստեղծագործությունը միանգամից չի ճանաչվել և նույնիսկ փոխել է ինքնարժեքը...
Комментариев нет:
Отправить комментарий