Հայտնի է, որ աճուրդներում վաճառվող ամենաթանկ իրերի շարքին են դասվում հայտնի արվեստի գործերը: Ամենահայտնի աճուրդը Նյու Յորքի Sotheby's-ն է, որը ժամանակ առ ժամանակ բավականին թանկ գներով վաճառում է մեծ արվեստագետների մեծ գլուխգործոցներ: Ոչ պակաս հայտնի են նաև Christie`s և Philips աճուրդային տները:
Աստիճանաբար ձեզ կներկայացնենք ամենատարբեր աճուրդներում բարձր գնով վաճառված ստեղծագործություններ: Առաջին անդրադարձը վերաբերում է Ռոտկոյի կտավներից մեկին...
Աստիճանաբար ձեզ կներկայացնենք ամենատարբեր աճուրդներում բարձր գնով վաճառված ստեղծագործություններ: Առաջին անդրադարձը վերաբերում է Ռոտկոյի կտավներից մեկին...
Ամերիկացի աբստրակցիոնիստ նկարիչ Մարկ Ռոտկոյի «N1 (Թագավորական կարմիր եւ երկնագույն)»
կտավը Նյու Յորքի Sotheby's-ի երեկոյան աճուրդում 2012թ. նոյեմբերին վաճառվել է 75,1 մլն
դոլարով։ Ռոտկոյի կտավի
վաճառքի ակնկալվելիք գինը կազմել է 35-50 մլն դոլար։ Սակայն պահանջարկը
զգալիորեն գերազանցել է վաճառողի սպասելիքները։
Մարկ Ռոտկո «N1 (Թագավորական կարմիր եւ երկնագույն)» |
Այս ստեղծագործողն աշխարհի
ամենաթանկ նկարիչների շարքին է դասվում։ Նրա «Նարնջագույն, կարմիր, դեղին»
կտավը 2012-ին դարձավ աճուրդում երբեւէ վաճառված հետպատերազմյան արվեստի
ամենաթանկ ստեղծագործությունը։ Այն գնել էին 86,9 մլն դոլարով։
Комментариев нет:
Отправить комментарий