Սյունիքի (Գլաձորի)
մանրանկարչական դպրոց. Մոմիկ: XIII-XIV դարերում հայ
մշակույթի պատմության մեջ մեծ դեր են խաղացել Սյունյաց նահանգում գտնվող Գլաձորի և Տաթևի վանքերը: Քանի որ երկուսն էլ գտնվել են Սյունիքում, ուստի հայկական մանրանկարչության մասին խոսելիս Գլաձորի և Տաթևի դպրոցներին ընդունված է անդրադառնալ միասին: Երկուսն էլ մեծ դեր են խաղում հայկական մանրանկարչության մեջ: Սակայն, հաճախ միասին դիտարկվող այս դպրոցներն ունեն ինչպես նմանություններ, այնպես էլ տարբերություններ:
Գլաձորի դպրոցի առավել հայտնի ներկայացուցիչներն են Մոմիկն ու Թորոս Տարոնացին: Մոմիկի ծննդյան թվականը հայտնի չէ, այն հաշվում են նրա առաջին գործի` 1292 թվականի Ավետարանի մանրանկարներից ենթադրաբար հետ գալով 25 տարի: Մոմիկի մասին առաջին հիշատակությանը հանդիպում ենք 1283 թվականին, Գլաձորի համալսարանում կազմված մի ձեռագրում, ուր պահպանված միակ խորանի վրա գրված է. «ԶՄոմիկ նկարիչ խորանիս հիշեցեք աղաչեմ»: Նա Օրբելյան իշխանական տան նկարիչ-ճարտարապետն էր, եւ նրանց հանձնարարությամբ նախգծում եւ կառուցում էր եկեղեցիներ, ծաղկում Ավետարաններ: Ենթադրվում է, որ նա իր գործունեությունն սկսել է Կիլիկիայում` 1283 թվականին Կեռան թագուհու պատվերով մի Ավետարան ծաղկելով եւ այդպես հայտնի դառնալով: Այնուհետեւ իր ողջ կյանքն անցկացրել է Վայոց ձորում: Քանդակագործական աշխատանքներից ճշտորեն որոշված են, որ նրանն են 1308 թվականի խաչքարը Նորավանքում, Արենիի եկեղեցու Աստվածամոր եւ մանկան պատկերը (1321), Նորավանքի գավթի Աստվածամոր եւ Հայր Աստծո պատկերաքանդակները: Ճարտարապետական կառույցներից հայտնի են Նորավանքի եկեղեցու գավիթը, Արենիի եկեղեցին, Նորավանքում Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին, նրան են վերագրվում նաեւ Եղեգիսի Զորաց, Տաթևի սբ. Գրիգոր եկեղեցիները:
Գլաձորի դպրոցի առավել հայտնի ներկայացուցիչներն են Մոմիկն ու Թորոս Տարոնացին: Մոմիկի ծննդյան թվականը հայտնի չէ, այն հաշվում են նրա առաջին գործի` 1292 թվականի Ավետարանի մանրանկարներից ենթադրաբար հետ գալով 25 տարի: Մոմիկի մասին առաջին հիշատակությանը հանդիպում ենք 1283 թվականին, Գլաձորի համալսարանում կազմված մի ձեռագրում, ուր պահպանված միակ խորանի վրա գրված է. «ԶՄոմիկ նկարիչ խորանիս հիշեցեք աղաչեմ»: Նա Օրբելյան իշխանական տան նկարիչ-ճարտարապետն էր, եւ նրանց հանձնարարությամբ նախգծում եւ կառուցում էր եկեղեցիներ, ծաղկում Ավետարաններ: Ենթադրվում է, որ նա իր գործունեությունն սկսել է Կիլիկիայում` 1283 թվականին Կեռան թագուհու պատվերով մի Ավետարան ծաղկելով եւ այդպես հայտնի դառնալով: Այնուհետեւ իր ողջ կյանքն անցկացրել է Վայոց ձորում: Քանդակագործական աշխատանքներից ճշտորեն որոշված են, որ նրանն են 1308 թվականի խաչքարը Նորավանքում, Արենիի եկեղեցու Աստվածամոր եւ մանկան պատկերը (1321), Նորավանքի գավթի Աստվածամոր եւ Հայր Աստծո պատկերաքանդակները: Ճարտարապետական կառույցներից հայտնի են Նորավանքի եկեղեցու գավիթը, Արենիի եկեղեցին, Նորավանքում Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին, նրան են վերագրվում նաեւ Եղեգիսի Զորաց, Տաթևի սբ. Գրիգոր եկեղեցիները:
"Աստված և հայր". Նորավանքի գավիթ |
Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ Մոմիկն իրեն հիմնականում համարել է ճարտարապետ եւ քանդակագործ` դրա ակնարկը համարելով 1302 թվականի հիշատակարանն, ուր Մոմիկը հիշում է ցուրտ ձմռան մասին. այսինքն` այդ ակնարկից ենթադրվում է, որ նա մանրանկարչությամբ միայն ձմռանն էր զբաղվում, երբ կանգ էր առնում շինարարությունը եւ լռում էին քարգործների մուրճերը: Բոլոր դեպքերում` Մոմիկը որպես մանրանկարիչ բավական ուսումնասիրված է, հատկապես Գլաձորի մանրանկարչական դպրոցի համատեքստում, սակայն նրա ճարտարապետական եւ քանդակագործական գործերը հիմնավոր ուսումնասիրված չեն եւ սպասում են իրենց ուսումնասիրողին: Մեզ են հասել Մոմիկի ծաղկած 4 ձեռագիր Ավետարանները, որոնցից երեքը ստորագրված են, չորրորդն անստորագիր է եւ վերագրվում է նրան` ոճական ակնհայտ եւ ուրիշ ոչ մեկի մոտ չհանդիպող նմանություններից ելնելով: Նրա ծաղկած
ձեռագրերն են 1292, 1302 (կամ` Ստեփանոս Օրբելյանի), 1283 (չստորագրված) թվականների Ավետարանները, 1283-84 թվականների հավաքածուն
[2]:
Մոմիկի ձեռագրերը վերաբերում են նրա ստեղծագործության վաղ շրջանին: Նրա ընդօրինակած եւ նկարազարդած Նորավանքի Ավետարանը գրված է 1292 թվականին, Քարկոփի վանքի մոտ գտնվող Ուռո քար բնակավայրի սբ.Գեւորգ եկեղեցում, Հովհաննես ու Թադեոս քահանա եղբայրների պատվերով: Ձեռագիրը պահվում է Մատենադարանում (թիվ 2848 ձեռագիր): Գրված է մագաղաթի վրա, եւ, բարեբախտաբար, ամբողջական է մատյանի հիշատակարանը: Հիշատակարանում գրիչ-մանրանկարիչն իրեն կոչում է «ապիկար քարտուղար.. Մոմիկ կոչեցելոյ», որ մագաղաթին է հանձնել «զգիծ եւ զնկար»: Շատ կարեւոր է նաեւ Մոմիկի թողած տեղեկությունն իր ուսուցչի վերաբերյալ. «Աղաչեմ եւս յիշել զբազմերախտի ուսուցիչն իմ զՅովասաբ կուսակրոն քահանայ»: Ուշագրավ է, որ նույն 1292 թվականին Հովասափը մի ձեռագիր է ընդօրինակել Գլաձորի համալսարանի Եսայի Ուսուցչապետի պատվերով: Նորավանքում պահպանվել է Հովասափի` 1324 թվականը կրող տապանաքարը: Նորավանքի Ավետարանը որպես ամենավաղ ամբողջական ստեղծագործություն` որոշակի պատկերացում է տալիս Մոմիկի արվեստի մասին: Այս Ավետարանում սյուժետային մանրամասներ չկան` ավետարանիչների պատկերներ են, լուսանցազարդեր եւ գլխազարդեր.գունային սեղմ ներկապնակ` կարմիր, կապտականաչավուն եւ դեղին հիմնական գույներով: Ոսկին սահմանափակ է օգտագործված: Մոմիկը դիտողին առինքնում է գլխավորապես գեղարվեստական միջոցների պարզությամբ, ներդաշնակ-պածառ գուներանգներով: Մանրանկարներն աչքի են ընկնում մոնումենտալությամբ, գունային ներդաշնակությամբ, զարդանկարի հստակությամբ, կերպարների զանգվածեղությամբ ու դիմանկարների արտահայտչականությամբ
[3]:
«Քրիստոսին դագաղ դնելը» և
«Հրեշտակի հայտնությունը յուղաբեր կանանց» մանրանկարներում, որոնք զետեղված են
«Հայկական մանրանկարչություն» (Լ. Ա. Դուռնովո, Ռ. Դ. Դրամբյան) գրքում, Մոմիկը
ներկայանում է որպես մի վարպետ նկարիչ, որ տիրապետում է խմբավորման արվեստին և հուզառատ ու հուժկու կերպարանքների
և նրանց շարժումների միջոցով կարողանում է արտահայտել իրադրության վեհությունը:
Ներկապնակի վրա զգացվում է Կիլիկիայի ազդեցությունը, թեև Մոմիկի մոտ այն
համեմատաբար պակաս նրբաճաշակ է [4]:
1302 թվականի
Ավետարան. Nº 6792: 1302 թվականին Մոմիկը
Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանի պատվերով նկարազարդել է մի մեծարժեք, որի գրիչն է Հովհաննես Օրբելյանը, 300 էջ, որը նշանավոր պատմիչը միշտ մոտն էր պահում ճամփորդությունների ժամանակ: Անգամ հաճախ տարել են մարտի դաշտ` համարելով, որ հաղթանակ է բերում: Պատմիչ-գրիչի գրած գլխավոր հիշատակարանում, ցավոք, գրչության վայրը չի նշվում: Սակայն ամենայն հավանականությամբ Նորավանքն է, քանի որ եւ գրիչը, եւ մանրանկարիչը հիմնականում Նորավանքում էին բնակվում: Ձեռագիրն իր անսովոր փոքր չափերով, մանրանկարների պատկերագրական ինքնատիպությամբ ու բարձր արվեստով ձեռագրական արվեստի իսկական գլուխգործոց է` 12 անգամ 8,7 չափեր ունեցող էջերի մեջ` 12 սյուժետային մանրանկար եւ 3 պատկեր, 2 անվանաթերթ, 8 շատ փոքր գլխազարդ եւ մի շարք լուսանցազարդեր: Մոմիկը ձեռագրի սկզբում զետեղել է ավետարանական գլխավոր իրադարձությունները` զարմանալի վարպետությամբ պատկերելով Ավետարանի տերունական պատկերաշարի հիմնական տեսարանները հետեւյալ հերթականությամբ. Ավետում, Ծնունդ, Տեառնընդառաջ, Պայծառակերպություն, Մուտք Երուսաղեմ, Ոտնլվա, խաչելուլություն, Ողբ, Հարություն, Համբարձում, Հոգեգալուստ:
1302 թվականի
Ավետարան. Nº 6792, ծաղկող` Մոմիկ |
Պահպանվել են նաեւ ավետարանիչների պատկերները: Չնայած գրքի անսովոր փոքր չափերին` նկարիչը կարողացել է կանոնական ամբողջականությամբ վերարտադրել տերունական պատկերները: «Համբարձում» մանրանկարում նա ներդաշնակորեն տեղավորել է մարդկային 17, «Մուտք Երուսաղեմ» տեսարանում` 18 ֆիգուր, արտահայտիչ ներշնչված դիմագծերով: Մոմիկը դիմանկարային արվեստի ամենամեծ վարպետներից է հայ մանրանկարչության մեջ: Մոմիկի ստեղծած պատկերները կոթողային են, կերպարները` զգացմունքային: Նրա մանրանկարներին` հատկապես դիմանկարներին եւ մարդկային ֆիգուրներին բնորոշ է դրամատիզմը, նրանք բնավ էլ չեն կորչում ծանր ու մուգ գույնի ճարտարապետական խորքով ֆոնի վրա, այլ ընդգծվում են չափազանց իրական միջավայրով: Գունաշարում ոսկու ներդաշնակ օգտագործումը պատշաճ շքեղություն է հաղորդում տեսարաններին: Մոմիկը երբեք չի կրկնում իրեն. ամեն անգամ տեսնում ենք մի նոր տարբերակ Աստվածամոր կերպարի պատկերման մեջ տարբեր ձեռագրերում: Ստեփանոս Օրբելյանի պատվերով նկարազարդած ավետարանում Աստվածամայրը երիտասարդ մի կին է` արտահայտված խոր աչքերով, նուրբ դիմագծերով եւ հեզաճկուն կեցվածքով: Ավետարանի տարբեր հիշատակարաններում պատմվում է ձեռագրի հետագա ոդիսականը.1406 թվականին ձեռագիրը ոմն գրիչ վերականգնել եւ վաճառել է, այն ձեռքից ձեռք է անցել, իսկ 1676 թվականին վերստին վաճառվելիս նրա համար վճարվել է շատ մեծ գին` 1 կով, 1 ցուլ, 1 գոմեշ ու 1 կարպետ:
Կենսագրական հետաքրքրական տեղեկություն է պահպանվել 1331 թվականի հիշատակարանում, ուր Մոմիկը ասում է տեսողությունը կորցնելու եւ «զկնի սակաւ ամաց» Աստծո եւ իր հավատի շնորհիվ` «յուսովն որ առ Յիսուս» այն վերստանալու մասին: Տեսողությունը կորցնելուց եւ որոշ ժամանակ անց վերակնգնելուց հետո, սակայն, Մոմիկն այլեւս մանրանկարչությամբ չի զբաղվել
[5]:
Ստեփանոս
Տարոնացի. 1318 թվականի Ավետարան: Հայտնի է, որ Թորոս Տարոնացին Մուշ քաղաքից
է, որի համար նրան երբեմն Մշեցի են անվանել։ Նրա
ծննդյան թվականը հայտնի չէ, սակայն տեղեկություններ կան, որ ծնվել է քահանայի
ընտանիքում: Սովորել
է գլաձոր, Եսայի Նչեցու մոտ։ Հայտնի են նրա ընդօրինակած և ծաղկած 19 ձեռագրերը, որոնցից 9-ը պահվում է Մատենադարանում: Մեզ հայտնի նրա առաջին ձեռագիրը «Եսայի Նչեցու Ավետարանն» է (1307 թվական, Վենետիկի Ս. Ղազար վանք, ձեռագիր 1917 թվական), որը ուսումնասիրել է Ս. Տեր-Ներսեսյանը։ Գործունեությունը մոտ 40 տարի է տևել։ Վերջին անգամ անունը հանդիպում է 1346 թվականին, նրա ծաղկած ժողովածուում։ Տարոնացու լավագույն ստեղծագործություններից են 1318 թվականի
Ավետարանի նկարազարդումները, որոնք իրենցից ներկայացնում են 11 թեմատիկ մանրանկարներ, 4 ավետարանիչների պատկերներ և գրեթե յուրաքանչյուր էջում՝ զարդանկարներ։ Լուսանցքազարդերը մեծ մասամբ կազմված են բուսական մոտիվներից։ Գլխագրերը բազմազան են։ Թերթերի կոմպոզիցիոն կառույցը մոնումենտալ տպավորություն է թողնում։ Ձեռագրում վեց խորաններ են, յուրաքանչյուր երկուսը՝ սիմետրիկ։ Բյուզանդական մանրանկարչության սկզբունքների որոշ առկայությամբ հանդերձ, ազգային վաղեմի ավանդույթները հաստատուն տեղ են գրավում Թորոս Տարոնացու արվեստում։ Նկատելի է ժողովրդական արվեստի հնարքների օգտագործումը։ Հորինվածքները պարզ են՝ գրեթե միշտ կառուցված համաչափ ուրվանկարով։ Թորոս Տարոնացին առանձին կենդանությամբ է պատկերել Տիրամորն ու մանկանը (ներմուծելով կենցաղային մոտիվներ), նվագող Դավիթ մարգարեին, միջնադարյան մտածող Եսայի Նչեցուն
[6]: 1318 թվականի Ավետարանի կերպարների
հագուստները, մշակված ձևերը, գոթական տարրերը խոսում են այն մասին, որ հայկական
մանրանկարչությունը շատ տարրեր փոխ է առել այլ երկրների մշակույթից: Չնայած այս
հանգամանքին` ինչպես Տարոնացու, այնպես էլ ամբողջ հայկական մանրանկարչության մեջ
այս ձեռագիրը մնում է եզակին իր օրինակի մեջ:
Գլաձորի դպրոցում յուրօրինակ կերպով միահյուսվում են
Կիլիկյան Հայաստանի և Մեծ Հայքի դպրոցների ձեռքբերումները: Այստեղ պահպանվում են
նաև հեթանոսական արվեստի տարրեր: Օրինակ` կենաց ծառի պատկերումը, որը հանդիպում է
Թորոս Տարոնացու մոտ: Յուրահատուկ է նրա
գունային կոլորիտը, որն արտահայտվում է բաց կապույտ, կարմիր, երբեմն նաև ոսկեգույն
երանգներով: Նկարների համար հաճախ որպես ֆոն ընտրվել է կանաչ գույնը: Տարոնացու
մոտ խորաններում ու մարգինալներում տեսնում ենք օձերի և վիշապների, որոնք կռվում
են իրար դեմ ու սպանվում սրբազան զինվորի կողմից: Ինչպես 1318, այնպես էլ 1323
թվականի ավետարանում զգացվում է Թորոս Տարոնացու յուրահատուկ ոճը:
1323 թվականի Ավետարան. Nº 6289:
Ավետարանը նկարազարդված է շատ շքեղ: Մասնավորապես
շլացուցիչ են խորանները, որոնք փայլում են ոսկուց: Նրանց բուսական զարդերի
մեջ պատկերված են տարբեր էակներ` սբ. Գևորդը վիշապին սպանելիս, դարանակալ արծիվը,
որ կաքավի է հետևում, հրեշտակը դևին կուրացնելիս, թութակներ, ջայլամներ,
կոկորդիլոսներ, բուեր և այլն:
1323 թվականի Ավետարան. Nº 6289. Հովհաննու Ավետարանի անվանաթերթը |
Իրենց
բովանդակությամբ և հրաշալի ձևավորումով նվազ հետաքրքիր չեն նաև անվանաթերթերը:
հովհաննու ավետարանի անվանաթերթի վերին մասի կենտրոնում նստած է Աստվածամայրը`
մանկանը կերակրելիս, այսպես կոչված ստնտու Աստվածամայրը, որին հսկում են երկու
հրեշտակներ: Քիչ ներքևում դալար շյուղերի մեջ պատկերված է մի մայր եղջերու, իսկ
նրա ձագերի կողքին հայր եղջերուն է , որն իր ներկայությամբ կարծես հիշեցնում է, որ
Քրիստոսը երկրային հայր չի ունեցել:
Մեծ
գլխատառը, որ բաղկացած է չորս
ավետարանիչների խորհրդանշաններից, ավարտվում է ավետարանական իմաստության պսակով`
պատանի Քրիստոսը նստած վիճակում, ճիշտ այնպես, ինչպես սովորաբար նրան պատկերում են
տաճարում ուսանելիս: Կողքի զարդանկարն ավարտվում է արծիվով` Հովհան ավետարանչի
խորհրդանշանով: Այստեղ ամեն ինչ առնչվում է իրար` հիմնականում դոգմատիկ նպատակներ
հետապնդելով:
Շատ
շքեղ են բաժանազարդերը: Նրանց մեծ մասն առասպելական թռչուններ են, երբամն
գլխարկով, որոնք պալեոլոգյան տարազներ են հիշեցնում: Նկատելիորեն թույլ են
Տարոնացու թեմատիկ մանրանկարները: Թվում է, թե դրանք կատարված են որպես
պարտականություն, չոր են և տաղտկալի
տպավորություն են գործում, իսկ բովանդակությանը չհամապատասխանող պայծառ և
բազմերանգ գունաշարը ավելի է ուժեղացնում այդ տպավորությունը:
1323 թվականի Ավետարան. Nº 6289. Հովհաննես Ավետարանիչը Պրոխորի հետ |
Սյունիքի
մանրանկարչական դպրոցը, իրավամբ, իր ուրույն տեղն ունի հայ մանրանկարչության
պատմության մեջ: Հանձինս Մոմիկի և Թորոս Տարոնացու` հայ ձեռագրերի արվեստն ունի
տաղանդավոր ու բազմակողմանի զարգացած ստեղծագործողներ, որոնք իրենց մի մասնիկն են
թողել ինչպես Ավետարանների էջերում, այնպես էլ խաչքարներում, քանդակներում, անգամ
որոշ եկեղեցիներում:
Տաթևի մանրանկարչական դպրոց:
Տաթևի վանքը XIII-XIV դարերում ը դրանից հետո էլ չի կորցնում իր մշակութային նշանակությունը
և մնումէ գիտական ու կրթական օջախներից
մեկը: Հռչակավոր այդ վանքում ղեկավար դիրք
ունեին ականավոր գիտնականները, որոնք այն ժամանակ կատարում էին նաև հասարակական
գործչի դեր: Սրանցից էր անվանի փիլիսոփա
նոմինալիստ Գրիգոր Տաթևացին, որ միաժամանակ նաև նկարիչ էր:
1390 թվականին Տաթևացին հաստատվեով Տաթևում, իր շուրջը համախմբեց Սյունիքից ու Հայաստանի տարբեր վայրերից այստեղ ուսանելու եկած բազմաթիվ աշակերտների և շարունակեց իր գիտամանկավարժական գործունեությունը։ Նրա րաբունապետության օրոք Տաթևի դպրոցը, որը վերածվել էր համալսարանի, հասել է իր ծաղկման գագաթնակետին՝ դառնալով գիտության, մշակույթի, արվեստի հոգևոր կյանքի կենտրոն։
Տաթևացին գրել է մեկնություններ, լուծմունքներ, քարոզներ աստվածաբանական, դավանաբանական, իմաստասիրական մեծարժեք աշխատություններ։ Այդ երկերում արծարծվել են հեղինակի մանկավարժական հայացքները, ճանաչողության և իմացության խնդիրներ։
Առավել կարևոր են «Գիրք հարցմանց» ու «Ոսկեփորիկ» հանրագիտական երկերը, որտեղ ի մի են բերված ոչ միայն ժամանակի գիտության և կյանքի ամենաբազմազան խնդիրներին վերաբերող տեղեկություններ, այլև հայ դավանաբանական մտքի դարավոր ձեռքբերումները։ Երաժշտական, ծիսական, տեսական ու գեղագիտական մի շարք խնդիրներ արծարծվում են «Հարցմանց գրքում»։ Նրա ժառանգության մասն են կազմում Արիստոտելի և Դավիթ Անհաղթի գործերի
մեկնությունները։
Իր տեսակի մեջ բացառիկ է նաև «Քարոզգիրքը»՝ «Ձմեռան» և «Ամառան» հատորներով։ Նա ստեղծել է քարոզախոսության, հռետորական արվեստի դասագիրք, որտեղ կարևորվել է քարոզը։ Տաթևացին փիլիսոփայության մեջ պաշտպանել է երկակի աստվածային էությունների և բնության ճանաչման ճշմարտության սկզբունքը, սահմանազատել հավատի ու գիտության, աստվածաբանության և փիլիսոփայության բնագավառները[7]:
1297 թվականի Ավետարան. Nº 7482: XIV դարի վերջում Գրիգոր Տաթևացին նկարազարդել է 1297 թվականին գրված մի
Ավետարան: Նրա մանրանկարները շատ չեն, բայց վկայում են նկարչի մեծ ձիրքի մասին:
Բացառիկ ինքնատիպ գունաշարը, որ հենվում է մուգ շագանակագույն ու կապույը
երանգների և վառ կարմիրի ու դեղինի խաղի վրա, որոշ չափով հիշեցնում է 1232 թվականի
Թարգմանչաց Ավետարանը: հորինվածքը աչքի է ընկնում մոնումենտալությամբ և ինչ-որ վեհ
համաչափությամբ ու խորությամբ:
1297 թվականի Ավետարան. ծաղկող` Գրիգոր Տաթևացի |
Զարդանկարչական
մանրուքները (Ավետման տեսարանում` ցածրիկ
պատի քարերը, Ծննդյան տեսարանում` մսուրի վրայի փորագրությունները) ընդծում են
վարպետի ձգտումը պատկերելու մոնումենտալ բնույթի իրական երևույթներ: Գույներն
ընտրված են բարձր ճաշակով: Ուշագրավ են նաև մարդկանց դեմքերը, որոնք պատկերված են
շատ նուրբ գծերով և որոնց կենդանություն է տրված այտերի բնական կարմրությամբ:
Իհարկե,
այս ձեռագիրը չի կարելի համարել Տաթրի նկարչական դպրոցի առաջին աշխատանքը, քանի որ
այնտեղ վաղուց գոյություն են ունեցել ինչպես գրչատուն, այնպես էլ նկարչական
արհեստանոց: Վերջինիս ավանդները արտացոլված են Գրիգոր Տաթևացու գեղանկարչության
մեջ և այդպիսով որոշ չափով բնորոշ են Տաթևի դպրոցին:
XIV-XV դարերի Ավետարան.
Nº
6305: Տաթևի դպրոցում ստեղծված այս ձեռագրի մանրանկարները ստույգ թվական
չունեն, բայց, ելնելով այն իրողությունից, որ նրա մեջ նկատվում են նախորդ շրջանի
ձեռագրի գեղարվեստական մի քանի եղանակների հետագա զարգացման հատկանիշներ: Այն պետք
է վերագրել XIV դարի վերջին կամ XV դարի սկզբին: Ծաղկողի անունը Գրիգոր է:
XIV-XV դարերի Ավետարան. Բարի ավետում. ծաղկող` Գրիգոր |
Բազմաթիվ մանրանկարների մեջ, պահպանելով
հորինվածքի մոնումենտալությունը, նկարիչը ֆոնը և որոշ մանրամասնություններ լցնում
է դաջած կտորների նախշեև հիշեցնող նրբին զարդերով, որով և նկարի ամբողջ մակերեսը
ալեծուփ զարդանկարի է նմանվում, որի ձևերն ու գույները երբեմն համապատասխանում են
մանրանկարի բովանդակությանը: Այս առումով առանձնապես հատկանշական է Ավետման
մանրանկարը, որի մեջ Գաբրիել հրեշտակապետն ու Աստվածամայրը վեհաշուք դիրքով
տեղավորված են ամպանման վարդագույն ֆոնի վրա, որից այնքան գեղեցիկ կերպով
առանձնանում է հասուն պտուղներ ունեցող նռնենին: Հատկապես արտահայտիչ են զարմացած
Մարիամի նրբագեղ կերպարանքը և հրեշտակապետի սրընթաց շարժումը[8]:
Մյուս
մանրանկարների մեջ ևս ուշադրություն են գրավում շարժումների կենդանությունը և,
հատկապես, դեմքերի արտահայտչականությունը` խոշոր շարժուն աչքերով, նուրբ
դիմագծերով և կարմիր այտերով: Քարի վրա քանդակված ժանյականման եզրազարդերը
գոտևորում են ճարտարապետական մասերը:
Գործվածքները զարդարված են ծաղկավոր վանդակաձև զարդանկարներով: Առանձնապես
ուշագրավ է անվանաթերթի լուսանցազարդը: Դա գրեթե ամբողջովին իրական ծաղիկներից
կազմված մի վիթխարի ծաղկեփունջ է` դրված շքեղ ծաղկամանի մեջ: Թեև մի քանի տարբեր
երանգներից կազմված գունաշարը ամբողջությամբ տարբերվում է Գրիգոր Տաթևացու
կիրառածից, բայց նրանց գեղանկարչական հակադրությունը արտահայտված է շատ որոշակի:
Շատ մոտ է նար դեմքերի պատկերման եղանակը մուգ ու կարմիր գույներով, այտերին
բնորոշ կարմրությամբ:
XIV-XV դարերի Ավետարան. Մատթեոսի Ավետարանի անվանաթերթը |
1. Հայկական մանրանկարչություն. <<Հայաստան>>
հրատարակչություն, Երևան 1969:
3. նույն տեղում
4. Հայկական մանրանկարչություն. <<Հայաստան>> հրատարակչություն, Երևան1969:
7. նույն
տեղում
8. Հայկական մանրանկարչություն. <<Հայաստան>>
հրատարակչություն, Երևան 1969 :
Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին, 2-րդ կուրս
Комментариев нет:
Отправить комментарий