вторник, 9 июня 2015 г.

Աննա Մարի Բոնի կոլորիտային բնանկարները



Բրիտանացի ժամանակակից նկարիչ Աննա Մարի Բոնն աշխարհին հայտնի է  իր վառ գույներով բնանկարներով: Իր կտավներում Աննան բնությունը պատկերում է  այնպես, ինչպես ինքը տեսնում է այն արևի լույսի ներքո: Աննան ավարտել է Նոթինգեմի համալսարանը, ստեղծագործել սկսել է նույն քաղաքում: Այժմ նա ապրում է Դովեդալ քաղաքում, որն էլ նկարչուհուն նկարելու բազմաթիվ տեսարաններ է տալիս: Աննա Մարին հիմնականում ստեղծագործում է յուղաներկով, ակվարելով  ու ակրիլով: Նրա նկարները փոքր-ինչ հեքիաթային են ստացվում, քանի որ շատերի կարծիքով այն վայրերը, որոնք Աննան նկարում է, բոլորովին էլ նման գույներ չունեն: Բանն այն է, որ նկարչուհին հենց այդպես, վառ երանգներով է տեսնում իր սիրելի քաղաքի բնությունը:




Դե եսիմ` Գ.Ն.
աղբյուրը` http://newsline.am

Комментариев нет:

Отправить комментарий