***
Մարմնական խանդը երևակայության արդյունք
է, ինչպես նաև մարդու կարծիքը հենց իր մասին: Հակառակորդին նա վերագրում է այն վատ
մտքերը, որոնք ինքն ունեցել է նման հանգամանքներում:
***
Սիրահարները Բոնապարտի հետ մի
ընդհանրություն ունեն. նրանք միշտ մտածում են հաղթանակ տանել այնտեղ, որտեղ բոլորը
պարտություն են կրել…
*** Ես իմ կյանքում միշտ մի մեծ սեր ունեցա, և այդ սիրո առարկան միշտ ես եղա:
***
Ես վիճում
եմ մարդկանց հետ, բայց ոչ թե ներում, այլ պարզապես մոռանում եմ վիրավորանքները:
*** Մարդը երբեք կեղծավոր չի լինում իր հաճույքներում:
*** Անշուշտ, իսկական սերը բացառիկ երևույթ է, յուրաքանչյուր դարում մոտավորապես երկուսը կամ երեքն են լինում: Մնացած ժամանակ սիրուն փոխարինում է սնափառությունը կամ ձանձրույթը:
***
Դուք նկատե՞լ եք, որ հանդիպում են մարդիկ,
ովքեր հետևելով իրենց կրոնի պատվիրաններին, պարտավոր են ներել ու իրոք ներում են
վիրավորանքը, բայց երբեք դրանք չեն մոռանում: Ես չեմ ուզում ներել, բայց միշտ
մոռանում եմ…
***
Ես չէի ձանձրանում, որովհետև տխրում էի:
*** Մարդկիկ ողբերգության կարիք ունեն, ինչ արած, դա նրանց բնածին բնազդն է…
*** Որքա՜ն ենք սիրում մեր հենց նոր մահացած բարեկամներին, այդպես չէ՞: Այդ ժամանակ հարգանքը տրվում է շատ բնականորեն, այն հարգանքը, որին գուցե մեզնից սպասել են ամբողջ կյանքում: Բայց գիտե՞ք ինչու ենք մենք միշտ ավելի արդար և ավելի առատաձեռն մահացածների նկատմամբ: Պատճառը շատ պարզ է: Նրանց նկատմամբ պարտավորություն չունենք:
*** Տարիքի հետ յուրաքանչյուրը ձեռք է բերում այն կերպարը, որին արժանի է:
*** Մարդիկ իրար էին հաջորդում, ուզում էին կպչել ինձ, բայց կպչելու ոչինչ չկար, և դա նրանց պարզապես դժբախտացնում էր: Որովհետև ես պարզապես մոռանում էի նրանց: Ինձնից բացի ես ոչ մի բան չեմ հիշում:
*** Իմ պատմության մեջ միայն մի բանն է հասարակ. ես
ոչինչ չունեմ…
*** Վատ մարդիկ
պարզապես չեն լինում, այլ՝ մարդիկ, որ լույսը կորցրած են լինում: Այո մենք մեր լուսատու աստղն ենք կորցրել, մեր առավոտները, մեր սուրբ անմեղությունը, որ ինքն իրեն ներում է:
*** Ես երջանիկ
եմ, ասում եմ ձեզ, ես ձեզ արգելում եմ չհավատալ, որ ես երջանիկ եմ, մեռնելու աստիճան երջանիկ:
*** Ես ընկերներ
չունեմ. միայն համախոհներ:
***
Ես սիրում
եմ ապրել, ահա իմ իսկական թուլությունը: Ես կյանքը այնքան եմ սիրում, որ անկարող եմ կյանքից դուրս որևէ բան երևակայել: Ես մահանում էի անմահ լինելու ցանկությունից:
***
Մի սպասեք Ահեղ դատաստանին: Դա ամեն օր տեղի է ունենում…
***
Մարդիկ անմահություն են խաղում, մինչդեռ նույնիսկ չգիտեն՝ մի քանի շաբաթ հետո կամ թեկուզ հաջորդ առավոտը կարո՞ղ են ոտքի կանգնել:
***
Ով մենակ է, առանց Աստծո և առանց տիրոջ, նրա համար օրերի ծանրությունը սարսափելի է:
*** Ձեր բարեկամներին մի հավատացեք, մանավանդ, երբ նրանք ուզում են, որ իրենց հետ անկեղծ լինեք: Նրանք հույս ունեն միայն, որ դուք պիտի քաջալերեք իրենց իսկ մասին ունեցած լավ կարծիքը, նրանց տալով հավելյալ վստահություն` ձեր անկեղծության խոստովանությամբ: Եվ եթե ուրեմն այդ վիճակում եք, խոստացեք ճշմարիտ լինել և ստեք, որքան կարող եք:
***
Մարդիկ շտապում են քննադատել քեզ, որպեսզի իրենք զերծ մնան քննադատությունից:
*** Ինչքան շատ եմ ես ինձ մեղադրում, այնքան շատ իրավունք ունեմ ձեզ քննադատելու:
*** Մեզանից յուրաքանչյուրը առանձնահատուկ դեպք է:
*** Մարդիկ համոզվում են ձեր իրավացիության, ձեր անկեղծության և ձեր վշտերի լրջությանը միայն ձեր մահով:
*** Հանցանքը միշտ էլ պաշտպաններ կգտնի, իսկ անմեղությունը` երբեմն:
*** Երբեմն կարծում են, թե մեռնում են կնոջը պատժելու համար, մինչդեռ նրար ազատություն են պարգեւում:
*** Մարդը երկերեսանի արարած է: Նա սիրել չի կարող`
չսիրելով նաև իրեն…
***
Ընկերությունն այնքան էլ հասարակ զգացմունք չէ: Այն երբեմն երկար է տևում, դրան
հասնելը դժվար է, բայց երբ դու կապում ես ընկերության հանգույցները, փորձիր միայն
դրանք քանդել ու չի հաջողվի,համբերել է պետք…
Комментариев нет:
Отправить комментарий