суббота, 6 июня 2015 г.

Դէյվիդ Չիֆեցի լուսավորված նատյուրմորտները



Ազգությամբ ամերիկացի ժամանակակից արվեստագետ Դէյվիդ Չիֆեցը լույսով ողողված նատյուրմորտներ է ստեղծում: Նրա աշխաանքներում պատկերված առարկաներն ասես ներսից լույս են տարածում: Իր նատյումրոտները Դէյվիդը հիմնականում նկարում է կոնտրաստային գույներով, ինչի շնորհիվ դրանք առավել արտահայտիչ են երևում: Նկարիչը ծնվել է 1981 թվականին, նախնական կրթությամբ նա ճարտարապետ է, սակայն 2007 թվականին ընդունվել է Բալտիմորի Schuler  գեղարվեստի դպրոցը, որտեղ էլ, առաջին անգամ ծանոթանալով յուղաներկի տեխնիկայի հետ, հաստատապես որոշում է գեղանկարիչ դառնալ: Եվ իրավամբ, յուղանկարներ ստեղծելը Դէյվիդի մոտ ստացվում է: Նրա աշխատանքները արդեն շուրջ հինգ տարի է, ինչ մեծ տարածում ունեն:

                                                                                      Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը


Комментариев нет:

Отправить комментарий